Jump to content

Անտոնիո Լիմա դոս Սանտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Լիմա դոս Սանտոս
պորտ.՝ Antônio Lima dos Santos
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1942(1942-01-18)
Ծննդավայր São Sebastião do Paraíso, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 3, 2025(2025-02-03)[1] (83 տարեկան)
Մահվան վայր Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Անտոնիո Լիմա դոս Սանտոս (բրազ.-պորտ.՝ Antônio Lima dos Santos , հունվարի 18, 1942(1942-01-18), São Sebastião do Paraíso, Մինաս Ժերաիս, Բրազիլիա - փետրվարի 3, 2025(2025-02-03)[1], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան և հենակետային կիսապաշտպան։

Լիման ծնվել է միայնակ մոր ընտանիքում, որը թույլ չէր տալիս նրան տեսնել հորը։ Նա որդուն պատկերոցնում էր որպես քահանա, բայց վերջինս ընտրել է ֆուտբոլիստի կարիերան և 16 տարեկանում կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Սան Պաուլոյի «Ժուվենտուս» ակումբի հետ[2]։ Այդտեղից 19 տարեկանում տեղափոխվել է «Սանթոս»՝ ակումբի պաշտպանությունում փոխարինելով Ուրուբատանին[3]։ Երբ ֆուտբոլիստն առաջին անգամ եկել է ակումբի մարզմանը, նրան առաջինը դիմավորել Պելեն հետևյալ խոսքերով. «Հիանալի է։ Եվս մեկ նիգեր «Ձկան» մեջ»[2]։ Այնտեղ խաղացել է կիսապաշտպանությունում և պաշտպանությունում[4]՝ լինելով թիմի առավել բազմակողմանի խաղացող[2], մասնավորապես, հունական «Պանաթինաիկոսի» հետ խաղում 5 դիրք է փոխել խաղադաշտում[3]։ Ակումբի հետ նվաճել է ութ նահանգային առաջնություն, հինգ Բրազիլիայի գավաթ, երկու Լիբերտադորեսի գավաթ, երկու Միջմայրցամաքային գավաթ, երեք Ռիո-Սան Պաուլոյի մրցաշար և Միջմայրցամաքային չեմպիոնների սուպերգավաթ։ Ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 696 հանդիպում և դարձել 65 գոլի հեղինակ[5]։ Լիմայի վերջին խաղը «Կորինտիանսի» դեմ խաղն էր (1:1) 1971 թվականի հոկտեմբերի 30-ին[6]։ Այնուհետև պաշտպանը խաղացել է «Խալիսկո», «Ֆլումինենսե», «Տամպա Բեյ Ռաուդիս» և «Պորտուգեզա Սանտիստա» ակումբներում։ Ավարտելով խաղային կարիերան՝ ֆուտբոլիստն աշխատել է «Սանթոսում»՝ որպես երիտասարդական կազմերի մարզիչ։ Մասնավորապես, 13 և 14 տարեկան հասակում նրա ղեկավարությամբ մարզվել է Նեյմարը[2]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիման ամուսնացած էր։ Կնոջ անունը Վեռա էր[4]։ Նրանք ունեն երկու երեխա, որոնք մարզիչներ են դարձել սեփական ֆուտբոլային դպրոցներում[2]։

Լիման մահացել է 83 տարեկան հասակում 2025 թվականի փետրվարի 3-ին երիկամների հիվանդությունից[7]։

  • Սան Պաուլու նահանգի չեմպիոն՝ 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1973
  • Բրազիլիայի գավաթի գավաթակիր՝ 1961, 1962, 1963, 1964, 1965
  • Լիբերտադորեսի գավաթի գավաթակիր՝ 1962, 1963
  • Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթի գավաթակիր՝ 1962, 1963
  • Ռիո-Սան Պաուլոյի մրցաշարի հաղթող՝ 1963, 1964, 1966
  • Միջմայրցամաքային Չեմպիոնների սուպերգավաթի գավաթակիր՝ 1968

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Morre Lima, o 'Curinga da Vila', um dos melhores amigos de Pelé (порт.)
  2. 1 2 3 4 5 «'O Santos vai se renovar sempre', diz Lima, o 'curinga' do esquadrão da Vila». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  3. 1 2 «Ídolos do Santos FC: Lima — O Curinga de luxo». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  4. 1 2 «Lima. O grande curinga do Santos de Pelé». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  5. «Профиль на santosfc.com». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  6. «Lima… o «Joker» dos anos sessenta». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  7. «Morre Lima, o 'Curinga da Vila', um dos melhores amigos de Pelé - Notícias». Terceiro Tempo (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Լիմա դոս Սանտոս» հոդվածին։