Անտոնինա Դվորյանեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնինա Դվորյանեց
ուկր.՝ Антоніна Григорівна Дворянець
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1952(1952-03-23)
ԾննդավայրՉեռնոբիլ, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 18, 2014(2014-02-18) (61 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունhydraulic engineer
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի հերոս և «Ոսկե Աստղ» շքանշան

Անտոնինա Գրիգորևնա Դվորյանեց (ուկր.՝ Антоніна Григорівна Дворянець, ի ծնե` Նեչիպորենկո, մարտի 23, 1952(1952-03-23), Չեռնոբիլ, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2014(2014-02-18), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի քաղաքական ակտիվիստ, Չեռնոբիլի աէկի վթարի հետևանքների վերացման մասնակից, մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ։ Զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման կողմից Եվրոմայդանի գրոհի ժամանակ։ 2014 թվականի նոյեմբերի 21-ին հետմահու արժանացել Է Ուկրաինայի հերոսի կոչման[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնինա Նեչիպորենկոն ծնվել է 1952 թվականին։ Նրա ծննդյան վայրի մասին տվյալները տարբեր են, կան աղբյուրներ, ըստ որոնց նա ծնվել է Չեռնոբիլում[2] կամ Չեռնոբիլի շրջանի Ստարոսելյե գյուղում[3][4]։ «Небесна сотня: Герої не вмирають» գրքում և «Երկնային հարյուրյակի» հիշատակի կայքում որպես ծննդավայր նշված է Բրովարի քաղաքը[5][6]։ Անտոնինան ավարտել է Չեռնոբիլի գիշերօթիկ դպրոցը[4]։ 1967 թվականին ընդունվել է Հիդրոմելիորացիայի Բոյարի տեխնիկում, որն ավարտել է կարմիր դիպլոմով։ 1972 թվականից Գորնոստայպոլ գյուղում աշխատել է որպես հիդրոտեխնիկ ինժեներ[4]։ 1973 թվականի մայիսի 1-ին ամուսնացել է Իվան Գրիգորի Դվորյանեցի հետ[4]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Վլադիմիրը և Սվետլանան[4]։

1985 թվականին ընտանիքը տեղափոխվել է Չեռնոբիլ, որտեղ Իվանն ստացել է երեքսենյականոց բնակարան։ Անտոնինան աշխատել է Չեռնոբիլի չորացման համակարգերի կառավարման նախագծային խմբի ավագ ինժեներ[4]։ Չեռնոբիլի աէկի վթարից հետո ընտանիքը տեղափոխել է Շիբենոյե գյուղ, ավելի ուշ նրանք տեղափոխվել են Պերեսլավ Խմելնիցկի, սակայն Դվորյանեց ամուսինները շուտով Չեռնոբիլ են վերադարձել որպես վթարի հետևանքների վերացնողներ[2][3]։

1988 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բրովարի[4]։ 1988-1994 թվականներին ծառայել է որպես ոռոգման համակարգերի Բրովարի վարչության կադրերի բաժնի ավագ տեսուչ։ 1994-2011 թվականներին աշխատել Է Կիևի «Չեռնոբիլվոդէքսպլուատացիա» ԲԲԸ-ի առաջատար ինժեներ-հիդրոտեխնիկ, այնուհետև աշխատել է Չեռնոբիլում` զբաղեցնելով նույն պաշտոնը[3]։ 2012 թվականին անցել է թոշակի[3]։

Քաղաքական ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնինա Դվորյանցին քաղաքական ակտիվիստ էր, «Նարնջագույն հեղափոխության» ժամանակ մասնակցել է «Ուկրաինան առանց Կուչմայի» բողոքի արշավին[3][4]։ 2013 թվականին` ուսանող-ակտիվիստներին նոյեմբերի 30-ին ծեծելուց հետո, ամուսնու հետ միացել է Եվրոմայդանին[6]։ Մայդանում Դվորյանեցը օգնել է Արհմիությունների տան խոհանոցում, մաքրել է փողոցը, ուտելիք է բերել տնից[6]։ Նրա համախոհներից մեկի խոսքերով՝ Դվորյանեցը քաղաքական ակտիվությամբ է զբաղվել հանուն իր երեխաների և թոռների ապագայի[7][7]։

