Անտոնիո Մենեգետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնիո Մենեգետտի
իտալ.՝ Antonio Meneghetti
Ծնվել էմարտի 9, 1936(1936-03-09)
Ավեցանո, Լ'Աքվիլա, Աբրուցցո
Մահացել էմայիսի 20, 2013(2013-05-20) (77 տարեկանում)
Faxinal do Soturno, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունարվեստների գործիչ և pseudoscientist
Հաստատություն(ներ)Սուրբ Թովմա Աքվինացու պապական համալսարան
Գործունեության ոլորտOntopsychology?
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
ՊարգևներՄրցանակ Իտալիայի նախարարների Խորհուրդի կողմից (1980, 1987, 1989)
Մրցանակ Իտալիայի սենատի կողմից «Գիտության և մշակույթի մեջ ներդրումի համար»
Ոսկե մեդալ արվեստի բնագավառում վաստակի համար Իտալիայի ժամանակակից արվեստի Միջազգային ակադեմիայի կողմից
Բրազիլիայի արվեստների և գրականության ֆեդերացիայի պատվավոր շքանշան
Կայքmeneghetti.ru

Անտոնիո Մենեգետտի (իտալ.՝ Antonio Meneghetti, մարտի 9, 1936(1936-03-09), Ավեցանո, Լ'Աքվիլա, Աբրուցցո - մայիսի 20, 2013(2013-05-20), Faxinal do Soturno, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), իտալացի հոգեբան, փիլիսոփա, նկարիչ, օնտոհոգեբանության դպրոցի հիմնադիրը, հումանիստական հոգեբանության ճյուղի շարունակող։ Երիտասարդ ժամանակ եղել է քահանա, տարվելով հոգեբանությամբ՝ հրաժարվել է կոչումից, ավելի քան 10 տարի զբաղվել է հոգեթերապիայով և հիմնվելով այդ փորձի վրա ստեղծել է օնտոհոգեբանության թեորիան։ Հեղինակել է ավելի քան 50 գիրք և մենագրություն իտալերենով[2][3], ռուսերենով[4], պորտուգալերենով[5], անգլերենով[6][7], ֆրանսերենով, չինարենով[8], իսպաներենով, գերմաներենով[2], լատիշերենով [9]։

Ամուսնացած է եղել Լորետտա Լորենզինիի հետ, ունի երկու դուստր։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիա Մենեգետտին ծնվել է 1936 թվականի մարտի 9֊ին Ավեցանոյում, Պյերտո Մենեգետտիի և Աննա Կաստելլանիի ընտանիքում, եղել է ինը երեխաներից առաջինը։ 11 տարեկանում ծնողները տղային տալիս են կրթության և դաստիարակության հռոմեական կաթոլիկ եկեղեցի[10]։

Մենեգետտին սովորել է Ասսիզիում, այնուհետև Գուբբիոյում, Սպոլետոյում, Հռոմում։ Ընդունվում է Ֆրանցիսկյան միաբանություն։ Սովորում է նաև նկարչություն, ռեստավրացիայի է ենթարկում Ջոտտո դի Բոնդոնե, Չիմաբուեի, Միքելանջելոյի, Ռաֆայել Սանտիի, Մազաչչոյի, Տիցիանի որմնանկարները։ Այդ աշխատանքը իր մոտ առաջացնում է մեծ հետաքրքրություն դեպի արվեստը։

Փոքր տարիքից Մենեգետտին սովորում է նվագել երգեհոն, դաշնամուր։ Ուսումնասիրել է լատիներեն, հին հունարեն և արամեերեն[10]։

1960-ական թվականներին նա թողնում է Ֆրանցիսկյան միաբանությունը ու Սպոլետո քաղաքը և դառնում է քահանա Սան Ջովաննի Պագանիկա բնակավայրում։ Այդ ժամանակ նա էր հոգում հիվանդ մոր և ութ անչափահաս քույերի և եղբայրների կարիքները[11][12]։

Հոգևորական ծառայության ընթացքում Մենեգետտին առնչվում է մարդկանց տառապանքների, հոգեբանական խնդիրների հետ, և սկսում է իրեն էքզիստենցիալ հարցեր տալ։ Նա ծանոթանում է Էդմունդ Հուսերլի աշխատանքների հետ, որոնցում փիլիսոփան խոսում է գիտության ճգնաժամի, փիլիսոփայության թարմացման անհրաժեշտության մասին։ Հուսերլի մտքերը Մենեգետտիի վրա զգալի ազդեցություն են ունենում[13], նա սկսում է ուսումնասիրել հոգեբանություն, սոցիոլոգիա, փիլիսոփայություն և այլ գիտություններ։

Մասնագիտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

30 տարեկանում Մենեգետտին սովորում է հայտնի հռոմեական համալսարանների մի քանի ֆակուլտետներում, և 1967֊1971 թվականներին դոկտորատ է պաշտպանում փիլիսոփայությանուից և սոցիալական գիտություններից, նաև ստանում է բարձրագույն կրթության դիպլոմ Միլանական կաթոլիկ Սակրա Կուորե համալսարանում, ստանում է գրադարանավարի դիպլոմ Վատիկանում, ինչի շնորհիվ նա թույլատվություն է ստանում մուտք ունենալու Վատիկանի առաքելական գրադարան, որտեղ հավաքված է միջնադարի և Վերածննդի դարաշարջանի գրականության հարուստ պաշար[12]։

Մենեգետտին ուսումնասիրում է հոգեբանության և հոգեթերապիայի տարբեր դպրոցներ։ Հաճախում է մասնագիտացված դասընթացների Լոնդոնում (ֆրեյդովյան հոգեթերապիա), Փարիզում ներկա է գտնվում Ժակ Լականի սեմինարներին, ծանոթանում է Ֆրեյդի, Ադլերի, Յունգի աշակերտների հետ։ Առանձնահատուկ տպավորություն է թողնում Վիկտոր Ֆրանկլը, ում հետ Մենեգետտին հանդիպում է Վիեննայում։ 1968 թվականին սովորում է Յունգի համալսարանում, Ցյուրիխում (Շվեյցարիա)[14]։

1970 թվականին սուրբ Ֆոմա Ակվինացու անվան Պապական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Լոբատո Կազադոն հրավիրում է Անտոնիա Մենեգետտիին հոգեբանության լեկցիա կարդալու իրենց ուսանողների համար, ովքեր ստացել են երկրորդ բարձրագույն կրթություն[11]։ Լոբատոն հիշում է.

Մենեգետտին իրեն ցույց տվեց որպես հրաշալի մանկավարժ։ Շատ ուսանողներ խնդրում էին նրան դառնալ իրենց ավարտական աշխատանքների գիտական առաջնորդը։ Նա շատ աշակերտներ ուներ, նա հաջողակ էր, քանի որ ուներ հազվագյուտ հանդիպող համակրանք և դուր էր գալիս ուսանողներին։.

[11]

1970֊ից 1972 թվականներին Մենեգետտին ուսուցանում է «Պաստորական հոգեբանության հիմունքները», ոորը հոգևորական հոգեբանության մասին է։ 1972֊ից 1973 թվականին վարում է սեմինար՝ «Ռոջերսի թերապիա» Ֆոմա Ակվինացու համալսարանում։ Լեկցիայից հետո մի ուսանող մոտենում է Մենեգետտիին և ասում, որ դա արդեն Ռոջերսի թեորիան չէր, այլ մի նոր բան։ Դա օնտոհոգեբանություն էր[12][14]։

Հոգեթերապիայի պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ Պապական համալսարանում ուսուցանելու ժամանակ Մենեգետտին սկսում է հոգեթերապիայի պրակտիկա, իսկ 1972 թվականի նոյեմբերի 15-ին բացում է օնտոհոգեբանական թերապիայի կենտրոն Հռոմում[14]։

1972 թվականին թողնում է կաթոլիկ եկեղեցին, իսկ 1973 թվականին դադարում է մանկավարժական գործունեությունը Ֆոմա Ակվինացու համալսարանում։

Մենեգետտին օրվա մեջ 10֊12 ժամ հատկացնում է աշխատանքին հիվանդների հետ, հատկապես մարդկանց, ովքեր ունեն ծանր հոգեբանական խանգարումներ։ Նրան դիմում են սեքսուալ դիսֆունկցիաների, թմրանյութերից կախվախության և այլ խնդիրներ ունեցող մարդիկ։

