Անտառ (ֆիլմ, 1980)
Անտառ ռուս.՝ Лес | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Մոտիլ |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Մոտիլ |
Դերակատարներ | Լյուդմիլա Ցելիկովսկայա, Բորիս Պլոտնիկով, Վյաչեսլավ Կիրիլիչև և Ստանիսլավ Սադալսկի |
Օպերատոր | Վլադիմիր Իլյին |
Երաժշտություն | Ալեքսանդր Ժուրբին |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 100 րոպե |
«Անտառ» (ռուս.՝ «Лес»), 1980 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Վլադիմիր Մոտիլը[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ Ալեքսանդր Օստրովսկու համանուն պիեսի մոտիվներով։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1986 թվականի նոյեմբերի 30-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն ծավալվում է հեռու գավառում, որտեղ ապրում է ժամանակին հայտնի գեղեցկուհի, իսկ այժմ պարզապես տիկին Գուրմիժսկայան։ Ձանձրանալով՝ նա որոշում է սիրավեպ սկսել վարժարանը չավարտած երիտասարդի՝ իր վաղեմի ընկերուհու որդու հետ, որը հյուրընկալվել էր նրան։ Նրա սիրախաղին երիտասարդը պատրաստակամորեն է արձագանքում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդմիլա Ցելիկովսկայա – Ռաիսա Պավլովնա Գուրմիժսկայա
- Բորիս Պլոտնիկով – Գենադի Դեմյանովիչ Նեսչաստլիվցև (դերը հնչյունավորել է Յուրի Դեմիչը)
- Վյաչեսլավ Կիրիլիչև – Սչաստլիվցև
- Ստանիսլավ Սադալսկի – Ալեքսեյ Սերգեևիչ Բուլանով, գիմնազիստ
- Ելենա Բորզովա – Ակսյուշա, զարմուհի
- Ալեքսանդր Սոլովյով – Պյոտր
- Միխայիլ Պուգովկին – Վոսմիբրատով
- Կիրա Քրեյլիս-Պետրովա – Ուլիտա, Գուրմիժսկայայի աղախինը
- Վիկտոր Ցեպաև – Կարպ (դերը հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրությունն ու սցենարը՝ Վլադիմիր Մոտիլի
- Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Իլյին
- Բեմադրող նկարիչ՝ Վալերի Կոստրին
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ժուրբին
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Մերձմոսկովյան Նիկոլո-Պրոզորովո կալվածքում լայնաֆորմատ համակարգով՝ 70 մմ ժապավենի վրա։ Ֆիլմը վարձույթում կարող էր հայտնվել և ցուցադրվել միայն հատուկ նախագծերով հագեցած կինոթատրոններում։ Դրանով է ռեժիսոր Վ. Մոտիլը բացատրել այն հանգամանքը, որ ֆիլմը քիչ է ցուցադրվել և փաստորեն «չի հասել հանդիսատեսին»[4]։
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես պնդում են «Ռոսիա» ալիքի «Վեստի» հեռուստաընկերության՝ «Մոտիլի «Անտառ» ֆիլմը, որը նկարահանվել է Ա. Ն. Օստրովսկու պիեսի մոտիվներով, արգելվել է ցուցադրել, իսկ ռեժիսորը կրկին արտաքսվել է կինոարդյունաբերությունից»[5]։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի կարծիքով՝ «ֆիլմը դարակը դնելու» իշխանությունների որոշումը կապված էր այն բանի հետ, որ գլխավոր հերոսների կերպարները «հիանալիորեն» հիշեցնում էին իշխող խորհրդային վերնախավի բարքերը[6]։ Ֆիլմի ցուցադրությունը թույլատրվել է միայն 1988 թվականին[7] վերակառուցման ժամանակաշրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Это лицо эпохи! Это лицо нашей Победы", - Садальский вспомнил актрису Людмилу Целиковскую
- ↑ «К 100-летию со дня рождения Людмилы Целиковской». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ Станислав Садальский рассказал об Омске, новом спектакле и творческой карьере
- ↑ Валерий Кичин. Чёрные дыры экранов // Российская газета. — 11 марта 2010. — № 5128 (49).
- ↑ Мотыль Владимир Яковлевич // «Вести», канал «Россия». — 05 февраля 2010.
- ↑ Александр Милкус. И в «Лес», и в «Снег» // газета «Комсомольская правда». — 22 февраля 2010.
- ↑ Биография Владимира Мотыля // газета «Известия». — 22 февраля 2010. Архивировано из первоисточника 5 մայիսի 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Лес»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- «Лес» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- ««Лес»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ««Лес»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ««Лес»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
|