Անտառային հրդեհ Իսրայելում (2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտառային հրդեհ Իսրայելում
Mount Carmel forest fire32.jpg
Տեսակհրդեհ
ՎայրԿարմել լեռ և շրջակայք
ԵրկիրԻսրայել Իսրայել
Տարեթիվդեկտեմբերի 2, 2010
Զոհվածներ44
ՊատճառՁմեռային երաշտ և տեղումների բացակայություն: Բնապահպանական և էկոլոգիական աղետ
Կոորդինատներ: 32°43′ հս․ լ. 35°3′ ավ. ե. / 32.717° հս․. լ. 35.050° ավ. ե. / 32.717; 35.050
2010 Mount Carmel fire Վիքիպահեստում

Անտառային հրդեհ Իսրայելում (եբր.՝ השריפה בכרמל‎), խոշոր հրդեհ Հյուսիսային Իսրայելում, որը տեղի է ունեցել 2010 թվականի ձմռանը՝ դեկտեմբեր ամսին:

Այն պայմանավորված էր ձմեռային երաշտով և տեղումների բացակայությամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեը բռնկվել է Հյուսիսային Իսրայելի Կարմել լեռան ստորոտում գտնվող անտառում՝ դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը տասնմեկին:

Հրդեհը տարածվել է շատ արագ և այն լուրջ ավերածություններ է կատարել Հայֆա քաղաքում և նրա մոտ գտնվող Օսֆիյա գյուղում: Անմիջականորեն վտանգի գոտում գտնվող գյուղի հատվածներում կատարվել է զանգվածային տարհանում:

Հրդեհը տարածվել է նաև «Դեյմոն» բանտում, որտեղ փակված բանտարկյալները շտապ տարհանվել են: Տարհանման ավտոբուսներից մեկը, որի մեջ գտնվում էին իսրայելցի ուսանողներ և բանտարկյալներ, վթարի է ենթարկվել և 37 մարդ զոհվել է:

Տարհանվել են նաև տեղի հոգեբուժարանի հիվանդները: Զոհվել է ընդհանուր հաշվով 44 մարդ, իսկ 17 հազար բնակիչ տարհանվել է:

Հրդեհի ժամանակ երեք հրեա ուսանողներ փրկել են լուսանկարիչ Ռոնի Սոֆերին և նրան մեքենայով տեղափոխել մետակա հիվանդանոց:

Միջազգային օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհի պատճառով Իսրայելը լուրջ վնասներ է կրել: Իսրայելի կառավարությունը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: Ստորև այբբենական կարգով ներկայացված են այն պետությունները, որոնք պաշտոնապես արձագանքել են այս խնդրանքին[1][2]

Ավստրալիա Ավստրալիա Եգիպտոս Եգիպտոս Պաղեստին Պաղեստին Ուկրաինա Ուկրաինա
Ադրբեջան Ադրբեջան Հորդանան Հորդանան Ռուսաստան Ռուսաստան[3] Ֆրանսիա Ֆրանսիա
Բուլղարիա Բուլղարիա Իսպանիա Իսպանիա Ռումինիա Ռումինիա Խորվաթիա Խորվաթիա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Իտալիա Իտալիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չեխիա Չեխիա
Հունաստան Հունաստան Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Թուրքիա Թուրքիա Շվեյցարիա Շվեյցարիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]