Անտոն Մակուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Մակուրին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտոն Յուրևիչ Մակուրին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Տոմսկ, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
-2016 Ռուսաստան Տոմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2019 Ռուսաստան Տոմ 58 (2)
2014-2016  Ռուսաստան Տոմ-2 47 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անտոն Յուրևիչ Մակուրին (ռուս.՝ Антон Юрьевич Макурин, դեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1], Տոմսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ։ Խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոմ» ակումբի սան է։ 2013/14 մրցաշրջանում խաղացել է Տոմսկի ակումբի երիտասարդական կազմում։ 2014/15 մրցաշրջանում ընդգրկվել է «Տոմ-2» ֆարմ-ակումբի հայտացուցակում, խաղացել է ՊՖԼ առաջնությունում։ Այդ մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 24 խաղում աչքի է ընկել երեք խփած գոլերով։ 2015/16 մրցաշրջանը նույնպես անցկացրել է «Տոմ-2» ակումբում, որտեղ 23 խաղում խփել է 4 գոլ։ 2015 թվականի հուլիսի 11-ին ՖԱԼ առաջնության՝ «Սպարտակ-2» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը «Տոմ» ակումբի հիմնական կազմում՝ հանդիպման վերջում փոխարինելով Կիրիլ Պոգրեբնյակին։

2016/17 թվականի մրցաշրջանն սկսել է «Տոմ» ակումբի երիտասարդական կազմում, սակայն ձմռանը տեղափոխվել է թիմի հիմնական կազմ այն բանից հետո, երբ ֆինանսական մեծ խնդիրների պատճառով ակումբից հեռացել են մեծ թվով խաղացողներ։ 2017 թվականի մարտի 11-ին նա կատարել է իր նորամուտը ՌՖՊԼ-ում՝ դուրս գալով փոխարինման ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում։ 2017 թվականի հունիսի 22-ին երկու տարով երկարաձգել է Տոմսկի ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը[2]։ Հիմնական կազմում առաջին գոլը խփել է 2017 թվականի նոյեմբերի 12-ին՝ գրավելով «Ավանգարդ» ակումբի դարպասը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 10-ին ամուսնացել է Դարյայի հետ[3]։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 2-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
 Ռուսաստան Տոմ-2 ՊՖԼ 2014/15 24 3 0 0 0 0 0 0 24 3
2015/16 23 4 0 0 0 0 0 0 23 4
Ընդհանուր 47 7 0 0 0 0 0 0 47 7
Ռուսաստան Տոմ ՖԱԼ առաջնություն 2015/16 1 0 0 0 0 0 0 0 1 0
Պրեմիեր լիգա 2016/17 6 0 0 0 0 0 0 0 6 0
ՖԱԼ 2017/18 32 1 2 0 0 0 0 0 34 1
2018/19 19 1 1 0 0 0 1 0 21 1
Ընդհանուր 58 2 3 0 0 0 1 0 62 2
Ամբողջ կարիերա 105 9 3 0 0 0 1 0 109 9

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոմ»

  • ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր – 2018/2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Антон Макурин продлил контракт с "Томью"» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.(չաշխատող հղում)
  3. «Поздравляем с Днем Свадьбы!» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2019 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]