Անտոն Ավերկամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոն Ավերկամպ
AverkampMerkelbach.jpg
Բնօրինակ անունհոլ.՝ Anton Averkamp
Ծնվել էփետրվարի 18, 1861(1861-02-18)[1][2][3]
Willige Langerak[3]
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մահացել էհունիսի 1, 1934(1934-06-01)[1][2] (73 տարեկանում)
Բուսում, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, երաժշտական քննադատ և երգիչ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ[3]
Anton Averkamp Վիքիպահեստում

Անտոն Ավերկամպ (նիդեր. Antonius Josephus (Anton) Averkamp, փետրվարի 18, 1861(1861-02-18)[1][2][3], Willige Langerak[3] - հունիսի 1, 1934(1934-06-01)[1][2], Բուսում, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), հոլանդացի երգիչ, դիրիժոր, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ և երաժշտական քննադատ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Ավերկամպը ծնվել է 1861 թվականի փետրվարի 18-ին Հոլանդիայում՝ Cabauw-ում: Նրա մանկությունն անցել է Ամստերդամում: Ավարտել է առևտրային ուսումնարանը, սակայն երաժշտության ձգտումն ավելի ուժեղ էր: 1879 թվականին նա դառնում է Դանիել դե Լանջի ուսանողը, ում մոտ սովորել է երաժշտության տեսություն և դաշնամուր նվագել: 1883 թվականից սկսեց սովորել Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոցում: Մեկ տարի անց նա տեղափոխվեց Մյունխեն, որտեղ շարունակեց ուսումը Իոսիֆ Ռեյնբերգերի հետ:

«De Groene Amsterdammer»[nl]

1886 թվականին նա վերադարձավ հայրենիք և բնակություն հաստատեց մայրաքաղաքում: Աշխատել է Ամստերդամի երաժշտական դպրոցում, որտեղ դասավանդել է անհատական և երգչախմբային երաժշտություն[4]: Միաժամանակ այս երկու տարիների ընթացքում Ավերկամպը երգեցողության դասեր է ստացել Յոհաննես Մեսարտից:

1890 թվականից նա դարձել է իր երգչախմբի դիրիժորը, որի հետ նա հնագույն երաժշտական ստեղծագործությունների համերգներ է տվել: Նրա ղեկավարության ներքո երգչախումբը շուտով ստացել է համաշխարհային ճանաչում:

1898 թվականից մինչև 1910 թվականը հանդես է եկել որպես երաժշտական քննադատ «De Groene Amsterdammer»-ում, որը լույս է տեսնում նաև ներկայումս:

1903 թվականին բացել է իր երգեցողության դպրոցը: 1919-1933 թվականներին զբաղեցրել է Ուտրեխտի երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը:

Որպես կոմպոզիտոր Ավերկամպը գրել է մի շարք ստեղծագործություններ նվագախմբի համար՝ ջութակի սոնատ, ռոմանսներ և մի շարք այլ ստեղծագործություններ[4]:

Անտոն Ավերկամպը մահացել է 1934 հունիսի 1-ին Բուսում քաղաքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #116389397 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 International Music Score Library Project — 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Onze Musici (1911)Rotterdam: Nijgh & Van Ditmar, 1911. — Iss. 2. — P. 14. — 300 p.
  4. 4,0 4,1 Аверкамп // Музыкальный словарь : в 3 томах : в 3 т. / Х. Риман; доп. русским отделом при сотруд. П. Веймарна и др.; пер. и все доп. под ред. Ю. Д. Энгеля. — пер. с 5-го нем. изд. — Москва—Лейпциг : изд. Б. П. Юргенсона, 1904.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]