Անրի Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անրի Գրիգորյան
Ծնվել է1987
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Անրի Գրիգորյան Վիքիդարանում

Անրի Գրիգորյան (1987, Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսիի թիվ 104 հայկական միջնակարգ դպրոցը, այնուհետև Թբիլիսիի Սևծովյան միջազգային համալսարանի բանկաֆինանսական ֆակուլտետը:

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է: Տպագրվել է «Կամուրջ», «Վերնատուն» տարեգրքերում, «Վրաստան» շաբաթաթերթում: 2008 թվականին մասնակցել է գրողների համահայկական չորրորդ համաժողովին[1]: «Արձակ-2013» մրցույթում հեղինակի «Սիեստա» պատմվածքը մրցանակակիրների շարքում էր: Սովորել է նաև Լոնդոնում և Բուդապեշտում[2]:

Անրի Գրիգորյանի «Դմբո Ջոյսը» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 13-ին Երևանում[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վայրկյաններ (պատմվածքներ), Թբիլիսի, Կամուրջ, 2010, 79 էջ:
  • Ութ սրտի տրոփ (ժողովածուում ստեղծագործություններ ունի նաև Անրի Գրիգորյանը), Երևան, Թբիլիսի, Զանգակ-97, Կամուրջ, 2012, 120 էջ:
  • Դմբո Ջոյս (պատմվածքներ), Ե., Գրանիշ, 2017, 200 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ ընկերուհու երջանկությունը; Կարմիր գլխարկ: Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 57-61:
  • Երեքնուկներ; Խշշացող հեռուստացույց: Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2013, էջ 19-26:

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակակից ռուս գրականություն (պատմվածքներ), Ե., Օրակուլ, 2017: Ժողովածուի ստեղծագործություններից թարգմանել է նաև Անրի Գրիգորյանը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]