Անտիլիբանանյան լեռներ
Անտիլիբանանյան լեռներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Սիրիա |
Բարձրություն (ԲԾՄ) | 2814 մետր |
Երկարություն | 150 կմ |
Մեծագույն գագաթ | Հերմոն լեռ |
Անտիլիբանանյան լեռնաշղթա[1] (արաբ․՝ جبال لبنان الشرقية, Լյուբնան էշ Շարքիա կամ արաբ․՝ الجبل الشرقي, էշ Շարկի[2]), լեռնաշղթա, որը ձգվում է Լիբանանի և Սիրիայի միջև հարավ-արևմուտքից մինչև հյուսիս-արևելք[3]։ Սիրիայի և Լիբանանի սահմանը հիմնականում անցնում է լեռնաշղթայի վերին գագաթով։ Լեռնաշղթայի հարավային ծայրն ավարտվում է Հերմոն լեռով, որը Գոլանի բարձունքների եզրագիծն է հանդիսանում։ Գոլանի բարձունքներն ունեն տարբեր երկրաբանական և աշխարհագրական էություն, բայց աշխարհաքաղաքականորեն դրանք հաճախ դիտարկվում են Հերմոն լեռան հարավային լանջերի հետ միասին, երկուսն էլ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի շրջանի մաս են կազմում։ Հունարենից անվանումը թարգմանվում է որպես «Լիբանանի դիմաց»։ Արևմուտքից գտնվում է Բեքաայի հովիտը (հյուսիսում) և ալ Հասբանի գետի հովիտը (հարավում)։ Այս հովիտները Անտիլիբանանյան լեռնաշղթան առանձնացնում են Կենտրոնական Լիբանանի լեռնաշղթայից։ Արևելքում` Սիրիայում ընկած է Արևելյան սարավանդը, որի վրա գտնվում է Դամասկոս քաղաքը։
Անտիլիբանանյան լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 150 կմ է (93 մղոն)։ Դեպի հյուսիս այն տարածվում է սիրիական Հոմս քաղաքի գրեթե ամբողջ լայնությամբ։ Դեպի հարավ լեռնաշղթան հարում է ներքևում գտնվող Գոլանի բարձունքների սարավանդին, բայց ներառում է ամենաբարձր գագաթները, այն է` Հերմոն լեռը (արաբ.` Jabal el-Shaykh), 2,814 մետր, և Թալաաթ Մուսան՝ 2,669 մ։ Լիբանան-սիրիական սահմանին գտնվող այս գագաթները տարվա մեծ մասը ձյունածածկ են։
Լիբանանի և Սիրիայի միջև ապրանքների ապօրինի տեղափոխման կարևոր ուղին անցնում է Անտիլիբանանյան լեռնաշղթայով[4]։
Տարածքը հայտնի է ծիրանենիներով և բալենիներով, ինչպես նաև իր քարհանքերով[4]։
Տարածաշրջանում հայտնաբերվել և տարածաշրջանի անունով անվանվել են տարբեր էնդեմիկ բույսեր (ունեն լատինական հատուկ բուսաբանական անվանում), այդ թվում` Euphorbia antilibanotica, Teucrium antilibanoticum, Valerianella antilibanotica[5] և Iris antilibanotica[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 22.
- ↑ Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 20.
- ↑ Горная цепь между Ливаном и Сирией
- ↑ 4,0 4,1 Bulos Nabih (2017-07-31)։ «Lebanon's Hezbollah group insists: We're not the 'menace' Trump says we are»։ Los Angeles Times (en-US)։ ISSN 0458-3035։ Վերցված է 2017-09-23
- ↑ «Eastern Mediterranean Endemic Plants»։ terrestrial-biozones.net։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-12-ին։ Վերցված է մարտի 25, 2016
- ↑ «Iris antilibanotica Dinsm. is an accepted name»։ theplantlist.org (The Plant List)։ Վերցված է մարտի 25, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Антиливан»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907