Jump to content

Անտոնին Մայե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Մայե
ֆրանսերեն՝ Antonine Maillet
Ծնվել էմայիսի 10, 1929(1929-05-10)[1][2][3][…]
ԾննդավայրGrand-Bouctouche
Վախճանվել էփետրվարի 17, 2025(2025-02-17)[4][5] (95 տարեկան)
Վախճանի վայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, թարգմանչուհի, համալսարանի դասախոս, storyteller, սցենարիստ և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունUniversité de Moncton? (1959) և Լավալի համալսարան (1971)
Ուշագրավ աշխատանքներQ3411741? և La Sagouine?
ԱնդամակցությունԿանադայի թագավորական ընկերություն և Société des gens de lettres?
ԱշխատավայրUniversité de Moncton?, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Օլբանիի համալսարան, Մոնրեալի համալսարան և Լավալի համալսարան
Պարգևներ
 Antonine Maillet Վիքիպահեստում

Անտոնին Մայե, PC ՍԴ OQ ONB FRSC (ɑ̃tɔnin majɛ, Antonine Maillet, մայիսի 10, 1929(1929-05-10)[1][2][3][…], Grand-Bouctouche - փետրվարի 17, 2025(2025-02-17)[4][5], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), ակադացի վիպասան, դրամատուրգ և գիտնական։ Ծնվել է Կանադայի Նյու Բրունսվիկ նահանգի Բուկտուշ բնակավայրում։

1950 թվականին Մայեն ավարտել է Notre-Dame d'Acadie քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան, որին 1959 թվականին հաջորդել է Մոնկտոնի համալսարանն ավարտելը՝ մագիստրոսի աստիճանով։ 1971 թվականին էլ Լավալի համալսարանում հաջողությամբ պաշտպանել է Rabelais et les tradits populaires en Acadie թեմայով[15] իր պատրաստած ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

Մայեն գրականություն և բանահյուսություն է դասավանդել Notre-Dame d'Acadie քոլեջում (1954-1960 թթ.), Մոնկտոնի համալսարանում (1965-1967 թթ.), Քվեբեկի քոլեջում (1968-1969 թթ.), Լավալ համալսարանում (1971-1974), Մոնրեալի համալսարանում (1974-1975)։ Այնուհետև աշխատել է Radio-Canada--ում՝ որպես սցենարիստ և հաղորդավարուհի։ 1988 թվականին հեռուստասեսությամբ վարել է ֆրանսալեզու լիդերներ՝ վարչապետ Բրայան Մալրոնիի, Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջոն Թըրների և Նոր դեմոկրատական կուսակցության առաջնորդ Էդ Բրոդբենտի բանավեճը։ 1989-ից 2000 թվականներին պաշտոնավարել է որպես Մոնկտոնի համալսարանի ռեկտոր։

1976 թվականին նրան շնորհվել է Կանադայի շքանշանի սպայական աստիճան, 1980 թվականին՝ Կանադայի թագավորական ընկերության Լորն Փիրս մեդալ, 1985 թվականին՝ Ֆրանսիայի արվեստների և գրականության շքանշանի սպայական աստիճան։ 2005 թվականին նա ընդունվել է Նյու Բրունսվիքի ուխտի մեջ։ 1992 թվականի հուլիսի 1-ից Կանադայի թագավորական գաղտնի խորհրդի անդամ է։ Դա նրան ցմահ իրավունք է տալիս իր անուն-ազգանվանը կցելու «The Honourable / Պատվավոր» և «PC» պատվանշանները։ 1979 թվականին Մայեի «Pélagie-la-Charrette» երկն արժանացել է Գոնկուրյան մրցանակի. ընդ որում՝ նա դարձել է այդ հեղինակավոր.գրական պարգևի առաջին ոչ եվրոպացի դափնեկիրը։ 1995 թվականին Անտոնին Մայեին շնորհվել է Կանադայի թագավորական ռազմական քոլեջի պատվավոր կոչում։

