Անտոնիո Կաբրինի
Անտոնիո Կաբրինի իտալ.՝ Antonio Cabrini | |||
---|---|---|---|
| |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 8, 1957[1][2] (67 տարեկան) | ||
Ծննդավայր | Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անտոնիո Կոբրինի (իտալ.՝ Antonio Cabrini, հոկտեմբերի 8, 1957[1][2], Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, մարզիչ և քաղաքական գործիչ։ Հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում։ Ութ ֆուտբոլիստներից մեկը, որը հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի գավաթը և Գավաթակիրների գավաթը[3], ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։ 1982 թվականի աշխարհի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի առաջնությունում անցկացրել է 416 հանդիպում, խփել 38 գոլ (Սերիա A-ում՝ 352 հանդիպում՝ 35 գոլ)։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կրեմոնեզե» թիմում 1973 թվականին։ Արդեն երկու տարի անց նա տեղափոխվել է «Ատալանտա»։ Վերջապես, 1976 թվականին Կաբրինին միացել է «Յուվենտուսին», որտեղ անցել են նրա կարիերայի լավագույն տարիները։ Միայն Սերիա A-ում «Յուվեի» կազմում Անտոնիոն անցկացրել է 297 խաղ, որոնցում խփել է 33 գոլ։ Բոլոր իր տիտղոսները ակումբային մակարդակում նա նվաճել է «Ծեր Սինյորայի» կազմում։ Դրանց թվում են՝ 6 չեմպիոնական տիտղոս, Իտալիայի երկու գավաթ, եվրոպական ֆուտբոլի մեկական գավաթ՝ բոլորը, որոնք գոյություն ունեին 1970-ական և 1980-ական թվականներին, ինչպես նաև Միջմայրցամաքային գավաթը։ Վերջին երկու մրցաշրջանը Կաբրինին անցկացրել է «Բոլոնիայում»։
Իտալիայի հավաքականում Կաբրինին անցկացրել է 73 հանդիպում, խփել 9 գոլ, 10 հանդիպում դաշտ է դուրս բերել հավաքականը ավագի թևկապով։ 1982 թվականի աշխարհի չեմպիոն, եզրափակիչ խաղում չի իրացրել 11 մետրանոց հարվածը։ Մասնակցել է նաև 1978 և 1986 թվականների աշխարհի առաջնություններին և 1980 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել է աշխարհի երեք առաջնություններում անընդմեջ՝ ընդհանուր առմամբ խաղալով եզրափակիչ փուլերում 18 հանդիպում։
1991 թվականի մայիսի 28-ին Կրեմոնեում կայացավ Կաբրինիի հրաժեշտի հանդիպումը, որում 1982 թվականի Իտալիայի հավաքականը 7:5 հաշվով հաղթեց աշխարհի հավաքականին։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։ Աշխատել է Իտալիայի ստորին լիգաների թիմերի, ինչպես նաև Սիրիայի հավաքականի հետ 2007-2008 թվականներին։ 2009 թվականին Կաբրինին հայտարարեց Լացիոյի մարզային օրենսդիր ժողովում առաջադրվելու մտադրության մասին[4]:
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն (1). 1982
- Իտալիայի չեմպիոն (6). 1976/77, 1977/78, 1980/81, 1981/82, 1983/84, 1985/86
- Իտալիայի գավաթ (2). 1977/78, 1982/83
- Եվրոպական չեմպիոնների գավաթ (1). 1985
- Գավաթակիրների գավաթ (1). 1984
- ՈՒԵՖԱ-ի գավաթ (1). 1977
- ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ (1). 1985
- Միջմայրցամաքային գավաթ (1). 1985
- 1978 թվականի աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Reyes's fifth win: top UEFA club cup winners». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Il Sole 24 Ore (2009 թ․ հունիսի 24). «Antonio Cabrini sceglie la politica: in campo con Di Pietro» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Կաբրինի» հոդվածին։ |
|