Անտեսանելի մարդ (Ռալֆ Էլլիսոնի վեպ)
Անտեսանելի մարդ անգլ.՝ Invisible Man | |
---|---|
Հեղինակ | Ռալֆ Էլլիսոն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | դաստիարակչական վեպ, ինքնակենսագրական վեպ, սոցիալական վեպ, African American literature? և գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Գրիֆին |
Նկարագրում է | Նյու Յորք և ԱՄՆ |
Կազմի հեղինակ | Edward McKnight Kauffer? |
Երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Random House |
Հրատարակման տարեթիվ | 1953 և ապրիլի 14, 1952 |
OCLC | 30780333 |
Պարգև(ներ) |
Անտեսանելի մարդ (անգլ.՝ Invisible Man), ամերիկացի գրող Ռալֆ Էլլիսոնի վեպը, որն առաջին անգամ լույս է ընծայվել 1952 թվականին Random House հրատարակչության կողմից։ Գրքում արծարծվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց բախվել են աֆրոամերիկացիները 20-րդ դարի սկզբներին։ Վեպը 1953 թվականին շահել է գեղարվեստական լավագույն գրքի համար սահմանված ԱՄՆ ազգային մրցանակը։ Այդպիսով՝ Ռալֆ Էլլիսոնը դարձել է այդ գրական բարձր պարգևին արժանացած առաջին աֆրոամերիկացի գրողը[1]։
1998 թվականին Modern Library ընկերությունն իր պատրաստած «20-րդ դարի անգլալեզու 100 լավագույն վեպեր» ցանկում Անտեսանելի մարդ երկին հատկացրել է 19-րդ տեղը[2]։ Թայմ ամսագիրն էլ այդ ստեղծագործությունը ներառել է 1923-ից մինչև 2005 թվականի համար իր կազմած անգլալեզու 100 լավագույն վեպերի ցանկում՝ բնորոշելով այն որպես առավել չափով «20-րդ դարի ամերիկյան տիպական պիկարեսկ» ("the quintessential American picaresque of the 20th century"), քան թե՝ «ռասայական վեպ» կամ էլ bildungsroman[3]: Մալկոլմ Բրեդբերին և Ռիչարդ Ռուլանդը բարձր են գնահատել էքզիստենցիալ հայեցակարգն ու կաֆկայատիպ աբսուրդայնության դրսևորումը վեպում (an existential vision with a "Kafka-like absurdity")[4]: The New York Times-ում տեսակետ է հայտնվել, որ Բարաք Օբաման իր հիշողությունների գիրքը՝ 1995 թվականին լույս տեսած Dreams from My Father-ը մեդելավորել, կերպավորել է Էլլիսոնի այս վեպի հիման վրա[5]։
2017 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ հեռարձակող Hulu ընկերությունը պատրաստվում է հեռուստասերիալ նկարահանել Անտեսանելի մարդ վեպի հիման վրա[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑
"National Book Awards – 1953". National Book Foundation.
(With acceptance speech by Ellison, essay by Neil Baldwin from the 50-year publication, and essays by Charles Johnson and four others from the Awards' 60-year anniversary blog.) - ↑ «100 Best Novels». Modern Library. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Grossman, Lev (2010 թ․ հունվարի 7). «All-TIME 100 Novels». Time – via entertainment.time.com.
- ↑ Malcolm Bradbury and Richard Ruland, From Puritanism to Postmodernism: A History of American Literature. Penguin, 380. 0-14-014435-8
- ↑ Greg Grandin, "Obama, Melville, and the Tea Party". The New York Times, 18 January 2014. Retrieved on 17 March 2016.
- ↑ Holloway, Daniel (2017 թ․ հոկտեմբերի 26). «Ralph Ellison's 'Invisible Man' Series Adaptation in the Works at Hulu (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ralph Ellison, 1914–1994: His Book Invisible Man Won Awards and Is Still Discussed Today (VOA Special English).
- Full text of The Paris Review's 1955 interview with Mr. Ellison .
- New York Times article on the 30th Anniversary of the novel's publication—includes an interview with the author.
- Teacher's Guide at Random House.
- Invisible Man(չաշխատող հղում) study guide, themes, quotes, character analyses, teaching resources.
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող՝ From Here to Eternity James Jones |
National Book Award for Fiction 1953 |
Հաջորդող՝ The Adventures of Augie March Saul Bellow |
|