Անրի Բերտլո
Անրի Մատիաս Բերտլո (ֆր.՝ Henri Mathias Berthelot, դեկտեմբերի 7, 1861[1][2][3][…], Feurs - հունվարի 29, 1931 կամ հունվարի 28, 1931[4], Փարիզ[5]), ֆրանսիացի գեներալ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ժանդարմերիայի կապիտանի ընտանիքում: Կրթությունը ստացել է Սեն-Սիրի ռազմական դպրոցում (1883) և Գլխավոր շտաբի ակադեմիայում: Ծառայել է Ալժիրում, ապա՝ Հնդկաչինում: 1907 թվականից Գլխավոր շտաբում էր: Գեներալ Ժոֆֆրիի հետ մասնակցել է հարձակողական պատերազմի ստրատեգիայի մշակմանը՝ հաշվի առնելով 1870-1871 թվականների սխալները: Այդ աշխատանքները, որոնք ստացել են «Պլան XVII» անվանումը, փորձարկվեցին 1914 թվականի ամռանը, սակայն, ի թիվս առկա թերությունների, անհաջող:
1913 թվականին դարձել է բրիգադային գեներալ և ծառայել է ռազմական նախարարությունում որպես գեներալ դե Կաստելնոյի ադյուտանտ [6]:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին եղել է գլխավոր հրամանատար Ժոֆֆրի շտաբի ղեկավար: Հրամանատարել է 53-րդ դիվիզիան և XXXII կորպուսը («Բերտլոյի խումբ ») Վերդենի մոտակայքում:
1916 թվականի սեպտեմբերին որպես ռազմական առաքելության ղեկավար գործուղվել է Ռումինիա (Բերտլոյի առաքելություն): 1917 թվականի դեկտեմբերին պատվիրակություն է ուղարկում Կիև՝ բրիգադային գեներալ Ժորժ Տաբուիի գլխավորությամբ (ավելի վաղ եղել է Հարավ-Արևմտյան ռազմաճակատի շտաբում):
Ռումինիայի՝ պատերազմից դուրս գալուց հետո վերադարձել է Ֆրանսիա: Որոշ ժամանակ աշխատել է այստեղ ժամանած ամերիկյան զորքերի հետ, իսկ 1918 թվականի հուլիսի 5-ից մինչև 1918 թվականի հոկտեմբերի 7-ը Շամպանում հրամանատարել է 5-րդ բանակը:
Սալոնիկի վրա իրականացված հաջող հարձակումից հետո, Բուլղարիային ստիպելով դուրս գալ պատերազմից՝ (Արևմտյան ճակատում պատերազմի ավարտից մեկ օր առաջ) Ռումինիան 1918 թվականի նոյեմբերի 10-ին կրկին միացավ Անտանտի երկրներին: Բերտլոն կրկին ուղարկվում է Ռումինիա: Բուխարեստում գեներալ Շերբաչյովի հետ բանակցություններ է վարել Ֆրանսիայի կողմից ակնկալվող օգնության վերաբերյալ:
1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի մայիսը Բերտլոն՝ Դունայի բանակի հրամանատարը, Հունգարիայում ռումինական ինտերվենցիայի ղեկավարներից մեկն էր, 1919 թվականի մարտի սկզբից՝ Բալկաններում և Ռուսաստանի Հարավում դաշնակիցների զորքերի գլխավոր հրամանատարը:
1919-1922 թվականներին եղել է Մեցի, 1922-1926 թվականներին՝ Ստրասբուրգի ռազմական նահանգապետը: 1920-1926 թվականներին համարվել է Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ, եղել է Մաժինոյի գծի շինարարության վերաբերյալ որոշում կայացնողների թվում: Մահացել է 1931 թվականին:
Բերտլոյի անվամբ Ռումինիայում գյուղ է անվանակոչվել:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո Լեգեոնի շքանշան — Մեծ Խաչի ասպետ[6]
- Ռազմական հուշամեդալ
- Մարտական խաչ 1914–1918
- Հաղթանակի հուշամեդալ
- Տոնկինյան արշավախմբի հուշամեդալ
- Ֆրանսիական Մեծ պատերազմի հուշամեդալ
- Հուշամեդալ «Վաստակավոր ծառայության համար» (ԱՄՆ)
- Սուրբ Մավրիկի և Լազարի շքանշան, Կոմանդոր (Իտալիա)
- Իտալիայի թագի շքանշան, սպա
- Ալաուիտների գահի շքանշան, մեծ ժապավենի Կավալեր
- Ռումինիայի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.alsace-histoire.org/netdba/berthelot-henri-mathias / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118851330 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 Enzyklopädie Erster Weltkrieg Seite 378
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Glenn E. Torrey. Henri Mathias Berthelot: Soldier of France, Defender of Romania. — Center for Romanian Studies, Portland OR, 2001. — ISBN 978-973-9432-15-3.
- Spencer C. Tucker. World War I: Encyclopedia, [a Political, Social, and Military History]. Bd. 1. — 2005.
- Gerhard Hirschfeld, Gerd Krumeich, Irina Renz. Enzyklopädie Erster Weltkrieg. — Paderborn, 2009. — ISBN 978-3-506-76578-9
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անրի Բերտլո կատեգորիայում։ |