Անտոն Սողոմոնյան Ղորղանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Սողոմոնյան
Ղորղանյան (ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
Հունվարի 28 1879 - փետրվարի 15 1879
Նախորդող Դմիտրի Ղիփիանի
Հաջորդող Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր մայիսի 10, 1838(1838-05-10)
Վախճանի օր հունվարի 13, 1902(1902-01-13) (63 տարեկան)
Վախճանի վայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Թաղված Թիֆլիս
Հայր Սողոմոն Փրիդոնյան Ղորղանյան(ց)
Մայր Մարիամ Նիկողոսյան Քեդխուդյան(ց)

Անտոն Սողոմոնյան Ղորղանյան(ց) (մայիսի 10 1838 Ղարաչինար, Արցախ - հունվարի 13 1902 Թիֆլիս), հայազգի ռազմական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։

Անտոն Ղորղանյանը ծնվել է Ղարաչինար գյուղում պահեստազորի լեյտենանտ (պոտպորուչիկ) Սողոմոն Փրիդոնյան Ղորղանյանցի և տփղիսեցի (թիֆլիսեցի) Մարիամ Նիկողոսյան Քեդխուդյանցի ընտանիքում։ Մկրտությունը կատարվել է 1838 թվականի մայիսի 18-ին Ղարաչինարի Սուրբ Նշան եկեղեցում Հարություն քահանա Աստվածատրյանցի կողմից[1][2]։

Ա.Ղորղանյանը ստացել զինվորական կրթություն։ Ռազմական դպրոցը ավարտելուց հետո ղեկավարել է սակրավորների գումարտակ։ Հասել է կապիտանի զինվորական կոչման, ապա թողել զինվորական ոլորտը և ծառայության անցել քաղաքացիական բնագավառ։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Ալեքսանդր II կայսր կարգադրությամբ Ա.Ղորղանյանը ստանձնում է բանակին պաշար մատակարարելու գործը, որը կատարում է գերազանց՝ արժանանալով գովասանքի[1][3]։

Տեսնելով, որ Ա.Ղորղանյանը կարողանում է հաջողությամբ կատարել իր առջև դրված խնդիրները՝ Թիֆլիսի քաղաքային վարչության ներկայացուցիչները նրան առաջադրում է քաղաքագլխի պաշտոն։ 1879 թվականի հունվարի 28-ին 47 կողմ և 17 դեմ[4] ձայներով Ա. Ղորղանյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքագլուխ, սակայն 1879 թվականի փետրվարի 15-ին առանց պաշտոնը ստանձնելու հրաժարական է տալիս[5][1]։

Կյանքի վերջին տարիներին Ա. Ղորղանյանը զբաղվել է բանակային գործերով։ 1894 թվականին ստանձնում է Թիֆլիսի քաղաքային վարկի ընկերության ղեկավարի պաշտոնը և բնականոն աշխատանքը վերականգնում[1][3]։

1898-1900 թվականներին վերաբերող Թիֆլիսի կալվածատեր ազնվականների մի ցուցակում երևում է, որ Ղորղանյանին ու վերջինիս եղբայր Ադամին են պատկանում Թիֆլիսի գավառում գտնվող Մեծ Էնագեթ և Գոլտատի գյուղերը՝ 427 դեսյատին հողատարածքով[1][6]։

Անտոն Ղորղանյանը վախճանվել է 1902 թվականի հունվարի 13-ին և թաղվել Ջգրաշենի սուրբ Ավետյաց եկեղեցու բակում[7]։ Նրա գերեզմանը եկեղեցու հետ միասին ոչնչացվել է 1938 թվականին[1][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. ՎՀՊՊԿԱ, ֆ. 213, ց. 1, գ. 2001, թ. 49:
  3. 3,0 3,1 «Տարազ» 1902, N 2, էջ 7։
  4. «Մշակ» 1879, N 13, էջ 2։
  5. “Известия Тифлисской Городской Думы”, N 4, Тифлис, 1911, ст. 18.(ռուս.)
  6. ՎՀՊՊԿԱ, ֆ. 214, ց. 1, գ. 3413, թ. 24:
  7. «Մշակ» 1902, N 9:
  8. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)