Անտիգուա և Բարբուդայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտիգուա և Բարբուդայի զինանշան
Coat of arms of Antigua and Barbuda.svg
Մանրամասնություններ
Հաստատված16 փետրվարի, 1967 (պաշտոնական)
ՍաղավարտԱրծաթագույն սաղավարտ ոսկեգույն եզրերով: Սաղավարտի վրա արքայախնձոր և 4 հիբիսկուս ծաղիկներ:
ՎահանՍև ֆոնի վրա արև, որը դուրս է գալիս չորս ալիքաձև շերտերից՝ սպիտակ և կապույտ: Նրանց արանքում կա նաև շաքարի գործարան:
ՎահանաբռնիչներԵրկու եղնիկ, որոնք բռնում են վահանը, ձախ կողմի եղնիկը պահում է նաև շաքարավազ, իսկ ձախինը՝ արմավաշուշանը: Խոտը շրջապատված է ծովով:
ԿարգախոսEach Endeavouring, All Achieving («Յուրաքանչյուրը աշխատում է, բոլորը վայելում են:»)

Անտիգուա և Բարբուդայի զինանշանը նախագծված է 1966 թվականին Գորդոն Քրիստոֆերի կողմից: Այն պաշտոնապես ներկայացվել է 1967 թվականի փետրվարի 16-ին: Զինանշանը ավելի բարդ է, քան Անտիգուա և Բարբուդայի դրոշի վրա պատկերվածը, սակայն կան մի շարք տարրեր, որոնք նույնն են:

Զինանշանի վերևում գտնվում է արքայախնձորը, որով հայտնի են կղզիները: Կան նաև մի քանի բուսատեսակներ, որոնք շրջապատում են վահանը՝ 4 հիբիսկուս ծաղիկները, շաքարավազը և արմավաշուշանը, որը խորհրդանշում է կղզիների վայրի բնությունը:

Զինանշանի վրա պատկերված է արև, որը նկարված է նաև դրոշի վրա՝ ծագելով կապույտ և սպիտակ ծովից: Ծագող արևը խորհրդանշում է նոր սկիզբը, իսկ սև ֆոնը ներկայացնում է շատ ազգերի աֆրիկյան ծագումը: Վահանի ներքևի մասում կա նաև շագարավազի աղաց:

Ներքևի մասում ժապավեն է, որի վրա գրված է ազգային կարգախոսը. «Յուրաքանչյուրը աշխատում է, բոլորը վայելում են»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Antigua & Barbuda: Coat of Arms.»։ www.antiguanice.com։ Վերցված է 2018-09-23