Անտարբերության կոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտարբերության կորերի քարտեզի գծագիր

Անտարբերության կոր, երկու տարբեր ապրանքների բոլոր այն հնարավոր համախմբությունները, որոնք ունեն նույն օգտակարությունը սպառողի համար, և որի ընտրության հետ կապված այն անտարբեր է: Ամենապարզ երկչափ դեպքում անտարբերության կորը հաճախ պատկերում են հարթության վրա՝ որպես ուռուցիկ (կոորդինատների սկզբից) գիծ: Սակայն կորը նման տեսք ունի միայն մի շարք պայմանների կատարման դեպքում: Անտարբերության կորի հասկացությունը ծագում է Ֆրենսիս Էջուորտից և Վիլֆրեդո Պարետոյից[1][2][3]:

Արտադրողի համար անտարբերության կորի հասկացության նմանօրինակն է իզոքվանտը՝ արտադրության գործոնների բազմաթիվ տարբեր համակցությունները: Ամենապարզ դեպքում որպես գործոն օգտագործվում է աշխատանքը և կապիտալը:

Սպառողի կողմից բարիքի օգտակարության գնահատման խնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի վարքագիծը կախված է երկու բաղադրիչներից ' ռացիոնալիզմից և իռացիոնալիզմից: Ռացիոնալիզմ ասելով հասկանում ենք որևէ գործողության տրամաբանական հիմնավորվածությունը։ Իռացիոնալիզմը ներառում է ցանկացած զգացմունքների, բնազդների, ռեֆլեքսների ազդեցության տակ գործողություններ կատարելը և այլն: Սպառողի վարքագծի ուսումնասիրության նպատակն է որոշել նրա գործողությունների կանխատեսելիությունը: Այնուամենայնիվ, վարքի իռացիոնալ մասը ներկայումս փոքր ուսումնասիրված և հազիվ կանխատեսելի է: Հետևաբար, կարելի է պնդել, որ բացարձակապես ճշգրիտ կանխատեսել սպառողի վարքագիծը անհնար է: Պայմանավորված նրանով, որ իռացիոնալությունը դժվար է համակարգել և գնահատել, դասական տնտեսությունում նախընտրում են դիտարկել միայն սպառողի ռացիոնալ վարքագիծը: Այն բաղկացած է սպառման և ծախսերի արդյունքների համադրումից: Որպես արդյունք, դիտարկվում են օգտակարության փոփոխությունները, որպես ծախս՝ փողերի գումարները, ծախսված գնումներ կատարելու համար: Քանի որ տնտեսությունում վերլուծության համար օգտագործում են թվեր, սկզբում փորձ է արվել գնահատել օգտակարությունը։ Գիտնականները (Ուիլյամ Ջևոնսը, Կառլ Մենգերը, Լեոն Վալրասը), որոնք կողմնակից էին այս մոտեցմանը, կոչվում էին կարդինալիստներ: Նրանք հասկանում էին, որ տարբեր մարդկանց գնահատականներում սուբյեկտիվություն կա, ուստի օգտագործում էին ինդուկցիայի մեթոդը՝ հաշվի առնելով միջին սպառողի գնահատումը: Կարդինալիստների շնորհիվ ուսումնասիրվել է ընդհանուր առավելագույն օգտակարության դինամիկան։ Գիտնականների մյուս խումբը՝ օրդինալիստները, կարդինալիստների մոտեցումը սխալ էին համարում այնպիսի հանգամանքների պատճառով, ինչպիսիք են՝ 1) ճշգրիտ թվային գնահատման անկարողությունը, տեղեկատվության անկատարության պատճառով, 2) Ժամանակի ընթացքում սպառողի հայացքների փոփոխականությունը։ Ճշգրիտ գնահատմանը փոխարեն, օրդինալիստներ առաջարկել են հարաբերական գնահատական, որը կարիք չունի օգտակարության թվային գնահատման:

