Անտոնի (Սմիռնով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտոնի (Սմիրնով)ից)
Անտոնի
Դիմանկար
Ծնվել է1844
Մահացել էհոկտեմբերի 29, 1914(1914-10-29)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան

Անտոնի աբեղա (աշխարհիկ անունը` Վասիլի Սմիռնով, ռուս.՝ Василий Смирнов, 1844 - հոկտեմբերի 29, 1914(1914-10-29)), ռուս ուղղափառ եկեղեցու վանական, «Պրուտ» ականադիր նավի եկեղեցական, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1844 թվականին հոգևորականի ընտանիքում։ Ավարտել է Սամարայի հոգևոր ուսումնարանը։ 1879 թվականից եղել է Կազանի թեմի Սեդմիօզյորնի անապատի վանական։ 1881 թվականին ստացել է սարկավագի, իսկ հաջորդ տարի, աբեղայի աստիճան, 1883 թվականին դարձել է նույն անապատի զգեստապետ, բայց նույն տարում նշանակվել է Կազանի Իոհաննո-Պրեդտեչենի մենաստանի գանձապետ։ Բացի այդ, 1884-1887 թվականներին եղել է Կազանի հոգևոր ակադեմիայի խոստովանահայր։ 1902-1903 թվականներին Անտոնին եղել է Հայրապետական տան տնտեսվարը, սակայն նորից վերադարձել է մենաստանական կյանքին, գտնվելով Չուրկինի Նիկոլսկի անապատում` 1906 թվականից եղել է Բուգուլմինի Ալեքսանդրո-Նևսկի մենաստանի վանահայր։ 1909 թվականին Անտոնին ծառայության է փոխադրվում ռազմա-ծովային հոգևոր վարչություն և նշանակվում «Պրուտ» ականադիր նավի եկեղեցական։ Նա զբաղեցնում էր այդ պաշտոնը, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

1914 թվականի հոկտեմբերի 29-ին «Պրուտ» ականադիր նավը ծովում Սևաստոպոլից ոչ հեռու հանդիպում է «Գեբեն» գերմանական գծային հածանավին։ «Պրուտի» հրամանատար, 2-րդ կարգի կապիտան Գ. Ա. Բիկովը հրամայում է նավը նախապատրոստել ջրասույզ անելու։

«Գեբեն» -ը գնդակոծում է «Պրուտ»-ը և հրկիզում այն։ Նավի անձնակազմը բացում է նավի ստորջրյա կափարիչը և սկսում է ցած իջնել նավակների վրա։ Երբ նավը սկսում է ջրասույզ լինել Անտոնի վանականը նավակում իր տեղը զիջում է նավաստուն, իսկ ինքը սուզվող նավից օրհնում է լողալով մեկնող նավաստիներին։ Անտոնին խորտակվում է նավի հետ և այդ սխրանքի համար հետմահու պարգևատրվում Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ Այլ պարգևների հետ մեկտեղ Անտոնի վանականը ստանում է 1812 թվականի Հայրենական պատերազմի հարյուրամյակի մեդալ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Варнек П. А. Последние минуты минного заградителя «Прут» Արխիվացված 2010-04-30 Wayback Machine // Гангут. - 1997. - № 12бис
  • Геройская смерть иеромонаха транспорта «Прут» Антония // Вестник военного и морского духовенства. - 1914. - № 22. - С. 763-764
  • Капков К. Г. Памятная книга российского военного и морского духовенства XIX - начала XX веков. Справочные материалы. М., 2008. - С. 480, 653
  • Бондаренко В. В. Герои Первой мировой. М., «Молодая Гвардия», 2013 (серия ЖЗЛ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]