2014 թվականի փետրվարի 18-ին Դվորյանեցը բողոքի ցույցի է գնացել Գերագույն ռադայի մոտ։ Մայդանը ցրելուց քիչ անց որդուն մոր հեռախոսից զանգահարել է անհայտ անձը։ Նա ասել է, որ Դվորյանեցին բուժօգնություն են ցուցաբերում։ Այնուհետև նույն անձը զանգահարել է ևս մեկ անգամ և հայտնել, որ կինը մահացել է։ Որդու հեռախոսի մարտկոցը լիցքաթափվել է, և նա այլևս ոչինչ չի կարողացել պարզել[6]։ Դվորյանեցի մարմինը հայտնաբերվել է Ինստիտուտսկայա փողոցի բարիկադներից մեկում, նրան ճանաչել են Չեռնոբիլի աղետի լիկվիդատորի վկայականով[8]։ Մահվան հանգամանքները և պատճառները անհայտ են։ Նրա հարազատները գտել են լուսանկարչին, որը պատմել է, որ ինստիտուտի վրա հարձակման ժամանակ ինքը Դվորյանեցի հետ փախել է բարիկադների ուղղությամբ, սակայն նա փորձել է պաշտպանել մի քանի ակտիվիստների, որոնց ծեծել են ոստիկանները, և նրան նույնպես հարվածել են։ Դրանից հետո, լուսանկարչի խոսքով, ինքն ուշագնաց է եղել գլխին ստացած հարվածից[5][6]։ 2019 թվականին Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը հայտարարել էր, որ Եվրոմայդանում զոհվածներից շատերն իրականում սխալմամբ են հայտնվել հերոսների թվում։ Նրա տվյալներով՝ Դվորյանեցը մահացել է սրտի անբավարարությունից «Կրեշչատիկ» կայարանի շրջանում հրմշտոցի ժամանակ[9]։ Անտոնինայի այրու խոսքով՝ ընտանիքին հրաժարվել են հանձնել նրա մարմինը, քանի դեռ նրանք չեն ստորագրել փաստաթուղթը, որ Անտոնինան մահացել է սրտի կաթվածից[4]։

Հիշատակ և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնինա Գրիգորևնա Դվորյանեըն «Երկնային հարյուրյակի» Եվրոմայդանի զոհված ակտիվիստներից առաջին կինն էր[10]։ Նա նաև դարձել է Եվրոմայդանում զոհված և Ուկրաինայի հերոսի կոչմանն արժանացած Բրովարի միակ բնակիչը[4]։ Առաջարկ է եղել Պոստիշևի փողոցը Դվորյանեցի անունով վերանվանելու և նրա հուշարձանը քաղաքի տարածքում տեղադրելու, սակայն առաջարկը մերժվել է Բրովարի վարչակազմի կողմից[7]։ «Բրամա» օրաթերթում նաև նշվում էր, որ Դվորյանեցին «Բրովարի քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվելու։ Սակայն իրականում 2012 թվականին ընդունված «Բրովարի քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու մասին դրույթը հետմահու կոչում շնորհելու հնարավորություն չէր նախատեսում[11]։ Ի դեպ, 2014 թվականի օգոստոսին Բրովարի քաղաքային խորհուրդը համապատասխան փոփոխություններ է կատարել այդ կոչման մասին դրույթում, որից հետո սեպտեմբերի 19-ին Անտոնինա Դվորյանեցին հետմահու շնորհեցին այդ կոչումը[12]։

