Jump to content

Անրի Լեբեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Լեբեգ
ֆրանսերեն՝ Henri-Léon Lebesgue
Ծնվել էհունիսի 28, 1875(1875-06-28)[1][2]
Բովե[1]
Մահացել էհուլիսի 26, 1941(1941-07-26)[1][2] (66 տարեկան)
Փարիզ[1]
ԳերեզմանCimetière ancien de Gouvieux[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պուատիեի համալսարան[4], Կոլեժ դե Ֆրանս[5], Փարիզի համալսարան[4] և Ռենի համալսարան[4]
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, ֆունկցիոնալ վերլուծություն, մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկա[6], Lp space?[6], Լեբեգի ինտեգրալ[6], տեղաբանություն[6] և չափերի տեսություն[6]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[7] և Լինչեի ազգային ակադեմիա[8]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Սենտ-Լուիսի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][9]
Գիտական ղեկավարԷմիլ Բորել[10]
Եղել է գիտական ղեկավարՊոլ Մոնտել[10], Zygmunt Janiszewski?[10], Georges de Rham?[10], André Marchaud?[10] և Florin Vasilesco?[10]
Հայտնի աշակերտներԱռնո Դանժուա և Louis Antoine?[11]
Պարգևներ
 Henri-Léon Lebesgue Վիքիպահեստում

Անրի Լեոն Լեբեգ (ֆրանսերեն՝ Henri-Léon Lebesgue, հունիսի 28, 1875(1875-06-28)[1][2], Բովե[1] - հուլիսի 26, 1941(1941-07-26)[1][2], Փարիզ[1]), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1922), Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1930)։ 1910–21-ին Փարիզի համալսարանի, իսկ 1921-ից Քոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր։ Իրական փոփոխականի ֆունկցիաների արդի տեսության հիմնադիրներից է։

Հիմնական վաստակը չափելի ֆունկցիա հասկացության, չափի տեսության և ինտեգրալի նոր գաղափարի ստեղծումն է (տես Լեբեգի ինտեգրալ), որը հիմնված է չափի տեսության վրա և հնարավորություն է ընձեռում ինտեգրել ֆունկցիաների անհամեմատ ավելի լայն դաս։ Ֆունկցիաների անալիտիկ ներկայացման վերաբերյալ հետազոտություններով նպաստել է ֆունկցիաների նկարագրական տեսության ստեղծմանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Լեոն Լեբեգը ծնվել է 1875 թվականին հյուսիսային Ֆրանսիայի Բովե քաղաքում։ Մանուկ հասակում զրկվել է տպագրատան աշխատակից հորից։ Քաղաքային կրթաթոշակը, որը մայրը կարողացել էր ստանալ որդու համար, օժտված տղային հնարավորություն է ընձեռել ավարտելու քաղաքային քոլեջը, այնուհետև՝ Փարիզի Լյուդովիկոս Մեծի լիցեյը[14][15]։

1894 թվականին պատանի Լեբեգը հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ընդունվել է Ֆրանսիայի մանկավարժական գլխավոր ինստիտուտը՝ Փարիզի հեղինակավոր Բարձրագույն նորմալ դպրոցը։ 1897 թվականին ուսումն ավարտելուց հետո նա ստացել է մաթեմատիկայի մանկավարժի դիպլոմ և երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ՝ միաժամանակ աշխատելով որպես գրադարանավարի օգնական։ 1898 թվականին հրապարակվել է նրա մաթեմատիկական առաջին հոդվածը։ Այնուհետև Լեբեգը երեք տարի (1899-1902) մաթեմատիկա է դասավանդել Նանսի քաղաքի կենտրոնական լիցեյում և նախապատրաստել է «Ինտեգրալ, երկարություն, մակերես» (ֆրանսերեն՝ Intégrale, longueur, aire) անվանումով թեզը, որը նվիրված էր չափի և ինտեգրալի իր ամփոփմանը, որը պաշտպանել է 1902 թվականին[14]։

1903 թվականին Լեբեգն ամուսնացել է իր համակուրսեցիներից մեկի քրոջ՝ Լուիզ Մարգերիտ Վալլեի (ֆրանսերեն՝ Louise-Marguerite Vallet) հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ժակն ու Սյուզանը։ 1916 թվականին ամուսինները բաժանվել են[16][17]։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 510