Jump to content

Անտոնին Պանենկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Պանենկա
չեխ․՝ Antonín Panenka
Քաղաքացիությունը  Չեխիա և  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1948(1948-12-02)[1][2][3][…] (77 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա[4][5]
Հասակ 1,78 մետր
Դիրք կիսապաշտպան
Անտոնին Պանենկայի ստորագրություն (2004)։

Անտոնին Պանենկա (չեխ․՝ Antonín Panenka, դեկտեմբերի 2, 1948(1948-12-02)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][5]), չեխ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է չեխոսլովակյան «Բոհեմիանս Պրահա» ակումբում, որից հետո խաղացել է ավստրիական տարբեր ակումբներում, այդ թվում՝ Վիեննայի «Ռապիդում»։ Պանենկան Չեխոսլովակիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրո 1976-ում և մեծ ճանաչում ձեռք բերել Արևմտյան Գերմանիայի դեմ եզրափակիչ հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում՝ իր հաղթական գոլի շնորհիվ. թեթև հարվածով գնդակն ուղարկել է դարպասի կենտրոն, մինչդեռ դարպասապահը ցատկել էր անկյուն։ 11-մետրանոցի իրացման այս ոճն այժմ հայտնի է որպես «պանենկա»[7]։ 1980 թվականին ճանաչվել է Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ, իսկ իր թիմը զբաղեցրել է երրորդ տեղը Եվրո 1980-ում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնին Պանենկան խաղացել է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և հայտնի էր իր որակյալ փոխանցումներով ու տուգանային հարվածներով։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բոհեմիանս Պրահա» ակումբում, որին միացել է1967 թվականին[8]։ 1980 թվականին ճանաչվել է Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ[8]։ 1981 թվականին Պանենկան «Բոհեմիանսից» տեղափոխվել է ավստրիական «Ռապիդ Վիեննա»[8], որտեղ նվաճել է Բունդեսլիգայի երկու տիտղոս և Ավստրիայի մեկ գավաթ։ 1985 թվականին «Ռապիդը» հասել է ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի եզրափակիչ. Պանենկան խաղադաշտ է դուրս եկել փոխարինման, սակայն նրա թիմը 3-1 հաշվով պարտվել է «Էվերթոնին»։ Նույն տարվա վերջին Պանենկան տեղափոխվել է «Սանկտ Պյոլտեն» (VSE St. Pölten) և անցկացրել ևս երկու մրցաշրջան, որից հետո տեղափոխվել է Ավստրիայի ցածր դիվիզիոններ՝ 1987-1989 թվականներին խաղալով Վիեննայի «Սլովանում», 1989-1991 թվականներին՝ «Հոհենաուում» (ASV Hohenau), իսկ 1991-1993 թվականներին՝ «Կլայնվիզենդորֆում» (Kleinwiesendorf)։

«Պանենկա» 11-մետրանոց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Panenka penalty. Antonín Panenka. 1976. European Champions.

Պանենկան միջազգային ճանաչում է ձեռք բերել [[Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Չեխոսլովակիայի հավաքականի] կազմում Եվրո 1976-ում խաղալիս, որտեղ Չեխոսլովակիան հասել է եզրափակիչ և մրցել Արևմտյան Գերմանիայի դեմ: Ավելացրած ժամանակից հետո խաղն ավարտվել է 2-2 հաշվով, ինչին հաջորդել է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ եզրափակիչ խաղի առաջին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը: Առաջին յոթ հարվածները ավարտվել են գոլով, մինչև որ Արևմտյան Գերմանիայի չորրորդ հարվածողը՝ Ուլի Հյոնեսը, գնդակն ուղարկել է դարպասաձողից վեր: 4-3 հաշվի ժամանակ Պանենկան մոտեցել է գնդակին՝ իրացնելու չեխոսլովակների հինգերորդ 11-մետրանոցը և հսկայական ճնշման ներքո հաղթանակ պարգևելու իր թիմին: Պանենկան ձևացրել է, թե հարվածում է դարպասի անկյունը, ինչի հետևանքով գերմանացի դարպասապահ Զեպ Մայերը ցատկել է դեպի իր ձախ կողմը, իսկ ինքը թեթև հարվածով գնդակն ուղարկել է ցանցի կենտրոն[9]։ Այս տպավորիչ հարվածը առիթ է տվել խաղին հետևող ֆրանսիացի լրագրողին Պանենկային անվանել «պոետ»։ Նրա հաղթական հարվածը ֆուտբոլի պատմության ամենահայտնի դրվագներից է, ինչն Անտոնինի անունը դարձրել է 11-մետրանոցի իրացման հենց այդ ոճի հոմանիշը[7]։

