Անտառների հաշվառում
Անտառների հաշվառում, իրականացվում է անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման, որակը և քանակը փոփոխությունների գրանցման, տեղեկույթի տրամադրման, հաշվարկը հատատեղերի սահմանման, անտառների օգտագործման, զարգացման, անտառատնտեսության այլ միջոցառումների ծրագրավորման, ինչպես նաև անտառների նպատակների կամ գործառնական նշանակության փոփոխման նպատակով։
Հաշվառման մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառների հաշվառման ենթակա տվյալներն են՝ անտառների և անտառների հողերի որակի ու քանակի բնութագրերը` ըստ հիմնական նպատակի և գործառնական նշանակության, հավատարմագրային կառավարման, անտառօգտագործման, վարձակալության կամ այլ հիմունքներով տրամադրված անտառների տարածքներում առաջացած փոփոխությունները, անտառածածկ տարածքների կամ անտառների պաշարների ընթացիկ փոփոխությունները, անտառների հողերի որակի ու քանակի բնութագրերը` ըստ հիմնական նպատակի և գործառնական նշանակության, հավատարմագրային կառավարման, անտառօգտագործման, վարձակալության կամ այլ հիմունքներով տրամադրված անտառների տարածքներում առաջացած փոփոխությունները, անտառածածկ տարածքների կամ անտառների պաշարների ընթացիկ փոփոխությունները, միակցված, չմիակցված և հիմնադրված անտառների մշակաբույսերի բնութագրերը, հիվանդություններից և վնասատուներից վնասված տարածքների մասին տվյալները, անտառների հողերում անտառներում տարածքների բաշխվածության փոփոխությունները, ծառուտների բաշխվածության փոփոխությունները` հասարակական փուլերի սահմաններում, ըստ գերակշռող ծառատեսակի, տարիքային դասի փոփոխությունները վերջին անտառաշինությունից հետո` ըստ գերակշռող անտառի տիպերի (անտառաճման պայմանների) և լրիվության խմբերի, անտառատնտես աշխատանքների, հատումների և անտառավերականգնման միջոցառումների տվյալները, ծառուտների վերակառուցման ծավալներն ու եղանակները, բնափայտի մթերման տարեկան ծավալները` ըստ հատման եղանակների և տեսակների, հակահրդեհային պահպանության միջոցառումները, հրդեհների պատճառների, ծավալների վերլուծությունը և խախտված տարածքների բնութագիրը, կենսաբանական բազմազանության պահպանության ու վերարտադրման միջոցառումները և այլն։
Տվյալների հավաքագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառների հաշվառումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության անտառային պետական մոնիթորինգի կենտրոնը, տվյալները մուտքագրվում, պահպանվում, վերլուծվում և տրամադրվում են աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) միջոցով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |