Անտոն Աբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Անտոն Աբակյան
Ծնվել է1857
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1902(1902-09-30)
Ազգությունհայ
Մասնագիտությունվիրաբույժ

Անտոն Աբակյան (1857, Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 30, 1902), հայ բժիշկ-վիրաբույժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Աբակյանը ծնվել է 1857 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում գտնվող Վենետիկի Մխիթարյանների դպրոցում։ 1871-1880/1881 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում և ստացել բժիշկ-վիրաբույժի վկայական։ Որոշ ժամանակ բժիշկ Հովսեփ Նուրիճանի օգնական բժիշկ է աշխատել Կոստանդնուպոլսի հայ կաթոլիկների սբ. Հակոբ հիվանդանոցում։ Աղքատներին մշտապես ձրի բուժելու համար ժողովուրդը նրան կոչել է «Անար­ծաթ բժիշկ»։

1881-1882 թվականներին Իյնեգեոլ է ուղարկվել՝ Չիթլիի հանքային ջրի զտիչ աշխատելու։ 1902 թվականի սեպտեմբերի 30-ին, մի այլազգի եղերական ձևով սպանել է նրան՝ 45 տարեկանում։

Թաղվել է մոտակա Բրուսայի (Բուրսա) կաթողիկե հայոց գերեզմանոցում։ Ենթադրվում է, որ սուլթան Աբդուլ Համիդ II-ի հայատյաց քաղաքականության բազում հայ զոհերից մեկն է դարձել[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 1903։
  2. Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուք րէշ, 1938։
  3. Կարոյեան Գ., Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։