1976 թվականից ի վեր աշխարհի տարբեր ծագերում՝ սպորտային բուրգի բոլոր մակարդակներում, բազմաթիվ հաջողված և անհաջող փորձեր են արվել կրկնելու «պանենկան», այդ թվում՝ միջազգային գավաթների եզրափակիչների նման վճռորոշ ու հաղթական պահերին[7]։

Հետխաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Պանենկան աշխատել է որպես իր նախկին ակումբի՝ «Բոհեմիանս 1905»-ի նախագահ։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ակումբը հաստատել է, որ նոր տիպի կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո Պանենկան տեղափոխվել է հիվանդանոց և գտնվել է վերակենդանացման բաժանմունքում[10]։ Հոկտեմբերի կեսերին Պանենկայի վիճակը բարելավվել է, և վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից՝ ապաքինումը տանը շարունակելու համար[11]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղեր և գոլեր ազգային հավաքականում ըստ տարիների
Ազգային հավաքականՏարիԽաղերԳոլեր
Չեխոսլովակիա 197320
197461
197533
197684
197731
197861
197993
1980141
198151
198232
Ընդամենը 5917
Հաշիվների և արդյունքների մեջ առաջինը նշված է Չեխոսլովակիայի խփած գոլերի քանակը, «հաշիվ» սյունակը ցույց է տալիս հաշիվը Պանենկայի յուրաքանչյուր գոլից հետո:
Անտոնին Պանենկայի միջազգային գոլերի ցանկ
№ Ամսաթիվ Մրցավայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար Ծան․
1 1974, ապրիլի 27 Լետնա մարզադաշտ, Պրահա, Չեխոսլովակիա Ֆրանսիա Ֆրանսիա 3–3 3–3 Ընկերական խաղ [12]
2 1975, ապրիլի 20 Լետնա մարզադաշտ, Պրահա, Չեխոսլովակիա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 1–0 4–0 ՈՒԵՖԱ Եվրո 1976 (ընտրական փուլ) [13]
3 2–0
4 3–0
5 1976, ապրիլի 24 Տեհելնե պոլե, Բրատիսլավա, Չեխոսլովակիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 2–0 2–0 ՈՒԵՖԱ Եվրո 1976 [14]
6 1976, սեպտեմբերի 22 Ավգուստի 23 մարզադաշտ, Բուխարեստ, Ռումինիա Ռումինիա Ռումինիա 1–0 1–1 Ընկերական խաղ [15]
7 1976, հոկտեմբերի 6 Լետնա մարզադաշտ, Պրահա, Չեխոսլովակիա Ռումինիա Ռումինիա 1–1 3–2 Ընկերական խաղ [16]
8 1976, հոկտեմբերի 13 Լետնա մարզադաշտ, Պրահա, Չեխոսլովակիա Շոտլանդիա Շոտլանդիա 1–0 2-0 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1978 (ընտրական փուլ) [17]
9 1977, մարտի 23 Լետնա մարզադաշտ, Պրահա, Չեխոսլովակիա Հունաստան Հունաստան 1–0 4–0 Ընկերական խաղ [18]
10 1978, նոյեմբերի 8 Tehelné pole, Bratislava, Czechoslovakia Իտալիա Իտալիա 1–0 3–0 Ընկերական խաղ [19]
11 1979, ապրիլի 4 Տեհելնե պոլե, Բրատիսլավա, Չեխոսլովակիա Ֆրանսիա Ֆրանսիա 1–0 2–0 ՈՒԵՖԱ Եվրո 1980 (ընտրական փուլ) [20]
12 1979, սեպտեմբերի 12 Շոշտոյի մարզադաշտ, Սեկեշֆեհերվար, Հունգարիա Հունգարիա Հունգարիա 1–2 1–2 Ընկերական խաղ [21]
13 1979, նոյեմբերի 24 Ստրագովսկի մարզադաշտ, Պրահա, Չեխոսլովակիա Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 1–0 4–0 ՈՒԵՖԱ Եվրո 1980 (ընտրական փուլ) [22]
14 1980, հունիսի 14 Օլիմպիական մարզադաշտ, Հռոմ, Իտալիա Հունաստան Հունաստան 1–0 3–1 ՈՒԵՖԱ Եվրո 1980 [23]
15 1981, մայիսի 27 Տեհելնե պոլե, Բրատիսլավա, Չեխոսլովակիա Իսլանդիա Իսլանդիա 2–0 6–1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1982 (ընտրական փուլ) [24]
16 1982, հունիսի 17 Խոսե Զորիլյա մարզադաշտ, Վալյադոլիդ, Իսպանիա Քուվեյթ Քուվեյթ 1–0 1–1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1982 [25]
17 1982, հունիսի 24 Խոսե Զորիլյա մարզադաշտ, Վալյադոլիդ, Իսպանիա Ֆրանսիա Ֆրանսիա 1–1 1–1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1982 [26]

