Անտառի արքա (քանդակ, Դիլիջան)
![]() | |
Տեսակ | հուշարձան և ուշագրավ ծառ |
Քանդակագործ | Արա Սարգսյան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Դիլիջան |
Ներկա վիճակ | կանգուն |
պատկերված են
| |
![]() |
«Անտառի արքա», քանդակ Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին Արա Սարգսյանն ընտանիքով հանգստանում էր Դիլիջան քաղաքի անտառապատ լեռան լանջին՝ Աղասի Խանջյանի կառուցած կառավարական ամառանոցում։ Տարածքում շրջելիս քանդակագործը ճյուղերը տարածած մի հսկա ծառ է նկատել և նրա մոտ միտք է հղացել ծառին շունչ տալ։ 1923 թվականին Արա Սարգսյանն արդեն ստեղծել էր «Այծեմարդ» փայտե դիմաքանդակը (որն ըստ հին հունական դիցաբանության համարվում է անտառի աստվածային կերպար)։ 1967 թվականին Արա Սարգսյանն այն ձևափոխում է, նոր տեսք տալիս և անվանում «Անտառի արքա»[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայի թագով գլուխը կերտված է թևերը լայն բացած սոճու վրա[2]։
Վանդալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին «Անտառի արքան» գլխատվել է[3]։ Դիլիջանի Օրհուս կենտրոնը վերականգնել է քանդակը[4]։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արա Սարգսյանը «Անտառի արքայի» մոտ, 1968 թ.
-
«Անտառի արքայի» կավե դիմաքանդակը Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում
-
-
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8
- ↑ «Դիլիջան քաղաքի հուշարձանները»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-18-ին։ Վերցված է 2015-01-08
- ↑ «Գլխատվել է Դիլիջանի «Անտառի արքա»-ն (լուսանկար)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-01-08
- ↑ «Անտառի արքա»-ն վերականգնվել է
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անտառի արքա (քանդակ, Դիլիջան) կատեգորիայում։ |
|