Անտուան Ժոզեֆ Վիրց
Անտուան Ժոզեֆ Վիրց ֆր.՝ Antoine Joseph Wiertz | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1806[1][2][3][…] |
Ծննդավայր | Դինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա[4] |
Մահացել է | հունիսի 18, 1865[1][2][3][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա |
Գերեզման | Ixelles Cemetery[5] |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) |
Երկեր | Thoughts and Visions of a Severed Head? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և վիմագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Antoine Wiertz Վիքիպահեստում |
Անտուան Ժոզեֆ Վիրց (ֆր.՝ Antoine Joseph Wiertz, փետրվարի 22, 1806[1][2][3][…], Դինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա[4] - հունիսի 18, 1865[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա), բելգիացի գեղանկարիչ և ռոմանտիկական ուղղության քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Անտվերպենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտը, որտեղ նրա ուսուցիչներից էին` Գերեյնսը և Վան Բրեն։ 1829 թվականի նոյեմբերից մինչև 1832 թվականի մայիսն ապրել է Փարիզում, որտեղ այցելել է Լուվր, սովորել է հին վարպետներից և հիացրել է Միքելանջելոյի և Ռաֆայելի ստեղծագործություններով։
1832 թվականին վերադառնալով հայրենիք, Վիրցը երկրորդ փորձն էր կատարում, Մեծ մրցույթում հաղթելու համար և շահում է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի մրցանակը։ 1834 թվականի մայիսին ուղարկվել է Իտալիա պետական հաշվի համար, որտեղ ապրում է մինչև 1837 թվականի փետրվարը։ Հռոմում Անտուանն ընդունվել է Ֆրանսիական ակադեմիա[6]։ Նա հակված էր հոյակապության չափերի վրա, նկարներից մեկը` «Թագուհու կատարելատիպը» (1856 թվական), որը նախագծվել էր 45 մետր բարձրության վրա, բայց այն չի ավարտվել։ Նկարել է կրոնական թեմաներով, ոչ մեծ հաջող կատարված ժանրային գործողության վայրով, ռեալիստական դիմանկարներով աշխատանքներ («Նկարչի մոր դիմանկարը», 1838 թվական, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան, Բրյուսել)։ 1844 թվականին մոր մահից հետո սարսափելի հարված է եղել նկարչի համար։ 1845 թվականին Անտուանը հեռացել է Լիեժից, որտեղ ապրել և աշխատել է երկարատև ժամանակ և բնակվել է Բրյուսելում։
Բանավիճական երկերի և արվեստի մասին տրակտատների հեղինակն է, այդ թվում` «Ռուբենսի գովքը» (1841 թվական) և «Տրակտատ ֆլամանդական գեղանկարչության հիմնական բնույթի մասին»։ Այդ երկերն երկու անգամ արժանացել են Բրյուսելի ակադեմիայի մրցանակին։ Որպես նկարիչ-պատկերազարդող Քվազիմոդոյի և Էսմերալդայի դիմանկարներն է ստեղծել` Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հերոսները։ Կյանքի վերջին տարիներին սկսել է զբաղվել քանդակագործությամբ, որով հետաքրքրվել էր դեռ պատանեկության տարիներին և երեք խումբ էր ստեղծել` «Կրքերի ծնունդը», «Լույսի պայքարը խավարի հետ» և «Լույսի հաղթանակը» («Լույսի հաղթանակը»)։ Մի քանի ինքնապատկերներ է թողել։
Մահացել է իր արհեստանոցում։ Նրա աճյունը մումիացրել էին հին եգիպտական ծիսակատարություններին համապատասխան և հուղարկավորվել է Իքսելսկոյե գերեզմանատան մունիցիպալ դամբարանում։
Վիրցի մահից հետո արհեստանոցը դարձել է պետական սեփականություն և վերածվել է թանգարանի, որը կրում էր նկարչի անունը (ֆր.՝ Musée Antoine Wiertz): Նրա մեջ պահվում է Վիրցի 42 նկարները։
-
Հույների պայքարը տրոյանցիների դեմ Պատրոկլեսի մարմնի համար (ֆր.՝ Les Grecs et les Troyens se disputant le corps de Patrocle). 1844-1845 թվական
-
Վաղաժամ թաղումը(ֆր.՝ L’inhumation précipitée). 1854 թվական
-
Ինքնասպանությունը (ֆր.՝ Le Suicide). 1854 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Antoine-Joseph Wiertz (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Antoine-Joseph Wiertz — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122342216 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «Вирц, Антуан». Энциклопедия живописи. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вирц, Антуан-Жозеф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - (ֆր.) Colleye, Hubert. Antoine Wiertz. — Կաղապար:Brux. : La Renaissance du Livre, 1957.
- (ֆր.) Moerman, André. Wiertz ou les égarements d’un talent. — Կաղապար:Brux. : Jacques Damasse, 1974.
- (ֆր.) Velghe, Brita. Antoine Wiertz. Un romantisme, autrement // Le Romantisme en Belgique. Entre réalités, rêves et souvenirs / Frederik Leen. — Կաղապար:Brux. : Éditions Racines, 2005. — ISBN 2-87386-411-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլ.) Howe, Jeffrey (1998). «Antoine Wiertz: Belgian Romantic». Boston College. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
- (անգլ.) «Antoine Wiertz [Belgian Painter, 1806–1865]». Art cyclopedia. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
- (անգլ.) «Life of Antoine Wiertz». Lib-Art.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Ժոզեֆ Վիրց» հոդվածին։ |
|