Անտառապաշտպանություն (գիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտառապաշտպանություն (այլ կիրառումներ)

Անտառապաշտպանություն, գիտություն անտառի վնասատուների, բույսերի հիվանդությունների, վնասակար բուսական օրգանիզմների դեմ պայքարի ձևերի և կազմակերպման եղանակների մասին։ Ուսումնասիրում է վնասատուների տեսակային կազմը, տարածումը, վնասի բնույթն ու չափը, հիվանդությունների առաջացման պատճառներն ու ժամկետները։ Մշակում է բնակլիմայական տարբեր պայմաններում անտառների աճեցման և տնտեսվարման արդյունավետ միջոցառումներ, անտառաճեցման ժամանակ առողջ սերմերի ու տնկանյութի օգտագործում, դրանք վարակազերծ պայմաններում պահելու և փոխադրելու կանոնների կիրառում, հողակլիմայական պայմաններին համապատասխան տեսակաշարի ընտրություն, խառը և տարահասակ տնկարկների ստեղծում, վերականգնողական հատումների միջոցով անտառի բնական վերականգնման ապահովում և ծառուտների տեսակային կազմի փոփոխում, հիվանդ, թերաճ, չորացած և հրդեհախանձ ծառերի հատում, հատատեղերի ժամանակին մաքրում, ծառերի և թփերի հիվանդությունների բռնկման օջախների բացահայտում ու վարակազերծում, վնասակար միջատների հայտնաբերում և վնասազերծում։

Անտառապաշտպանությունը կարգավորվում է ՀՀ անտառային օրենսգրքով (2005

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։