Բոկտուշը 1930-ական թվականներին

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականին հանրայնացվեց, որ Մայեն լեսբուհի է, ինտիմ հարաբերություններ է ունեցել դերասանուհի, թատրոնի տնօրեն Մերսեդես Պալոմինոյի հետ մինչև վերջինիս մահը 2006 թ.[16]:

Երկերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pointe-aux-Coques - 1958 թ
  • Mange la dune - 1962 թ
  • Les Crasseux - 1968 թ
  • La Sagouine - 1971 թ
  • Rabelais et les tradits populaires en Acadie - 1971 թ
  • Don l'Orignal - 1972 ( 1972 թ. գլխավոր նահանգապետի գեղարվեստական գրականության մրցանակի դափնեկիր)
  • Par derrière chez mon père - 1972 թ
  • Gapi et Sullivan - 1973 թ
  • L'Acadie pour quasiment rien - 1973 թ
  • Մարիաագելաս - 1973 թ
  • Évangéline Deusse - 1975 թ
  • Gapi - 1976 թ
  • La veuve enragée - 1977 թ
  • Les Cordes-de-bois - 1977 թ
  • Le Bourgeois Gentleman - 1978 թ
  • Pélagie-la-Charrette - 1979 ( Գոնկուրյան մրցանակի դափնեկիր)
  • Cent ans dans les bois - 1981 թ
  • Christophe Cartier de la Noisette dit Nounours, conte jeunesse illustré par Hans Troxler
  • La Contrebandière - 1981 թ
  • Les drolatiques, horrifiques et épouvantables aventures de Panurge, ami de Pantagruel - 1981 թ.
  • La Gribouille - 1982 թ
  • Crache à pic - 1984 թ
  • Garrochés en paradis - 1986 թ
  • Le Huitième Jour - 1986 թ
  • Margot la folle - 1987 թ
  • L'oursiade - 1990 թ
  • William S. - 1991 թ
  • Les confessions de Jeanne de Valois - 1992 թ
  • La nuit des rois - 1993 թ
  • La Fontaine ou la Comédie des Animaux - 1995 թ
  • Le Chemin Saint-Jacques - 1996 թ
  • L'Île-aux-Puces - 1996 թ
  • Chronique d'une sorcière de vent 1999 թ
  • Madame Perfecta - 2002 թ
  • Le temps me dure - 2003 թ
  • Pierre Bleu - 2006 թ
  • Le Mysterieux Voyage de Rien - 2009 թ
  • Fais confiance à la mer, elle te portera - 2010 թ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 Antonine Maillet, romancière et dramaturge acadienne n’est plusRadio Canada International.
  5. 5,0 5,1 5,2 L’autrice Antonine Maillet, première Goncourt non-européenne et figure de l’Acadie, est morte à 95 ans (ֆր.) — 2025.
  6. Antonine Maillet élevée au grade de Commandeur de la Légion d’HonneurL'Acadie Nouvelle, 2021.
  7. Antonine MailletLaval University.
  8. https://rsc-src.ca/en/awards-excellence/past-award-winners
  9. https://www.univ-lyon3.fr/medias/fichier/docteurs-honoris-causa-depuis-1973_1351869110106.pdf
  10. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1989. — P. 3571. — ISSN 0242-6773
  11. https://www.uneq.qc.ca/membres-dhonneur/
  12. https://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=124
  13. https://excerpts.numilog.com/books/9782894239476.pdf
  14. https://www.sgdl.org/sgdl-accueil/les-prix/archives/prix-paul-feval#laureats-avant-2000
  15. Buck, Claire (1992). Bloomsbury guide to women's literature. London: Bloomsbury. 978-0-7475-0895-3. OCLC 185786618.
  16. Revert, Amélie (2022 թ․ նոյեմբերի 25). «Sur vos écrans: des rencontres en forme de portrait». Le Devoir (ֆրանսերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Մայե» հոդվածին։