Ռապիդ Վիեննա

Չեխոսլովակիա

Անհատական

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքական. 1976[27]
  • Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ, 1980[28]
  • ADN գործակալության տարբերակով Արևելյան Եվրոպայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, 1980[29]
  • Եվրոպական գավաթակիրների գավաթի լավագույն ռմբարկու, 1984–85
  • Golden Foot «Լեգենդներ» մրցանակ, 2014[30]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 1 2 FBref.com
  4. 1 2 Evidence zájmových osob StB
  5. 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. ↑ Prezident udělil státní vyznamenání (չեխերեն) — Pražský hrad, 2008.
  7. 1 2 3 «The cult of the Panenka penalty». FIFA.com. 2012 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  8. 1 2 3 Jeřábek, Luboš (2007). Český a československý fotbal – lexikon osobností a klubů (չեխերեն). Prague, Czech Republic: Grada Publishing. էջ 146. ISBN 978-80-247-1656-5.
  9. ↑ Tom Bryant (2007 թ․ հոկտեմբերի 31). «The footballers who have moves named after them». The Guardian.
  10. ↑ «Penalty king Antonin Panenka in serious condition at Czech hospital». ESPN. 2020 թ․ հոկտեմբերի 7.
  11. ↑ «Panenku propustili z nemocnice. 'Tátu jsem vyzvedl a odvezl domů,' vzkázal přes klub jeho syn». irozhlas.cz (Czech). 2020 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. ↑ «Czechoslovakia v France, 27 April 1974». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. ↑ «Czechoslovakia v Cyprus, 20 April 1975». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  14. ↑ «Czechoslovakia v USSR, 24 April 1976». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. ↑ «Romania v Czechoslovakia, 22 September 1976». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. ↑ «Czechoslovakia v Romania, 06 October 1976». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. ↑ «Czechoslovakia v Scotland, 13 October 1976». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  18. ↑ «Czechoslovakia v Greece, 23 March 1977». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. ↑ «Czechoslovakia v Italy, 08 November 1978». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. ↑ «Czechoslovakia v France, 04 April 1979». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. ↑ «Hungary v Czechoslovakia, 12 September 1979». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  22. ↑ «Czechoslovakia v Luxembourg, 24 November 1979». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  23. ↑ «Czechoslovakia v Greece, 14 June 1980». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  24. ↑ «Czechoslovakia v Iceland, 27 May 1981». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. ↑ «Czechoslovakia v Kuwait, 17 June 1982». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  26. ↑ «Czechoslovakia v France, 24 June 1982». 11v11. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  27. ↑ «1976 team of the tournament». UEFA. 2016 թ․ մարտի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  28. ↑ «Historie ankety Fotbalista roku» (չեխերեն). fotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  29. ↑ «Eastern European Footballer of the season». WebArchive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  30. ↑ «Legends». Golden Foot. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Պանենկա» հոդվածին։