Անրիետտա Ռաթ
Անրիետտա Ռաթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1773[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժնև, Ժնև, Շվեյցարիա |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1856[4][1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Ժնևի հանրապետություն, ![]() |
Մասնագիտություն | դիմանկարիչ և մեկենաս |
Ժանր | դիմապատկեր |
![]() |
Ժաննա Անրիետտա Ռաթ, հայտնի է որպես Անրիետտա Ռաթ (ֆր.՝ Jeanne Henriette Rath, մայիսի 12, 1773[1][2][3][…], Ժնև, Ժնև, Շվեյցարիա - նոյեմբերի 24, 1856[4][1][2], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ, մանրանկարիչ և էմալագործ։
Ռուս զորահրամանատար Սեմյոն (Սիմոն) Ռաթի քույրը։ Քրոջ՝ Ժաննա Ֆրանսուազա Ռաթի հետ հիմնադրել է Ժնևի Ռաթ թանգարանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժաննա Անրիետտա Ռաթը ծնվել է 1773 թվականին Ժնևում, ժամացույցի վաճառող Ժան Լուի Ռաթի ունևոր ընտանիքում[5]։ Վաղ տարիքից սկսել է նկարել, իսկ 1798 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է դիմանկարիչ Ժան-Բատիստ Իզաբեի մոտ[6]։
1799 թվականին վերադառնալով Ժնև՝ Անրիետտան շարունակել է կատարելագործել իր արվեստը։ Եվրոպայում այդ ժամանակ տիրապետող է եղել մանրանկարչական դիմանկարների նորաձևությունը, իսկ Ժնևում պահանջված են եղել մանրանկարիչները։ Անրիետտան նկարել է դիմանկարներ գուաշով և տեմպերով և դիմանկարային մանրանկարներ տարբեր տեխնիկայով։ Պարբերաբար ցուցադրել է իր աշխատանքները Փարիզյան սալոնում, ինչպես նաև Ժնևում և Ցյուրիխում[5]։ 1813 թվականին եղբոր՝ Սիմոնի թագավորական արքունիքի հետ մոտ լինելու շնորհիվ, Բեռնում նկարել է Մեծ դքսուհի Աննա Ֆեոդորովնայի դիմանկարը[6]։ Համախմբվելով Ժնևի այլ նկարիչների հետ՝ Անրիետտա Ռաթն առաջարկել է տեղի Նկարիչների միությանը ստեղծել արվեստի դպրոց կանանց համար, իսկ 1801 թվականին դարձել է հիմնադրված ակադեմիայի պատվավոր անդամ[6]։
1819 թվականին Անրիետտայի եղբայրը մահացել է և նա քրոջ՝ Ժաննա Ֆրանսուազայի հետ ժառանգել է նրա ունեցվածքը։ Եղբայրը հանձնարարել է, որ գումարի մի մասը ուղղվի հանրային կարիքներին։ Այդ ժամանակ Նկարիչների ընկերությունը շինություն է փնտրել հավաքածուները պահելու համար և քույրերն առաջարկել են իրենց օգնությունը։ 1824 թվականին նրանք այդ նպատակով նվիրաբերել են 80000 ֆրանկ[6]։ 1826 թվականին, նրանք սեփական միջոցներից լրացուցիչ հատկացրել են 74000 ֆրանկ նոր շենքի կառուցման համար, որով սկիզբ է դրվել ապագա Ռաթ թանգարանի հիմնադրմանը։
Կենտրոնանալով բարեգործական գործունեության վրա՝ Անրիետտա Ռաթն աստիճանաբար հեռացել է արվեստից[5]։
Մահացել է Ժնևում 1856 թվականին։ Նրա առանձին աշխատանքներ ցուցադրվում են Ժնևի արվեստի և պատմության թանգարանում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 SIKART — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 Dictionnaire historique de la Suisse
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Sylvia Revello
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean-Jacques Rigaud. Renseignements sur les beaux-arts à Genève. — Imprimerie J.-G. Fick. — 1876. — 383 p.
- Lucien Boissonnas. «Henriette Rath». Dictionnaire historique de la Suisse (ֆրանսերեն).
- Sylvia Revello (2019). «Jeanne Henriette Rath, tout pour l'art et pour Genève». Le Temps (ֆրանսերեն).
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրիետտա Ռաթ» հոդվածին։ |
|