Անտոնիու Պառեյրասի թանգարան
Անտոնիու Պառեյրասի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նիտերոյ |
Հիմնադրվել է | հունվարի 21, 1942 |
Կայք | museuantonioparreiras.rj.gov.br |
![]() | |
![]() |
Անտոնիու Պառեյրասի թանգարան (պորտուգալերեն՝ Museu Antônio Parreiras (MAP)), Բրազիլիայի Նիտերոյ քաղաքում գործող պետական թանգարան, որը նվիրված է բրազիլացի մեծ նկարիչներից մեկի՝ Անտոնիու Պառեյրասի (1860-1937) հիշատակի ու ստեղծագործությունների պահպանությանը[1]։ Բաղկացած է այդ մեծ նկարչին ու նրա ընտանիքին պատկանած երեք շինություններից և այգուց, որոնք ընդհանուր առմամբ ունեն մոտավորապես հինգ հազար քառակուսի մետր մակերես։ Նկարչական աշխատանքների ցուցադրման նպատակով օգտագործվում է հազար քառակուսի մետրը։ Ընդ որում, թեև հիմնական ուշադրությունը հատկացված է Պառեյրասին, սակայն նրա աշխատանքներից զատ՝ ցուցադրված են նաև այլ նկարիչների ստեղծագործություններ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի գլխավոր մասնաշենքը, որ էկլեկտիկ ճարտարապետության նմուշ է, կառուցվել է 1894 թվականին, ճարտարապետ Ռամոս դի Ասևեդուի նախագծով[2]։ Նկարչի դստեր՝ Օլգայի համար կառուցված մասնաշենքը ծառայում է որպես տեխնիկական ռեզերվ[3]։
Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1942 թվականի հունվարի 21-ին։
Բրազիլական մշակույթի կարևորագույն այդ օջախը 1967 թվականին Պատմության և արվեստի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից ներառվել է համազգային պատմամշակութային ժառանգության հուշարձանների ցանկում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոնիու Պառեյրասի՝ թանգարանում ներկայացված աշխատանքներից
-
Դոլորիդա, 1909
-
Պիրատինի հանրապետության հռչակումը, 1915
-
Beckmann, 1936
-
Բանդեյռանտեի մահը, etwa 1911
-
Ցնորված Շևիլատը, 1920
-
Խռովության մասնակիցների դատապարտումը Մինաս Ժերայսում
-
Մեռած Վիրգինյան, 1904
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Museu Antônio Parreiras será reformado e ampliado O Globo. (Junho, 2012).
- ↑ 2,0 2,1 Museu Antônio Parreiras reabre em 2016 O Globo.
- ↑ Museu Antônio Parreiras Guia de Niterói.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Անտոնիու Պառեյրասի թանգարան Վիքիպահեստում |
---|
- Página do Museu Antônio Parreiras Archived 2020-05-29 at the Wayback Machine.