Անտուան Սաադա
Անտուան Սաադա արաբ․՝ أنطون سعادة[1] | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1904[2][3] |
Ծննդավայր | Dhour El Choueir, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Մահացել է | հուլիսի 8, 1949[2][3] (45 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Սիրիայի Երկրորդ Հանրապետություն, Օսմանյան կայսրություն, Մեծ Լիբանանի Պետություն, Մեծ Լիբանան և Լիբանան |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Երկեր | Intellectual conflict in Syrian literature? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, լրագրող, գրող, ակտիվիստ, journal editor և journal editor |
Ամուսին | Juliette Elmir?[4] |
Ծնողներ | հայր՝ Khalil Saadeh? |
Կուսակցություն | Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցություն |
Antoun Saadeh Վիքիպահեստում |
Անտուն Սաադա (արաբ․՝ أنطون سعادة, մարտի 1, 1904[2][3], Dhour El Choueir, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան - հուլիսի 8, 1949[2][3], Բեյրութ, Լիբանան), լիբանանցի լրագրող, ուղղափառ համայնքի ներկայացուցիչ, գրող, քաղաքական ակտիվիստ և սիրիական սոցիալ-ազգայնական կուսակցության հիմնադիր (ՍՍԱԿ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1904 թվականին լեռնային Լիբանանում։ Հայրը՝ բժիշկ Խալիլ Սաադան եղել է ուղղափառ քրիստոնյա։ Անտուն Սաադան նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, ապա ուսումը շարունակել Կահիրեում։
Նրա քաղաքական ծրագրերի գլխավոր նպատակներն էին՝ պետության տարանջատումը կրոնից և պատմական Սիրիայի վերամիավորումը, որը նրա կարծիքով բաղկացած էր Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Հորդանանից, Պաղեստինից և Կիպրոսից[5]։
Նա դեմ էր արաբական ազգայնականությանը և իսլամիզմին։ Նրա համար գոյություն ունեին 4 արաբական պետություն՝ Սիրիան, Եգիպտոսը (ներառյալ Սուդանը), Մարոկկոն և Սաուդյան Արաբիան (ներառյալ Եմենը, Էմիրությունները և Օմանը)։
Սիրիական սոցիալ-ազգայնական կուսակցությունը հիմնադրվել է 1932 թվականին։ Կուսակցության և անձամբ Սաադայի գործունեությունը դարձել է ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից բռնաճնշումների առարկա, ինչը նրան ստիպել է արտագաղթել Բրազիլիա, որտեղից Սաադան տեղափոխվել է Արգենտինա, որտեղ զբաղվել է լրագրությամբ։
1947 թվականի մարտի 2-ին, Լիբանանի անկախության հռչակումից հետո Սաադան վերադարձել է հայրենիք։ Սակայն Լիբանանի նոր իշխանությունը շարունակել է ճնշումները կուսակցության անդամների դեմ, ինչն էլ պատճառ է հանդիսացել 1949 թվականի հուլիսի 4-ի ապստամբությունը։ Սաադայի կողմնակիցների ելույթները ճնշվել են, իսկ ինքը փախել է Սիրիա, որի նախագահ Հուսնի Ազ-Զաիմը ապաստան էր խոստացել։ Սակայն Սիրիա ժամանելուն պես Սաադան ձերբակալվել է և հանձնվել լիբանանյան իշխանություններին, որոնք նրան մեղադրել են պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ և դատապարտել են մահապատժի։ Անտուն Սաադան գնդակահարվել է 1949 թվականի հուլիսի 8-ի լուսաբացին։ Նրան դավաճանած Հուսնի Ազ-Զաիմը Սաադայից հետո ապրել է ընդամենը հինգ շաբաթ և 1949 թվականի օգոստոսի 14-ին Դամասկոսի Մեզզե բանտում մահապատժի ենթարկվել։ 1951 թվականի փետրվարի 14-ին ՍՍԱԿ-ի մեկ այլ անդամի ձեռքով սպանվել է Սաադայի մահապատժի ևս մեկ մեղավոր՝ Լիբանանի վարչապետ Ռիադ Աս-Սոլհը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ الجبوري ك. س. معجم الأدباء من العصر الجاهلي حتى سنة 2002م (արաբ.) — بيروت: دار الكتب العلمية, 2003. — Vol. 1. — P. 425. — ISBN 978-2-7451-3694-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ https://www.academia.edu/42905889/LA_PALABRA_EN_ACCIÓN_LA_OBRA_DE_ANTUN_SAADEH
- ↑ Radical Politics and the Syrian Social Nationalist Party
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Antun Saadeh (անգլ.)
- видео (արաբ.)
- Antoun Saadah
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Սաադա» հոդվածին։ |
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Լիբանանում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 1949 մահեր
- Բեյրութ քաղաքում մահացածներ
- Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ազգայնականներ
- Լիբանանցի գրողներ
- Լիբանանի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Սիրիայի պատմություն
- Ազատազրկման վայրերում մահացածներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Լիբանանցի փիլիսոփաներ