2015 թվականի ապրիլի 17-ին Կորոլենկո 56ա հասցեում գտնվող տանը, որտեղ բնակվել էր Անտոնինա Դվորյանեցը, նրա պատվին հուշատախտակ են տեղադրել[13]։ Դեկտեմբերի 25-ին նրա պատվին փողոց է անվանակոչվել, որն ավելի վաղ կրում էր Չուբարյայի անունը[14]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականի սեպտեմբերի 19-ին Բրովարի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, հետմահու[12]
  • Ուկրաինայի հերոսի կոչում՝ «Ոսկե աստղ» շքանշանի արժանանալով (2014 թվականի նոյեմբերի 21, հետմահու), հանուն քաղաքացիական արիության, հայրենասիրության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրական սկզբունքների հերոսական պաշտպանության, ուկրաինացի ժողովրդին անձնուրաց ծառայության, Արժանապատվության հեղափոխության ժամանակ դրսևորած անձնազոհության[1]։
  • «Ուկրաինայի հանդեպ սիրո և զոհաբերության համար» մեդալ (ուկր.՝ За жертовність і любов до України, 2015 թվականի հունիս, հետմահու)[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Указ Президента України від 21.11.2014 року № 890/2014 «Про присвоєння звання Герой України»» (ուկրաիներեն)։ Президент Украины. Официальное интернет-представительство։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-21-ին։ Վերցված է 2014-11-22 
  2. 2,0 2,1 Еременко П.։ «Майдан в ощущениях. Смерти Майдана»։ Esquire։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2015-02-06 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Шако Т. (12.09.2014)։ «На звання «Почесного громадянина Броварів» крім Лисенка та Дворянець розглядають ще 3 кандидатури» (ուկրաիներեն)։ Маєш право знати։ Վերցված է 2015-02-06 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 «Інтерв’ю з Іваном Григоровичем Дворянцем.»։ Відділ культури Броварської міської ради (ուկրաիներեն)։ Վերցված է 2019-02-06 
  5. 5,0 5,1 Шахівська Т. Є. Небесна сотня: Герої не вмирають. — Publish centr Giperion, 2014. — P. 40—41. — 130 p. — ISBN 978-966-97172-9-0
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Антоніна Дворянець»։ Українська правда (ուկրաիներեն)։ Վերցված է 2015-02-06 
  7. 7,0 7,1 7,2 «Броварські чиновники не поспішають вшановувати Небесну Сотню» (ուկրաիներեն)։ Героїка։ 14.03.2014։ Վերցված է 2015-02-06 
  8. Шако Т. (29.03.2014)։ «Думала, що її як жінку не чіпатимуть…” – чоловік Антоніни Дворянець про її загибель від рук “Беркута”» (ուկրաիներեն)։ Маєш право знати։ Վերցված է 2015-02-06 
  9. «"Фальшивая сотня". В списке "героев Майдана" десятки случайных людей» (ռուսերեն)։ РИА Новости։ 27.11.2019։ Վերցված է 2019-02-06 
  10. Бадалян Л (19.02.2017)։ «ПЕРВАЯ ЖЕНЩИНА НЕБЕСНОЙ СОТНИ: РОДНЫЕ ДО СИХ ПОР ИЩУТ ПРАВДУ О ГИБЕЛИ КИЕВЛЯНКИ-ПЕНСИОНЕРКИ» (ռուսերեն)։ ТСН։ Վերցված է 2019-02-06 
  11. Шако Т. (27.03.2014)։ «Міська влада хоче пропіаритись на загиблій на Майдані броварчанці?» (ուկրաիներեն)։ Маєш право знати։ Վերցված է 2019-02-06 
  12. 12,0 12,1 «Про присвоєння звання “Почесний громадянин міста Бровари”» (ուկրաիներեն)։ Маєш право знати։ 19.09.2014։ Վերցված է 2019-02-06 
  13. «Вшанували пам'ять Героя України» (ուկրաիներեն)։ Маєш право знати։ 17.04.2015։ Վերցված է 2019-02-06 
  14. Рішення від 25.12.2015 № 52-04-07 «Про перейменування вулиць та провулків м. Бровари» [1] Archived 2016-01-25 at the Wayback Machine., [2]. Броварська міська рада. 28.12.2015
  15. «Патріарх Філарет нагородив почесними медалями родичів героїв Небесної сотні» (ուկրաիներեն)։ ТСН։ 05.07.2015։ Վերցված է 2015-02-06 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]