Անտոմս ուղևորի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոմս ուղևորները կառամատույցով փախչում են հսկիչներից դեպի էլեկտրական գնացքի ստուգված հատվածը

Անտոմս ուղևորի էֆեկտ (ֆրիրայդերի խնդիր) (անգլ.՝ free-rider problem), տնտեսական ֆենոմեն, որն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հասարակական բարիքից օգտվողը ձգտում է խուսափել դրա համար նախատեսված վարձավճարից։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Կ․Ռ․ Մաքքոնելի և Ս․ Լ․ Բրյուի՝ «ֆրիրայդերի խնդիրը» անբաժանելի ապրանքների և ծառայությունների ծախսերը կրող անձանց անկարողությունն է այդ ապրանքներից և ծառայությունից օգտվողներից վճարներ ստանալու հարցում՝ հաշվի առնելով այն փաստը, որ բացառություններն այդ դեպքում կիրառելի չեն[1]։

Անտոմս ուղևորի խնդիրը առաջանում է, երբ անհատը գիտակցաբար չի ցանկանում վճարել հասարակական բարիքի համար՝ ակնկալելով օգուտ քաղել առանց որևէ վճարում կատարելու։ Այս խնդրի ի հայտ գալու վառ օրինակներից է քաղաքացիների՝ հարկերի վճարումից խուսափելու սովորությունը։

Գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական գիտություններում անտոմս ուղևորի խնդիրն առնչվում է վերջինս սահմանափակելու հարցին և դրա բացասական հետևանքների չեզոքացմանը[2]: Անտոմս ուղևորի խնդիրը կարող է առաջանալ, եթե սեփականության իրավունքները հստակեցված և կարգավորված չեն: Այս խնդիրը բնորոշ է այն ապրանքներին, որոնց դեպքում հնարավոր չէ բացառել դրանց համար չվճարողների՝ այդ ապրանքի գոյության արդյունքում ստացվող հանրային բարիքից օգտվելը: Օրինակ՝ քաղաքացին կարող է օգտվել պետության ճանապարհային ցանցից նույնիսկ այն դեպքում, երբ դրա կառուցման համար անհրաժեշտ գումարի հավաքագրմանը որևէ ներդրում չի ունեցել:

Չնայած «անտոմս ուղևոր» հասկացությունն առաջին անգամ կիրառվել է հասարակական շահի վերաբերյալ տնտեսագիտական տեսության շրջանակներում, համանման հասկացություններ կիրառվում են նաև այլ համատեքստերում (հոգեբանություն, քաղաքագիտություն)՝ ներառելով «խմբակային պայմանավորվածությունը», «հակամենաշնորհային օրենքները»[3]: Օրինակ՝ թիմի որոշ անդամներ կարող են նվազեցնել իրենց վճարը կամ արտադրողականությունը, եթե համարեն, որ մեկ կամ մի քանի անդամներ կարող են անվճար երթևեկել[4]:

Տնտեսական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոմս երթևեկությունը հանգեցնում է տնտեսական անարդյունավետության խնդրի՝ պատճառ հանդիսանալով անբավարար արտադրողականության կամ ապրանքի գերօգտագործման: Օրինակ՝ երբ մարդկանց հարցնում են, թե որքան են իրենք պատրաստ վճարել որևէ հասարակական բարիքի դիմաց, նրանք հակված են նվազեցնելու առկա գինը[5]: Հասարակական օգտագործման ապրանքներում, որպես կանոն, հնարավոր չէ բացառել անտոմս ուղևորի խնդիրը, քանի որ այդ պարագայում ապրանքը կվերաիմաստավորվի իբրև որոշակի խմբի համար նախատեսված ապրանքի կամ «խմբային ապրանքի»: Օրինակ՝ երբ համընդհանուր օգտագործման ճանապարհը վերածվում է փակ, վճարովի ճանապարհի, կամ երբ հանրային թանգարանը դառնում է վճարովի: Հասարակական բարիքից համատարած անվճար օգտվելը կարող է հանգեցնել գերօգտագործման և նույնիսկ ընդհանուր սեփականության հյուծման: Եթե մեծ թվով մարդիկ վճարովի բարիքից օգտվում են անվճար, համակարգին կամ ծառայությանը որոշ ժամանակ հետո չեն բավարարի առկա միջոցները ծառայության մատակարարման շարունակականությունը ապահովելու համար:

