Անտոնի Սուրոժսկի
Անտոնի Սուրոժսկի ռուս.՝ Андрей Борисович Блум | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 6, 1914 |
Ծննդավայր | Լոզան, Շվեյցարիա |
Մահացել է | օգոստոսի 4, 2003 (89 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Լոնդոն |
Գերեզման | Բրոմփթոնի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր (հունվարի 31, 1983), աստվածաբանության դոկտոր (սեպտեմբերի 24, 1999) և աստվածաբանության դոկտոր (1996) |
Մասնագիտություն | քահանա և աստվածաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Մետրոպոլիտ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մետրոպոլիտ Անտոնի (Անտոնիոս Սուրոժսկի, Անդրեյ Բորիսովիչ Բլում, ռուս.՝ Андрей Борисович Блум, հունիսի 6, 1914, Լոզան, Շվեյցարիա - օգոստոսի 4, 2003, Լոնդոն, Մեծ Լոնդոն), Ռուսական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Սուրոժի մետրոպոլիտ, փիլիսոփա, քարոզիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Բլումը ծնվել է 1914 թվականի հունիսի 6 (19)-ին, Լոզանում, ռուսական դիվանագետի ընտանիքում։ Հայրը՝ Բորիս Բլումը ուներ շոտլանդական արմատներ։ Մայրը՝ Կսենիա Սկրյաբինան, եղել էր հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինի քույրը։ Բլումի մանկությունը անցել է Պարսկաստանում, որտեղ նրա հայրը գտնվում էր հյուպատոս լինելու պատճառով։ Հեղափոխությունից հետո ընտանիքը ստիպված էր արտագաղթել երկրից, իսկ 1923 թվականին նրանք հաստատվեցին Փարիզում[1]։ Դպրոցը ավարտելուց հետո Անդրեյը ընդունվում է Սորբոնի համալսարան ու ավարտում կենսաբանական և բժշկական ֆակուլտետները։
1939 թվականին գաղտնի ձեռնադրվում է կուսակրոն քահանա և որպես ռազմական վիրաբույժ մեկնում ռազմաճակատ, այնուհետև Փարիզում աշխատում է բժիշկ։
Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ մասնակցում է ֆրանսիական դիմադրության շարժմանը։
Անդեյ Բլումը բժիշկ է աշխատել մինչև 1948 թվականի հոկտեմբերի 27-ը, երբ մետրոպոլիտ Սերաֆիմը նրան ձեռնադրեց որպես քահանա և ուղարկեց Անգլիա։
1972-1973 թվականներին դասախոսություններ էր կարդում Քեմբրիջի համալսարանում։
1983 թվականի հունվարի 31-ին Մոսկվայի հոգևոր ակադեմիայի խորհուրդը մետրոպոլիտ Անտոնիին աշխատությունների համար շնորհեց աստվածաբանության «honoris causa» դոկտորի գիտական աստիճան։ 34 տարիների ընթքացքում Անտոնին կարդացել է մոտ 10000 դասախոսություն։
Նա հաճախ ելույթներ էր ունենում բրիտանական հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Հաճախ էր ժամանում ԽՍՀՄ, որտեղ քարոզում էր և մասնակցում համախոհերի հավաքույթներին։ Մետրոպոլիտ Անտոնիի ջանքերով Լոնդոնում ստեղծվեց մի ամբողջ պատրիաքություն։ Մետրոպոլիտը ակտիվորեն մասնակցում էր եկեղեցական և հասարակական կյանքին և շատ ճանաչված էր տարբեր երկրներում։ 2003 թվականին նա վիրահատվեց և փետրվարի 1-ին իրեն խնդրեց ազատել առողջական վիճակի պատճառով։ Նույն թվականի հուլիսի 30-ին ազատվեց պատրիարքության կառավարումից։ 2003 թվականի օգոստոսի 4-ին՝ 99 տարեկան հասակում մահացավ Լոնդոնում։ Թաղված է Բրոմպտոնյան գերեզմանոցում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարու խրախուսման շքանշան ուղղափառ գործունեության համար
- Սուրբ իշխան Վլադիմիրի առաջին աստիճանի շքանշան
- Սուրբ Անդրեասի շքանշան
- Լամբետյան խաչ
- Սուրբ Սերգիի երկրորդ աստիճանի շքանշան
- Աստվածաբանության «honoris causa» դոկտորի աստիճան
- Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատվավոր դոկտոր
- Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր
- Կիևի հոգևոր ակադեմիայի պատվավոր դոկտոր
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատություններ գիրք առաջին
- Հավատք
- Հետևեք, ինչպես եք ունկնդրում…
- Հովվություն
- Աստծո խոսք
- Խոստովանության մասին
- Մարդը Աստծո առջև
- Աշխատություններ․ գիրք երկրորդ
- Աշխատություններ գիրք երրորդ
- Համոզվածություն անտեսանելի իրերի մեջ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Митрополит Сурожский Антоний. От издателей // Школа молитвы / Т. Л. и Е. Л. Майданович. — М.: Молодая гвардия, 2002. — С. 5—6. — 497 с. — 7000 экз. — ISBN 5-93313-016-8.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт митрополита Сурожского Антония Archived 2006-06-15 at the Wayback Machine.
- Антоний (Блум) Archived 2012-12-21 at Archive.is на сайте «Русское православие»
- Антоний, митрополит Сурожский на сайте «Азбука веры»
- Архив митрополита Сурожского Антония. Собрание видео и звукозаписей, текстов и фотографий
- Беседы и проповеди Антония, митрополита Сурожского в формате mp3 Archived 2014-07-04 at the Wayback Machine.
- Православные подданные Её величества. Интервью к 89-летию митрополита Сурожского Антония (Блума)
- Игумен Вениамин. Объединивший Восток и Запад. Русская Православная Церковь на фоне кончины митрополита Антония Сурожского
- В Москве прошла конференция, посвященная наследию митрополита Антония Сурожского NEWSru.com 1 октября 2007 г.
- Биография митрополита Антония Сурожского Archived 2014-12-24 at the Wayback Machine.
- Сурожская смута Archived 2012-03-23 at the Wayback Machine.. Официальный сайт митрополита Илариона (Алфеева)
- Metropolitan Anthony of Sourozh (Bloom). Sermons, lectures and books. Biography. Archived 2005-12-10 at the Wayback Machine.
- Митрополит Сурожский Антоний
- Биография и религиозное становление митрополита Антония (Блума) Archived 2013-03-03 at the Wayback Machine.
- «Пути христианской жизни», сборник бесед митрополита Сурожского Антония
|