Անտարկտիկական օազիսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտարկտիկական օազիսներ, սառցածածկույթից ազատ ցամաքի տեղամասեր Անտարկտիդայում։ Առանձին վայրերում անտարկտիկական օազիսները գրավում են մեծ տարածություններ (մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ2) և հարուստ են լճերով։ Ամռանն օազիսներում ջերմաստիճանը 0°–ից բարձր Է։

Առաջին անտարկտիկական օազիսը հայտնաբերել է Ռ. Ակոտի արշավախումբը (1901—1904)՝ Մակ-Մյորդո նեղուցի մոտ։ Մեծ անտարկտիկական օազիսներից է Ուիլքսի երկրի արմ-ում գտնվող Բանգերա օազիսը (425 կմ2). այն հանգամանորեն ուսումնասիրել է խորհրդային արշավախումբը (1956—1958)։ Անտարկտիկական օազիսներ կան Վիկտորիայի երկրում, Ալեքսանդր Առաջինի երկրռւմ, Ուիլքսի երկրում, Գրեյամի երկրում ևն։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական և կենդանական աշխարհը շատ աղքատ Է։ Տեղ-տեղ աճում են քարաքոսեր և մամուռներ։ Թռչուններից բնակալում են մրրկահավը, հյուսիսային ուրուրը, Ադելի պինգվինը։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիկական օազիսների առաջացումը մեծ մասամբ կապում են Անտարկտիկական սառցածածկույթի եզրամասային զոնայում սառցի նահանջի հետ։ Սառցից ազատված մուգ ժայռերը կուտակում են արևային զգալի ջերմություն և, դրանով իսկ, նպաստավոր պայմաններ ստեղծում օազիսների զարգացման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 447
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկական օազիսներ» հոդվածին։