Սոցիալական նորմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական նորմերի ազդեցությունը անտոմս ուղևորների խնդրի վրա պայմանավորված է մշակութային համատեքստով: Վերջինս կարող է հանգեցնել անտոմս ուղևորների երևույթի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունների արդյունքների անհամաձայնության: Սոցիալական նորմերը ազդեցություն ունեն մասնավոր և կամավոր բնույթով ստացվող հասարակական բարիքի վրա: Օրինակ՝ սոցիալական սանկցիաները իրենց բնույթով նորմեր են, որոնք օժտված են ունիվերսալությամբ[6]: Անտոմս ուղևորի խնդրի առնչությամբ մեծաթիվ հետազոտություններն ուղղված են ուսումնասիրելու տարբեր հասարակություններում առկա ալտրուիստական մոտիվացիաները։

Անտոմս ուղևորների խնդիրը հաճախ ուսումնասիրվում է միայն արտաքին դրական և բացասական էֆեկտների տեսանկյունից, որոնք զգացվում են հասարակության շրջանում: Այս ամենի հետ կապված սոցիալական նորմերի ազդեցությունը և մոտիվացիաները հաճախ թերագնահատվում են տնտեսական լուծումներում և մոդելներում[7]:

Սոցիալական սանկցիաներ (պատիժներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն, հիմնվելով խաղերի տեսության վրա, փորձարարական գրականությունը ենթադրում է, որ անտոմս երթևեկության հետ կապված խնդիրները կարելի է լուծել՝ զերծ մնալով դրանցում կառավարության կողմից որոշակի սանկցիաների փոփոխությամբ դրսևորվող միջամտությունից: Համարվում է, որ այս խնդրի լավագույն լուծումը «հավասարը հավասարին պատիժն է», որը ենթադրում է հասարակության անդամների կողմից հասարակության այն անդամների նկատմամբ կիրառվող պատիժներ, որոնք հրաժարվում են վճարել վճարովի բարիքների դիմաց[8][9]: Այնուամենայնիվ, այս սանկցիան համարվում է ալտրուիստիկ, քանի որ պատիժը կիրառողի համար այն անհետևանք չի մնում[10][11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Макконнелл, К. Р. Экономикс : принципы, проблемы и политика / К. Р. Макконнелл, С. Л. Брю. — М. : Республика (издательство), 1992. — Т. 1. — С. 99—100. — 399 с. — ISBN 5-250-01534-4.
  2. Pasour, Jr. E. C. (2014-07-30)։ «The Free Rider as a Basis for Government Intervention»։ Libertarian Studies։ Վերցված է 2014-10-25 
  3. Hendriks Carolyn M. (December 2006)։ «When the Forum Meets Interest Politics: Strategic Uses of Public Deliberation»։ Politics & Society 34 (4): 571–602։ doi:10.1177/0032329206293641 
  4. Ruël, Gwenny Ch.; Bastiaans, Nienke and Nauta, Aukje. "Free-riding and team performance in project education" Archived 2013-06-02 at the Wayback Machine.
  5. Goodstein Eban (2014)։ Economics and the Environment (7 ed.)։ University of Minnesota: Library of Congress։ ISBN 978-1-118-53972-9 
  6. Vyrastekova Jana, Funaki Yukihiko, Takeuchi Ai (2011)։ «Sanctioning as a social norm: Expectations of non-strategic sanctioning in public goods game experiment»։ The Journal of Socio-Economics 40 (6): 919–928։ doi:10.1016/j.socec.2011.08.020 
  7. Hustinx Lesley, Cnaan R. A., Handy F. (2010)։ «Navigating theories of volunteering: A hybrid map for a complex phenomenon»։ Journal for the Theory of Social Behaviour 40 (4): 410–434։ doi:10.1111/j.1468-5914.2010.00439.x 
  8. Elinor Ostrom, James Walker, Roy Gardner (June 1992)։ «Covenants With and without a Sword: Self-Governance Is Possible»։ American Political Science Review 86 (2): 404–17։ JSTOR 1964229։ doi:10.2307/1964229 
  9. Fehr, E., & S. Gächter (2000) "Cooperation and Punishment in Public Goods Experiments", 90 American Economic Review 980.
  10. Fehr Ernst, Gächter Simon (2002)։ «Altruistic punishment in humans»։ Nature 415 (6868): 137–40։ Bibcode:2002Natur.415..137F։ PMID 11805825։ doi:10.1038/415137a 
  11. Dreber Anna (2008)։ «Winners don't punish»։ Nature (journal) 452 (7185): 348–51։ Bibcode:2008Natur.452..348D։ PMC 2292414։ PMID 18354481։ doi:10.1038/nature06723