Մենեգետտին չէր օգտագործում դեղամիջոցներ, հարկադրական մեթոդներ, այլ ազդում էր մարդկանց վրա խոսքի միջոցով, սակայն այդ դիալոգը նման չէր հոգեվերլուծության տեխնիկային կամ հոգեբանական մյուս դպրոցներին։ Մենեգետտին կազմակերպում է օնտոհոգեբանության հատուկ կոնֆերանսներ, որոնց հրավիրվում են նաև այլ դպրոցների մասնագետներ։ Այդ կոնֆերանսների նյութերը հրապարակվում են «Նոր օնտոհոգեբանություն» գիտական ամսագրում[14][15]։

Օնտոոհոգեբանության ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիա Մենեգետտիին հետաքրքրել են մարդը և փիլիսոփայությունը, հատկապես ճանաչողության խնդիրը։ Գուսերլի աշխատանքները ազդեցին նրա ինտելեկտուալ ճգնաժամի վրա։

Ինչպես պնդում է Մենեգետտին, նա երբեք չի մտածել նոր գիտության ստեղծման մասին, այլ հասկացել է, որ նոր ճանապարհ է բացում այն ժամանակ, երբ զբաղվում էր կլինիկական հոգեթերապիայով։ Առաջին անգամ «օնտոհոգեբանություն» տերմինը (կեցության հոգեբանություն) օգտագործվել է Մենեգետտի կողմից ուսումնասիրելուց հետո 1954 թվականին տեղի ունեցած կոնգրեսի նյութերը, որին մասնակցել էին այնպիսի հայտնի հոգեբաններ, ինչպիսիք են Կարլ Ռոջերսը, Մեյը, Մասլոուն։ Հենց այդ կոնգրեսում քննարկվել էր հոգեբանության ճգնաժամը, առանձնացվել էին հոգեբանության երեք ուժեր՝ հոգեվերլուծություն, բիհեյվիորիզմ, հումանիստական հոգեբանություն։ Առաջարկվել էր նոր՝ չորրորդ ուժի ստեղծումը, որի անունը կլիներ օնտոհոգեբանություն (այդ անվանումը առաջարկել էր Էնթոնի Սուտիչը)։ Օնտոհոգեբանության ծնունդը համարվում է Մենեգետտի «Մարդու օնտոհոգեբանություն» գրքի լույս գալը 1972 թվականին։

Ինչպես ասում է Մենեգետտին, նա երեք հիմնական հայտնագործություն է արել՝ սեմանտիկ դաշտ, ժխտման մոնիտոր և օնտո ին֊սե։

1981֊ից 1986 թվականներին նա փորձում էր օնտոհոգեբանական մեթոդ տարբեր էթնիկական և մշակութային պատկանելություն ունեցող մարդկանց վրա։ 1990֊ական թվականներից օնտոհոգեբանական մեթոդը օգտագործվում է բիզնես խորհրդատվության, ինչպես նաև սոցիոլոգիայի ոլորտում։

2008 թվականին Բրազիլիայում բացվել է օնտոհոգեբանության ուսումնասիրության կենտրոն, որը անվանվել է Անտոնիա Մենեգետտիի ֆակուլտետ[16]։

Երազատեսության մեկնաբանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Մենեգետտիի երազի դրական կամ բացասական լինելը որոշելու համար պետք է պատասխանել այն հարցին, թե տվյալ կերպարը իրականում ինչ օգուտ է տալիս երազը տեսնողին հոգեբանական, և առաջին հերթին, կենսաբանական տեսանկյունից։ Լավ է այն ամենը, ինչ լավ ազդեցություն է ունենում երազը տեսնողի առողջության վրա, օրինակ, երբ երազում տեսնում են մրգեր, կաթ, ջուր, ձուկ, համեղ ուտելիք և այլն։ Վատ է այն, ինչ իրականում վատ ազդեցություն է ունենում մարդու բարեկեցության վրա։ Մարդու հոգեբանական կայացման համար ավելի կարևոր նշանակություն ունի գիշերը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի նախարարների խորհրդի մրցանակ մշակույթի ասպարեզում (Հռոմ, Իտալիա, 1980)
  • Maître tailleur մրցանակ (1986)
  • Իտալիայի նախարարների Խորհուրդի մրցանակ մշակույթի ասպարեզում (Հռոմ, Իտալիա, 1987)
  • Իտալիայի նախարարների Խորհուրդի մրցանակ մշակույթի ասպարեզում (Հռոմ, Իտալիա, 1989)
  • Մրցանակ Իտալիայի սենատից «Մշակույթի և գիտության մեջ ներդրումի համար» (Հռոմ, Իտալիա, 1990)

