Անտոն (գրիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն (այլ կիրառումներ)

Անտոն (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 14-րդ դարի հայ գրիչ։ Կաֆայի (այժմ՝ Թեոդոսիա) գրչական դպրոցի աչքի ընկնող ներկայացուցիչ։ Արտագրած ձեռագրերը՝ «Ճառընտիր» (1352), «Տոնապատճառ» (1357) և «Ժողովածու» (1359), պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր №№ 7443, 2039, 783)։ «Տոնապատճառի» հիշատակարանում գրում է, թե ինքը «փորձանս և հակառակութիւն ոչ սակաւ կրեաց ի հերձուածողացն»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 455