Jump to content

Անտեսանելի կանայք. Տվյալների կողմնակալության բացահայտում տղամարդկանց համար նախատեսված աշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտեսանելի կանայք. Տվյալների կողմնակալության բացահայտում տղամարդկանց համար նախատեսված աշխարհում
անգլ.՝ Invisible Women: Exposing Data Bias in a World Designed for Men
ՀեղինակՔերոլայն Կրիադո Պերես
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվ2019

Անտեսանելի կանայք. Տվյալների կողմնակալության բացահայտում տղամարդկանց համար նախատեսված աշխարհում 2019 թվականի գիրք բրիտանացի ֆեմինիստ գրող Քերոլայն Քրիադո Պերեսի կողմից: Գիրքը նկարագրում է մեծ տվյալների հավաքագրման ժամանակ գենդերային կողմնակալության հետևանքով առաջացած բացասական ազդեցությունները կանանց վրա։

2019 թվականին գիրքն արժանացել է Լոնդոնի թագավորական ընկերության խորաթափանցության ներդրումային գիտության մրցանակին, ինչպես նաև Financial Times-ի և McKinsey-ի տարվա լավագույն գիրք մրցանակին[1][2]։ Ընդհանուր առմամբ գիրքը դրական արձագանք է ստացել խոշոր հրատարակությունների կողմից։

Կորդելիա Ֆայնը և Վիկտոր Սոջոն The Lancet-ում նկարագրել են գիրքը որպես «մի քանի հետաքրքրաշարժ դեպքերի ուսումնասիրություններ այնպիսի տարբեր ոլորտներից, ինչպիսիք են բժշկությունը, աշխատանքային առողջությունը և անվտանգությունը, տրանսպորտը, տեխնոլոգիան, քաղաքականությունը և աղետների դեմ պայքարը[3]»։

Քերոլ Թավրիսը մեկնաբանել է գիրքը Skeptical Inquirer Magazine-ի համար` նշելով, որ «այս գրքի տեսական հիմքը նոր չէ. ֆեմինիստ գիտնականների յուրաքանչյուր սերունդ վերագտնում է Սիմոնա դը Բովուարի 1949 թվականի դիտարկումները, որ կանայք երկրորդ սեռն են»` հղում անելով ֆրանսիացի փիլիսոփայի գրքին[4]։

Անժելա Սաինին գիրքը մեկնաբանել է The Guardian-ի համար ` գիրքը անվանելով «գենդերային անհավասարության վերաբերյալ գործ, որը պահանջում է հրատապ գործողություններ»։ «Գրքում պարզ է դառնում ` կանայք փոքրամասնություն չեն: Նրանք մեծամասնություն են: Նրանք բացարձակապես ամենուր են և միշտ եղել են: Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս Քրիադո Պերեսը, կանայք ապրում են տղամարդկանց շուրջ կառուցված հասարակության մեջ։ Փողոցային լույսերի բացակայությունից մինչև աշխատատեղերում երեխաների խնամքի հաստատությունների բացակայությունը, թվում է, որ գրեթե ամեն ինչ նախատեսված էր միջին սպիտակ աշխատող տղամարդու և տանը մնացող միջին սպիտակ կնոջ համար: Նրա պատասխանն է ` նորից մտածել, ավելի շատ տվյալներ հավաքել, ուսումնասիրել դրանք և հարցնել կանանց, թե ինչ են իրենք ուզում»։ «Այնուամենայնիվ,- գրում է Սաինին,- չնայած Կրիադո Պերեսի ներկայացրած բոլոր տվյալներին ` այն, ինչ մեզ պետք է ավելի շատ անհանգստացնի, քան տվյալների բացը, դա հսկայական և թվացյալ անհաղթահարելի բոլորի թքած ունենալու բացն է[5]»։

Literary Review ամսագրի համար «Female Unfriendly» վերնագրով հոդվածում ֆեմինիստ գրող Ջոան Սմիթը գովաբանում է գիրքը որպես կարևոր ընթերցանություն, գոնե նրանց համար, ում համար Կրիադո Պերեսի բացահայտումները նորություն կլինեն։ «Այս գիրքը, որը ցույց է տալիս, թե ինչ կողմնակալություն են վայելում տղամարդիկ ինչպես ծանոթ (առնվազն ինձ համար) այնպես էլ պակաս ակնհայտ սցենարներում, սահմանում է ռեկորդը։ Ես գիտեի, օրինակ, որ կանայք ավելի վատ են ապրում սրտի կաթվածից հետո, քանի որ նրանց ախտանիշներ տարբերվում են տղամարդկանց ախտանիշներից։ Քրիադո Պերեսը գրքում մեջբերում է մի հետազոտություն, որը ցույց է տալիս, որ կանայք 50 տոկոսով ավելի հավանական է, որ սխալ կախտորոշվեն, քանի որ նրանք չեն ունենում դասական «հոլիվուդյան սրտի կաթված», որը սկսվում է կրծքավանդակի և ձախ ձեռքի ցավերով։ Բայց ես չգիտեի, որ կանայք նաև ավելի հավանական է, որ լուրջ վնասվածքներ ստանան ավտովթարներից, քանի որ վթարի փորձարկման մանեկենները ավանդաբար մշակվել են ` հաշվի առնելով միջին արական կազմվածքը»։ Սմիթը եզրակացնում է, որ «այս բոլոր ապացույցների կուտակային ազդեցությունը կործանարար է, նույնիսկ եթե դրանք հաստատում են այն, ինչ կանանց մեծամասնությունն արդեն գիտի[6]»։

«Անտեսանելի կանայք»-ը նաև արժանացել է միջազգային լայն լսարանի և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում ` ֆրանսերեն, գերմաներեն, հոլանդերեն, իտալերեն, իսպաներեն, լեհերեն, ֆիններեն, պորտուգալերեն, պարսկերեն, շվեդերեն, իսլանդերեն, դանիերեն, հունարեն, լիտվերեն, էստոներեն, չեխերեն, սլովակերեն, ուկրաիներեն, թուրքերեն, ռուսերեն և չինարեն[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2019 Royal Society Insight Investment Science Book Prize». The Royal Society. 2019. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  2. Hill, Andrew (2019 թ․ դեկտեմբերի 4). «Exposé of data gender bias wins FT/McKinsey book prize». Financial Times. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  3. Fine, Cordelia; Sojo, Victor (2019 թ․ փետրվարի 9). «Women's value: beyond the business case for diversity and inclusion». The Lancet. 393 (10171): 515–516. doi:10.1016/S0140-6736(19)30165-5. PMID 30739677.
  4. Tavris, Carol (2020). «The Hidden Biases Men Just Don't See». Skeptical Inquirer. Committee for Skeptical Inquirer. 44 (2): 58–59.
  5. Saini, Angela (2019 թ․ մարտի 11). «Invisible Women by Caroline Criado Perez – review». The Guardian. Վերցված է 2021-03-14-ին.
  6. «Joan Smith - Female Unfriendly». Literary Review. Վերցված է 2021-03-14-ին.
  7. Selected Foreign Editions of Invisible Women.