Անտիգոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Անտիգոնե
Ἀντιγόνη
Հեղինակ Սոփոկլես
Տեսակ պիես
Ժանր հին հունական ողբերգություն
Բնօրինակ լեզու հին հունարեն
Կերպար(ներ) Անտիգոնե, Իսմենե, Creon, Eurydice of Thebes, Haemon և Թիրեսիաս
Առաջնախաղի տարեթիվ մ. թ. ա. 442
Antigone (Sophocles) Վիքիպահեստում

Անտիգոնե՝ հին հունական ողբերգակ Սոփոկլեսի ողբերգություն, բեմադրվել է 442 թ. մարտ-ապրիլին, հայերեն է թարգմանվել Համազասպ Համբարձումյանի կողմից[1]։

«Անտիգոնեն» գրված է Թեբեյան շարքի առասպելաբանական սյուժեի հիման վրա։ Սոփոկլեսը ողբերգության մեջ ցույց է տալիս մարդու ընտրությունը աստվածային բարոյական օրենքի և պետական օրենքների միջև հակասության պայմաններում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլինիկեսն արգոսյան բանակով արշավել է հայրենի Թեբե քաղաքի վրա՝ արքայական իշխանությունն իր եղբորից՝ Էտեոկլեսից խլելու։ Արգոսյան զորքը պարտվել է, իսկ եղբայրները մենամարտում սպանել են միմյանց։ Նոր թագավոր Կրեոնը մահվան սպառնալիքով արգելում է հողին հանձնել Պոլինիկեսի դին։ Նահատակված Էտեոկլեսը թաղվելու է բոլոր պատիվներով, Պոլինիկեսն անթաղ պիտի մնա, նրա մարմինը գիշատիչների կեր պիտի դառնա։

Անտիգոնեն Էդիպ թագավորի դուստրը անտեսելով Կրեոնի հրամանը հողին է հանձնում եղբոր դին։ Կրեոնը կարգադրում է Անտիգոնեին հսկողության տակ պահել՝ շուտով նրան մահապատժի ենթարկելու համար։ Կրեոնի որդին Հեմոնը՝ Անտիգոնեի փեսացուն, փորձում է հորը ետ կանգնեցնել, բայց հայրը անդրդվելի է, նա չի լսում նաև Թեբեի կույր գուշակ Տիրեսիասը, որ Կրեոնին խորհուրդ է տալիս Պոլինիկեսի մարմինն անմիջապես հողին հանձնել և Անտիգոնեին ազատել։ Ծերունին գուշակում է Կրեոնի ամենասիրելի մարդկանց մոտալուտ մահն ու հեռանում։

Կրեոնի սուրհանդակը՝ բերելում է Անտիգոնեի և Հեմոնի մահվան գույժը։ Անտիգոնեն դամբարանում կախվել է, և սիրելի հարսնացուի դիակի մոտ ինքնասպան է եղել նաև Հեմոնը… Հեմոնի դիակը ձեռքերին՝ ծառաների հետ գալիս է Կրեոնը։ Նրան նոր հարված է սպասում. իմանալով որդու մահը՝ ինքնասպան է եղել նաև նրա կինը՝ Եվրիդիկեն։ Վշտից խենթացած Կրեոնը ողբում է իր ճակատագիրը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անտիգոնեն Համազասպ Համբարձումյանի թարգմանությամբ
  2. Հին հունական ողբերգություններ /Թարգմ.՝ Հ. Համբարձումյան, Ս. Կրկյաշարյան; Թարգմ., կազմ., ծանոթագր. և առաջաբ.՝ Ա. Թոփչյան; Խմբ.՝ Ա. Գաբրիելյան; ԵՊՀ. Երևան Եր. համալս. հրատ., 1990
  3. Սոփոկլես «Անտիգոնե» համառոտ