Եկամտի էֆեկտ և փոխարինման էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտի ազդեցությունը՝ սպառողի պահանջարկի վրա ազդեցության արդյունք է իր իրական եկամտի փոփոխության հետևանքով, առաջացած ապրանքի գնի փոփոխությամբ, իր իրական եկամտի փոփոխության հետևանքով, առանց փոխարինման էֆեկտը հաշվի առնելու: Փոխարինման էֆեկտը՝ սպառման կառուցվածքի փոփոխություն է անփոփոխ իրական եկամտի դեպքում ապրանքների գների հարաբերակցության փոփոխության արդյունքում: Գնի էֆեկտի բաժանումը եկամտի և փոխարինման էֆեկտի վրա թույլ է տալիս իրականացնել ապրանքների իրականացում եկամուտների նկատմամբ: Փոխարինման էֆեկտը միշտ ունի մեկ ուղղություն. գնի իջեցման դեպքում այն դրական է, աճի դեպքում ՝ բացասական։ Միևնույն ժամանակ եկամտի էֆեկտը ունի տարբեր ուղություններ. գների իջեցման դեպքում եկամտի էֆեկտը դրական է, գնի ընդհանուր էֆեկտը դրական է: Եթե գների իջեցման դեպքում եկամտի էֆեկտը բացասական է, իսկ ընդհանուր էֆեկտը դրական է, ապա խոսքը ցածրորակ ապրանքների մասին է։ Եթե գների իջեցման դեպքում եկամտի էֆեկտը բացասական է, իսկ ընդհանուր էֆեկտը բացասական է (այսինքն, եթե եկամտի էֆեկտը ավելի մեծ է փոխարինման էֆեկտից), ապա դա Գրիֆենի ապրանքն է:

Անտարբերության կորերի վերլուծության գործնական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարբերության կորերի վերլուծությունն օգտագործվում է տարբեր սպառողների կարիքները որոշելու համար՝ տարբեր ապրանքների և ծառայությունների փոփոխության նպատակով: անտարբերության կորերի վերլուծությունը կարող է օգտագործվել տարբեր մասնավոր իրավիճակներում, որոնք կապված են, օրինակ, ընտրության իրականացման հետ, որպես սոցիալական քաղաքականության տարբեր ուղղությունների ներկայացուցիչ, տարբեր նվերների ընտրության դեպքում և այլն:

Ֆորմալ սահմանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարբերության կորն օգտակարության ֆունկցիայի մակարդակի գիծ է՝ .

Կոնստանտայի տարբեր (թույլատրելի) արժեքների դեպքում ստացվում է կորերի ընտանիք, որը սովորաբար կոչվում է անտարբերության քարտեզ: Մաթեմատիկորեն, անտարբերության քարտեզը այլընտրանքային տարածության մեջ բազմության գործոն է:

Անտարբերության կորերի հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարբերության կորերի հատկությունները կախված են օգտակարության ֆունկցիաների հատկություններից, որոնք իրենց հերթին որոշվում են հիմքում ընկած նախապատվությամբ:

  1. Անտարբերության կորերը չեն հատվում, քանի որ օգտակարության մակարդակները չեն հատվում
  2. Եթե նախապատվությունները մոնոտոն են, ապա յուրաքանչյուր հաջորդ անտարբերության կորը, որն անցնում է կոորդինատների սկզբից, արտացոլում է օգտակարության առավել մեծությունը, քան նախորդը ։
  3. Նախասիրությունների մոնոտոնության դեպքում անտարբերության կորերը ունեն բացասական թեքություն:
  4. Եթե նախապատվությունները բավարարում են տեղական չհագեցածությանը, ապա անտարբերության կորերը«բարակ» են ։
  5. Անտարբերության կորերի թեքությունը արտահայտում է փոխարինման սահմանային նորման (MRS): Փոխարինման սահմանային նորման ցույց է տալիս, թե սպառողը ինչ աստիճանով է պատրաստ մի ապրանքը փոխարինել մեկ այլ ապրանքով:

Կորերի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորերի օրինակներ առավել տարածված օգտակարության ֆունկցիաների համար:

Հանդիպում են անտարբերության կորերի էկզոտիկ օրինակներ: Օրինակ, բառարանագրական նախասիրությունների համար անտարբերության կորը բաղկացած է առանձին կետերից:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bruce R. Beattie and Jeffrey T. LaFrance, «The Law of Demand versus Diminishing Marginal Utility» (2006). Review of Agricultural Economics. 28 (2), pp. 263–271.
  • Volker Böhm and Hans Haller (1987). «Demand Theory», The New Palgrave: A Dictionary of Economics, v. 1, pp. 785–92.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Francis Ysidro Edgeworth (1881)։ Mathematical Psychics: An Essay on the Application of Mathematics to the Moral Sciences։ London: C. Kegan Paul and Co. 
  2. Vilfredo Pareto (1919)։ Manuale di Economia Politica — con una Introduzione alla Scienza Sociale [Manual of Political Economy]։ Piccola Biblioteca Scientifica 13։ Milano: Societa Editrice Libraria 
  3. «Indifference curves | Policonomics» (en-US)։ Վերցված է 2018-12-08