Անտոնինա Աբարինովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնինա Աբարինովա
Ի ծնե անունռուս.՝ Антонина Ивановна Рейхельт և գերմ.՝ Antonina Iwanowna Reichelt
Ծնվել էհուլիսի 12 (24), 1842
Վլադիմիր, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 16 (29), 1901 (59 տարեկան)
Q108785307?, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Մասնագիտությունօպերային երգչուհի և դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո և կոնտրալտո
Գործիքներվոկալ
 Antonina Abarinova Վիքիպահեստում

Անտոնինա Իվանովնա Աբարինովա (ռուս.՝ Антони́на Ива́новна Аба́ринова, իսկական ազգանունը` Ռեյխելտ, հուլիսի 12 (24), 1842, Վլադիմիր, Ռուսական կայսրություն - հուլիսի 16 (29), 1901, Q108785307?, Ռուսաստան), օպերային ռուս երգչուհի (կոնտրալտո, հետագայում` մեցցո-սոպրանո) և դրամատիկ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստիարակությունը ստացել է սանկտ-պետերբուրգյան հայրենասիրական ինստիտուտում։ Երգեցողություն սովորել է Պետերբուրգում, Միլանում, 1874 թվականին Փարիզում դասեր է ստացել Պոլինա Վիարդոյի մոտ։ Օդեսայում աշխատել է իտալական խմբում Ռեջի կեղծանունով։ Ելույթներ է ունեցել գավառական օպերային բեմերում (կոնտրալտո, հետագայում` մեցցո-սոպրանո)։ 1872 թվականին Պետերբուրգում հաջողությամբ կատարել է Պերիկոլի դերերգը Օֆենբախի «Երգող թռչնակներ» օպերետում, որից հետո գրանցվել է Սանկտ-Պետերբուրգի Կայսերական թատրոնների հաստիքներում, որտեղ հաջողությամբ կատարել է ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան խաղացանկի տարբեր դերեր։

Հաջողված դերերգից են` Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» օպերայում, Իշխանուհին և Լաուրան, Դարգոմիժսկու «Ջրահարս» և «Քարե հյուրը» օպերաներում, Սպիրիդոնովնան Սերովի «Թշնամու ուժը» օպերայում, Պամելան` Օբերի «Ֆռա-Սատանա» օպերայում։
1878 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Ալեքսանդրինսկի թատրոնում և կատարել է առավելապես կոմիկական դերեր։ Նրան բոլորից շատ հաջողվում էր աշխարհիկ կանանց դերերի կատարումը։ Նա կատարել է Պոլինա Անդրեևնա Շամրաևի դերը Չեխովի «Ճայը» պիեսի առաջին բեմադրության ժամանակ։
Եղել է Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում պանդոկի տիրուհու առաջին դերակատարը։ Թաղված է Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղում։

Սերունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոռնորդին ամերիկացի լրագրող և հրապարակախոս Վլադիմիր Աբարինովն է, կրթությամբ պատմաբան և դրամատուրգ, հանդես է գալիս ռուսալեզու մամուլում։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինյան թատրոն

  • «Կյանքը հանուն ցարի» - Վանյա
  • Դարգոմիժսկու «Ջրահարսը» - Իշխանուհի
  • Դարգոմիժսկու «Քարե հյուրը»- Լաուրա
  • Սերովի «Թշնամու ուժը» - Սպիրիդոնովա

Ալեքսանդրինսկի թատրոն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Отечественные певцы. 1750-1917: Словарь / Пружанский А. М. - Изд. 2-е испр. и доп. - М., 2008. - С. 13.
  • Абаринова, Антонина Ивановна // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնինա Աբարինովա» հոդվածին։