Անտի Աարնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Անտի Աարնե
Antti Aarne
Antti Aarne.png
Ծնվել է դեկտեմբերի 5, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:5|2|0}})[1]
Պոռի, Satakunta, South-Western Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
Մահացել է փետրվարի 2, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:2|2|0}}) (57 տարեկանում)
Հելսինկի, Helsinki sub-region, Uusimaa, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտություն բանահավաք և համալսարանի պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[2]
Antti Aarne Վիքիպահեստում

Անտի Ամատուս Աարնե (ֆին.՝ Antti Amatus Aarne, դեկտեմբերի 5, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:5|2|0}})[1], Պոռի, Satakunta, South-Western Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա - փետրվարի 2, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:2|2|0}}), Հելսինկի, Helsinki sub-region, Uusimaa, Ֆինլանդիա), ֆիննական բանահավաք[3], բանասեր, բովանդակային համակարգող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1893-1898 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգում, 1908 պաշտպանել է «Հեքիաթների համեմատական ուսումնասիրություն» թեմայով ատենախոսություն։ 1911 թվականից Հելսինկիի համալսարանում դասավանդում էր «Ֆիննական և համեմատական ֆոլկլյոր» առարկան, որի արդյունքում էլ 1922 թվականին ստացավ պրոֆեսորի աստիճան։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աանրեն հանդիսանում է այսպես կոչված ֆիննական բանահյուսության պատմա-աշխարհագրական դպրոցի հիմնադիրը: Նա մշակել և հիմնավորել է համեմատական մեթոդը, տվել դրանց օրինակները ժողովրդական ստեղծագործություններով` հեքիաթներով, հանելուկներով, երգերով: Մշակել է համեմատական վերլուծության մեթոդաբանությունը և դասակարգել բանահյուսական ստեղծագործությունները: Նրա «Հեքիաթների տիպերի դասակարգումը» (1910) աշխատությամբ հիմք է դրել հետագա նման ուսումնասիրությունների համար: Հետագա տարիներին շարունակել է աշխատել բանահյուսական սյուժեների դասակարգման վրա` այն համալրելով ամերկացի հետազոտող Սթիթ Թոմփսոնի և գերմանացի գիտնական Հանս-Յորգ Ուտերի օրինակներով: Աանրեի լրամշակված հեքիաթների սյուժեների դասակրգումն այսօր էլ օգտագործվում է:

Հեղինակ է նաև «Հեքիաթների համեմատական ուսումնասիրության հիմունքներ» (1913), «Հեքիաթները գրականության ծիրում» (1914), «Բանավոր հանելուկների համեմատություն» (հատոր 1-3, 1918) աշխատությունների: Աանրեն առաջին գիտնականն է, որը զբաղվել է սաամերի բանահյուսությամբ: Ռուս բանագետ Նիկոլայ Անդրեևը 1929 թվականին հրատարակել է «Հեքիաթների սյուժեների ցուցիչն ըստ Աարնեի համակարգի», որտեղ Աարնեի մշակած հիմունքները կիրառվում են ռուս և ուկրաինական բանահյուսության ուսումնասիրման մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb12485985p
  3. Советский энциклопедический словарь. Издательство «Советская энциклопедия». - М., 1980. - С. 7.