Հին հունական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտիկ հունական թատրոնից)
Հույն դերասանի արձան։ Համաձայն հունական ավանդույթի` տղամարդիկ խաղացել են կանացի դեր մ. թ. ա. 150-100 թվականներին

Անտիկ հունական թատրոն, հին հունական դրաման թատերական մշակույթ է, որը ծաղկել է Հին Հունաստանում 700 թվականից մինչև Աթենքի քաղաք-պետության հիմնադրումը։ Այդ ժամանակաշրջանում Աթենքը դարձել է նշանակալի մշակութային, քաղաքական և ռազմական ուժ։ Այնտեղ հայտնի է եղել Դիոնիսոսի թատրոնը, որտեղ բեմականացվել է Տրագեդիա (մ.թ.ա. 500 թվականի վերջ), և կոմեդիա (մ.թ.ա. 490 թ.)։ Աթենացիները կազմակերպում էին հյուրախաղեր իրենց բազմաթիվ գաղութներում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը (tragoidia), որից ծագում է ողբերգություն հասկացությունը իրենից ներկայացնում է երկու հունարեն բառերի միասնություն, որը նշանակում է երգ[1]։ Այդ ստուգաբանությունը արտահայտում է կապը հին հունական Դիոնիսյան մշակույթի հետ։ Միայն թե վստահորեն չի կարելի ասել, թե ինչպես այդ ծեսերը դարձան հիմնական ողբերգության և կատակերգության համար։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի համայնապատկերը Էպիտավրոսում.

Դասական ժամանակաշրջանի հույները գնահատել են բառի ուժը։ Նրանց համար արտասանվող բառը եղել է կենդանի էություն և առավել նախընտրելի մեռած գրականության սիմվոլներից։ Ինքը` Սոկրատեսը, վստահ էր, որ այն, ինչ որ երբևէ գրված է եղել, կորցնում է զարգանալու հնարավորությունը[2]։

Դրամատիկական ներկայացումները աթենացիների համար եղել են կարևոր։ Կայացել են ողբերգության մրցույթներ և հյուրախաղեր Դիոնիսիա քաղաքում։ Հավանաբար այն կազմակերպվել է աթենացիների մեջ օրինապահություն դաստիարակելու համար։ Հյուրախաղեր կազմակերպվել են մոտավորապես Ք. ա. 508 թվականից։ Չնայած դրան, մ. թ. ա. 6-րդ դարում գոյություն չուներ ոչ մի դրամատիկական ստեղծագործություն։ Ֆրինխուսեն հաղթել է իր առաջին մրցույթը մ. թ. ա. 511-508 թվականներին։ Ողբերգություններ են ստեղծվել ոսկեդարյան թեմաներով, ինչպիսիք են «Դանայացիները», «Փյունիկեցի կանայք» և «Ալկեստիսը»։ Ֆրինխուսեն եղել է առաջին բանաստեղծը, որը պատկերել է պատմական իրադարձություն` «Միլեթի անկումը»։ Ողբերգությունը տեղծվել է Ք. ա. 493-492 թվականներին։ Ամբողջ թատրոնը բեմականացման ժամանակ արտասվել է։ Ֆրինխուսեին տուգանել են հազար դրախմե այն բանի համար, որ հիշեցրել է թշվառության մասին, որն ազդեցություն է թողել մարդկանց վրա։ Այդ պիեսը ընդմիշտ արգելվել է բեմականացնել[3]։ Նա համարվում է առաջինը, ում ստեղծագործության մեջ եղել են կին հերոսներ (չնայած որ դերասանները կանայք չէին)։

Մինչև հելլենիստական ժամանակաշրջան բոլոր ողբերգությունները եղել են յուրահատուկ ստեղծագործություններ` գրված Դիոնիսոսի պատվին և խաղացվել են միայն մեկ անգամ։ Այդ պատճառով այսօր կան միայն այն հատվածները, որոնք դեռ լավ են հիշվել և փոխանցվել են բանավոր։

Նոր փոփոխություններ դասական ժամանակաշրջանի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսոսի թատրոն, Աթենք, Հունաստան Բրուկլին թանգարան, արխիվային հավաքածու Գուդեար

Պարսկական տերության կողմից քարուքանդ լինելուց հետո Ք. ա. 480 թվականին վերակառուցվում է ակրոպոլիսը` աթենական մշակույթի կենտրոնը։ Այդ ժամանակաշրջանն անվանվում է Պերիկլեսյան ժամանակաշրջան։ Դիոնիսի կենտրոնական մասում, որտեղ տեղի էին ունենում ներկայացումներ ամեն տարի մեկ անգամ ձմռանը և մեկ անգամ գարնանը, լինում էին մրցույթներ երեք ողբերգակ դրամատուրգների միջև։ Մրցվողներից յուրաքանչյուրը ներկայացնում էր երեք ողբերգություն` ավելացրած սատիրական պիես (առասպելական բովանդակությամբ կատակերգություն)։ Սկսած Ք.ա. 486 թվականի մրցույթից` ամեն դրամատուրգ ներկայացնում էր կատակերգություն։

Արիստոտելի վկայությամբ Էսքիլեսը ավելացրել է երկրորդ դերասանը, իսկ Սոֆոկլեսը` երրորդը (tritagonist)։ Ինչպես երևում է, հունական թատերական ստեղծագործւթյունների կատարումներին երեք դերասանից ավելի չի մասնակցել։ Հունական ողբերգությունը և Հին հունական կատակերգությունը հանդիսացել են տարբեր ժանրեր, և ոչ մի խաղ չի միավորել նրանց սկզբունքները։ Սատիրական պիեսը լուսաբանել է առասպելական բովանդակությամբ ողբերգությունը, բայց մաքուր կոմիկական առանցքով։

Հելլենիզմի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրություն ) Նստած բանաստեղծ (Մենանդրոս) դիմակով։ Նոր կատակերգություն, I դար մ.թ.ա. Պրինստոնի արվեստի թանգարան

Պելոպոննեսյան պատերազմից հետո աթենացիների ուժերը նվազել էին։ Այդ ժամանակից սկսած` թատրոնը նորից սկսում էր բեմականացնել ողբերգություններ։ Չնայած այն բանին, որ թատերական ավանդույթները կորցրել էին իրենց կենսունակությունը, այնուամենայնիվ հունական թատրոնը շարունակում էր դրանք Հելլենիզմի շրջանում (Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակների ժամանակաշրջան, մ.թ.ա. IV դար)։ Միայն թե նախասկզբնական հելլենիստական թատրոնի ձևը ողբերգականը չէր, այլ հունական կատակերգությունն էր` Նոր կատակերգությունը` հասարակ քաղաքացիների մասին կոմիկական էպիզոդները։ Մենանդրոսը այդ ժամանակաշրջանի միակ դրամատուրգն է, որի մասին տեղեկություններ են պահպանվել։ Նոր կոմեդիայի ամենակարևոր ներդրումը ազդեցությունն է հռոմեական կատակերգության վրա։ Դա կարելի է տեսնել Պլավտիուսի և Տերենցիուսի ստեղծագործւթյուններում։

Անտիկ հունական թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Merriam-Webster definition of tragedy
  2. Bahn, Eugene; Margaret L. Bahn (1970). A History of Oral Interpretation. Minneapolis, MN: Burgess Publishing Company. էջեր 3. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  3. Herodotus, Histories, 6/21(չաշխատող հղում)