Անտարկտիկական ջրածիծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիկական ջրածիծառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Ջրածիծառներ
Ցեղ Ջրածիծառ
Տեսակ Անտարկտիկական ջրածիծառ
Լատիներեն անվանում
Sterna vittata
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Անտարկտիկական ջրածիծառ[1] (լատին․՝ Sterna vittata) որորների ընտանիքի (Laridae)[2] թռչուն։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալ. Անտարկտիկայի Հարավային օվկիանոսի և Մերձարկտիկայի տարածքներում։ Հանդիպում են հյուսիսում Կերգուելեն, Նոր Զելանդիա, Հրո Երկիր, Ֆոլկլենդյան և Տրիստան դա Կունյա կղզիներում, հազվադեպ մինչև հարավ Բրազիլիա և Ավստրալիա։ Հարավային Ամերիկայում այս թռչունների ապրելու վայրը համընկնում է հարավամերիկյան ջրածիծառի, բևեռային ջրածիծառի բնակավայրերի հետ, որն ամեն տարի արտագաղթում է Արկտիկայից դեպի Անտարկտիկա։

Այս տեսակը ունի լայն տարածում, նրան տրված «քիչ մտահոգող տեսակ» պահպանման կարգավիճակը[3]։ Այս տեսակի թռչունների ընդհանուր թիվը գնահատվում է 140 հազար։

Տեսակի բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիկական ջրածիծառ. փոքրիկ թռչուն, մարմնի երկարությունը 31-38 սմ։ Կտուցը մուգ կարմիր կամ սև է, տարեց թռչունների փետուրը սպիտակ է, մոխրագույն`մոխրագույն, միայն գլուխը սև։

Բնադրում է նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Ձագերը ձվից դուրս են գալիս դեկտեմբերից մինչև փետրվար։ Հիմնական թշնամին, մասնավորապես ձվերի և ձագերի, ծովահենաորորներն են։

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացվում են Անտարկտիկական ջրածիծառի 7 ենթատեսակ[4]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — 845 с. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 24 Մարտի 2018).
  3. Կաղապար:IUCN(Ստուգված է 24 Մարտի 2018).
  4. Gill, Frank; Donsker, David, eds. (2019). «Noddies, gulls, terns, auks». World Bird List Version 9.2. International Ornithologists' Union. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկական ջրածիծառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկական ջրածիծառ» հոդվածին։