Անրի Դենյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Դենյո
ֆր.՝ Henri Deneux
Ի ծնեֆր.՝ Henri Louis Deneux
Ծնվել էհոկտեմբերի 16, 1874(1874-10-16)[1][2]
ԾննդավայրՌեյմս
Մահացել էապրիլի 15, 1969(1969-04-15)[2] (94 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Պարգևներ
 Henri Deneux Վիքիպահեստում

Անրի Դենյո (ֆր.՝ Henri Deneux, հոկտեմբերի 16, 1874(1874-10-16)[1][2], Ռեյմս - ապրիլի 15, 1969(1969-04-15)[2], Փարիզ), ֆրանսիացի ճարտարապետ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Դենյոն ծնվել է 1874 թվականին Ռեյմսում։ 1892 թվականին մասնակցել է Ռեյմսի տաճարում[3] իրականացվող աշխատանքներին։ 1898 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1905 թվականին հաղթել է պատմական հուշարձանների[4] գլխավոր ճարտարապետի համար հայտարարված մրցույթում։ 1913 թվականին Փարիզում կառուցել է շքեղ դեկորատիվ տուն՝ հայտնի որպես Դենյոյի տուն[5]։

1915 թվականին Դենյոն նշանակվեց Ռեյմսի պատմական հուշակոթողների պատասխանատուի պաշտոնում։ Նա թողեց մնացյալ բոլոր պաշտոնները և ընդհուպ մինչև 1938 թվականն իրեն նվիրեց բացառապես տաճարին և այդ քաղաքի հուշակոթողներին[4]։ Հենց նա է վերականգնել Ռեյմսի տաճարը, որը փլուզվել էր 1914 թվականի ռմբակոծումից[6]։ Նրա ղեկավարության ներքո իրականացվել են երկրաբանական հետազոտություններ, որոնք թույլ էին տալիս հետևելու և ուսումնասիրելու կրոնական շենքերի կառուցման շրջափուլերն այն տեղում, որտեղ գտնվում է ժամանակակից տաճարը[7]։

Անրի Դենյոյի անունն է կրում Ռեյմսի տաճարի ետևի կողմում գտնվող այգին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 StructuraeRatingen: 1998.
  3. Compagnie des Architectes en Chef des Monuments Historiques
  4. 4,0 4,1 Michael Culture
  5. «Maison Deneux». Structurae. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  6. «Cathédrale Notre-Dame de Reims» (ֆրանսերեն). Larousse. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  7. Élie Lambert La cathédrale de Reims et les cathédrales qui l'ont précédée sur le même emplacement(ֆր.) // Comptes rendus des séances de l'Académie des Inscriptions et Belles-Lettres. — 1959. — С. 244.
  8. «Jardin Henri Deneux». Reims.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Դենյո» հոդվածին։