Անտիկլինալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անտիկլինալ (անtի...+հունարեն χλινω— թեքում եմ), անտիկլինալային ծալք, ապարների շերտերի կամարաձև ծալք։

NJ Route 23 anticline.jpg

Շերտերի կորացման տեղը կոչվում է անտիկլինալի փական, իսկ փականներն իրար միացնող մակերևույթը՝ առանցքային մակերևույթ։ Անտիկլինալի կողերն անվանվում են թևեր։ Նայած առանցքային մակերևույթի դիրքին և թևերի թեքությաև ուղղությանը՝ անտիկլինալը կարող է լինել

  • ուղիղ
  • թեք
  • շրջված
  • պառկած։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ ձևի լինում են գծային անտիկլինալ (երբ նրա երկարությունը մեծ չափով գերազանցում է լայնությանը)
    Anticline (PSF)-vector.svg
  • բրախիանտիկլինալ, գմբեթ (երբ երկարությունը և լայնությունը համարյա հավասար են)։

Ըստ կամարի և թևերի ձևերի, տարբերում են՝

  • բրգաձև
  • սնդուկաձև
  • ծնկաձև
  • հովհարաձև։

Անտիկլինալները, ըստ ծագման, բաժանվում են

  • գեոսինկլինալային տիպի (մեծ մասամբ՝ գծային), որոնք հետևաևք են հորիզոնական ու ուղղաձիգ տեկտոնական շարժումների
  • պլատֆորմայիև տիպի (գմբեթներ, բրախիանտիկլինալներ), որոնք պլատֆորմի կարծր հիմքի խզումնային խախտումների մակերեսային արտացոլումներն են։

ՀՍՍՀ-ում կան Անտիկլինալի համարյա բոլոր ձևերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Геологический словарь. — М.: Недра, 1978. — Т. 1. — С. 51.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 452 CC-BY-SA-icon-80x15.png