Անտոն Գորելկին
Անտոն Գորելկին | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Kemerovo State University? (2004) և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա (2020) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | հունվարի 22, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կայք՝ | горелкин.онлайн |
Անտոն Գորելկին (ռուս.՝ Антон Вадимович Горелкин, հունվարի 22, 1982, Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 7-րդ գումարման Դաշնային ժողովի պատգամավոր, 2016 թվականի հոկտեմբերի 5-ից` տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին ավարտել է Կեմերովոյի պետական համալսարանը՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։
2007 թվականին ավարտել է Կեմերովոյի պետական համալսարանի առկա ասպիրանտուրան (քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոն)։ Ըստ ELIBRARY.ru ռուսական գիտական էլեկտրոնային գրադարանի, մինչև 2007 թվականը ասպիրանտուրայում սովորելու ընթացքում ոչ մի գիտական հրապարակում չի արել։ Ամենավաղ հասանելի` «КУЗБАСС СТРОКОЙ ИТАР — ТАСС» հրապարակումը 2008 թվականին թվագրված մենագրությունն է[2]։ Ատենախոսությունների էլեկտրոնային արխիվներում ևս ատենախոսական աշխատանքն առկա չէ[3][4]։
2000-ակա թվականների կեսերից աշխատել է որպես թղթակից և տնտեսական հարցերով մեկնաբան Կեմերովոյի «Կուզնեցկի կրայ» թերթում, հետագայում` Կեմերովոյի մարզի հարցերով ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի սեփական թղթակից, 2008 թվականին մասնակցել է «Կուզբասս ԻՏԱՐ-ՏԱՍՍ» պարբերականի չորրորդ թողարկման աշխատանքներին[5]։
2011 թվականի հունիսից աշխատել Է Կեմերովոյի մարզի վարչակազմում՝ փոխնահանգապետի էկոնոմիկայի և տարածաշրջանային զարգացման բլոկում, գլխավորել է ինտերնետ-խումբը[6]։
2011 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է մարզպետարանի ԶԼՄ-ների հետ աշխատանքի գլխավոր վարչության պետի պաշտոնում[7][8]։
2016 թվականի սեպտեմբերի 18-ին «Միասնական Ռուսաստան» Համառուսաստանյան քաղաքական կուսակցության ցուցակով մասնակցել է ՌԴ 7-րդ գումարման Պետական դումայի ընտրություններին։
Օրինաստեղծ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականից մինչև 2019 թվականը, 7-րդ գումարման Պետական դումայի պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում, համահեղինակ է դարձել դաշնային օրենքների նախագծերի 11 օրենսդրական նախաձեռնություններին և ուղղումներին[9]։
Օրինաստեղծ նախաձեռնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՌԴ Պետական դումա օրինագիծ է ներկայացրել, որը ենթադրում է Ռուսաստանում նշանակալի ճանաչված ինտերնետ-ռեսուրսներում արտասահմանյան տիրապետման սահմանափակում, նշելով, որ օրինագիծն առաջին հերթին ուղղված է «Յանդեքսի» գործունեությանը, ինչը հանգեցրել է NASDAQ-ում «Յանդեքսի» բաժնետոմսերի 8,7 տոկոսով գնանշումների անկմանը։ «Մեգաֆոն»-ը և «Mail.Ru»-ը կարծիք են հայտնել, որ օրինագիծը չի կարող ընդունվել այդ տեսքով[10]։
2019 թվականի հոկտեմբերի 11-ին Մոսկվայի բորսայում «Յանդեքսի» բաժնետոմսերի արժեքը մեկ օրում նվազել է 20,3 տոկոսով[11]։ Փորձագետների կարծիքով ՝ «Յանդեքս» ընկերության արժեքի անկման գլխավոր պատճառը Պետդումայի պատգամավոր Անտոն Գորելկինի նախաձեռնած օրինագիծն է, որով առաջարկվում է այդ ընկերություններում օտարերկրյա սեփականատերերի մասնաբաժինը սահմանափակել քսան տոկոսով[12]։ «Յանդեքսի» արժեքի անկումը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեն սկսել է պատգամավոր Գորելկինի կողմից ներկայացված օրինագծի քննարկումը[13]։
2020 թվականի մարտի 31-ին Կոմերսանտ թերթը հրապարակել է «Օտարերկրյա ռեսուրսների հոսքը կարող է սահմանափակել» հոդվածը, որտեղ նշվում է, որ պատգամավոր Գորելկինը Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը և կապի նախարարությանն ուղղված իր նամակներում առաջարկել է պարտավորեցնել ռուսական ինտերնետ-պրովայդերներին Ռուսաստանում Կորոնավիրուսային COVID-19 վարակի տարածմամբ պայմանավորված կարանտինի ժամանակ ամրագրել Ներքին առցանց ծառայությունների և արտասահմանյան ռեսուրսների տրաֆիկի տրամադրումը, որոնք հետևւմ են ռուսական օրենսդրությանը։ Թերթի կարծիքով՝ այս նախաձեռնությունը կարող է վերաբերել Facebook-ին, Twitter-ին, Telegram-ին և այլն[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Горелкин Антон Вадимович» (ռուսերեն). Государственная Дума.
- ↑ «КУЗБАСС СТРОКОЙ ИТАР — ТАСС»
- ↑ «Поиск диссертаций и авторефератов на сайте Техносфера». tekhnosfera.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Поиск диссертаций и авторефератов | disserCat». www.dissercat.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Горелкин, Антон Вадимович». ТАСС. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «В областной администрации обратили внимание на интернет». МедиаКузбасс (ռուսերեն). Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Замгубернатора Кузбасса по СМИ Антон Горелкин ушел в Госдуму». Главные мировые, российские и региональные новости. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Новым руководителем пресс-службы кемеровского губернатора назначен Антон Горелкин | Кемеровская область | ФедералПресс». ФедералПресс (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Объекты законотворчества :: Система обеспечения законодательной деятельности». sozd.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Онлайн-сервисам пересчитают голоса». «Коммерсант». 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Акции "Яндекса" упали более чем на 20%» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 20191011T1755+0300Z. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Аналитики объяснили падение акций «Яндекса» почти на 20%». РБК. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Рука Госдумы: почему обвалились акции «Яндекса»» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Трафик иностранных ресурсов могут ограничить // Коммерсантъ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Գորելկին» հոդվածին։ |
|