Շքանաշաններ և մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակակից մշակույթի միջազգային ակադեմիայի Ոսկե մեդալ մշակույթի ոլորտում ունեցած վաստակի համար (Հռոմ, Իտալիա, 2000)
  • Բրազիլիայի մշակույթի և գրականության ակադեմիայի կողմից պատվո շքանշան (Սան Պաուլո, Բրազիլիա, 2011)
  • Մեդալ Իտալիայի սենատի կողմից գիտության մեջ ունեցած ներդրումի համար (Ասսիզի, Իտալիա, 2011)

Պատվավոր անդամակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակակից արվեստի Միջազգային սենատի պատվավոր անդամ (Հռոմ, Իտալիա, 1986)
  • Մշակույթի Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ (Բրազիլիա, Բրազիլիա, 1997)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 «Catalogo del Polo BNCF» (իտալերեն)։ Biblioteca Nazionale Centrale di Firenze։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-06-30 
  3. «Catalogo del Biblioteca Nazionale Centrale di Roma» (իտալերեն)։ Biblioteca Nazionale Centrale di Roma։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-06-30 
  4. «Список книг Антонио Менегетти в каталоге Российской государственной библиотеки»։ РГБ։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-06-30 
  5. «Biblioteca Nacional (Brasil)» (պորտուգալերեն)։ Biblioteca Nacional (Brasil)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2012-06-30 
  6. «Main catalogue British Library» (անգլերեն)։ British Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-06-30 
  7. «Library of Congress Online Catalogue» (անգլերեն)։ The Library of Congress։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-06-30 
  8. «Catalogue National library of China» (անգլերեն)։ National library of China։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-06-30 
  9. «Union Catalog» (անգլերեն)։ Ex Libris։ Վերցված է 2012-06-30 
  10. 10,0 10,1 «Biografia Oficial Antonio Meneghetti» (պորտուգալերեն)։ Associação Brasileira de Ontopsicologia։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-06-30 
  11. 11,0 11,1 11,2 «Зарождение онтопсихологии»։ Научный фонд Антонио Менегетти։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 2012-03-31 
  12. 12,0 12,1 12,2 «Биография Антонио Менегетти»։ Славянская ассоциация онтопсихологии։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 2012-06-14 
  13. Менегетти А. Учебник по онтопсихологии / Под ред. Петровской Л. А.. — 2-е изд. — М.: ННБФ "Онтопсихология", 2007. — С. 103. — ISBN 5-93871-031-6
  14. 14,0 14,1 14,2 14,3 «70-е годы: практика лечения больных»։ Научный фонд Антонио Менегетти։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-19 
  15. «80-е годы: онтопсихология становится универсальным научным направлением»։ Научный фонд Антонио Менегетти։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-06-30 
  16. [1] (չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maslow A., May R., Rogers C.R. et al. Existential Psychology. — New York: Ed. Random House, 1965
  • Маслоу А. Г. «Заметки по психологии бытия». Дальние пределы человеческой психики. — СПб.: Евразия, 1999.
  • Менегетти А. проект Человек — СПБ.: «Онтопсихология», 2007.
  • Менегетти А. Учебник по онтопсихологии.-М.: ННБФ «Онтопсихология», 2007.
  • Менегетти А. и др. авторы. Материалы конгресса «Бизнес-интуиция 2004». — М.: ННБФ «Онтопсихология», 2006
  • Менегетти А. Образ и бессознательное — СПБ.: «Онтопсихология», 2005.
  • Менегетти А. Мир образов — СПБ.: «Онтопсихология», 2005.
  • Менегетти А. Мудрец и искусство жизни. — М.: ННБФ «Онтопсихология», 2001, 2005.
  • Менегетти А. Психология лидера. — М.: ННБФ «Онтопсихология», 1996, 1999, 2001, 2004, 2006.
  • Менегетти А. Система и личность. — М.: «Серебряные нити», 1996.
  • Менегетти А. Введение в онтопсихологию. — Пермь: Хортон Лимитед, 1993.
  • Менегетти А. Онтопсихологическая педагогика. — Пермь: Хортон Лимитед, 1993.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]