Անտառային տնտեսության պետական կոմիտե (ՀԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային տնտեսության պետական կոմիտե
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1953
Կայքhayantar.am

Անտառային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության գործառույթներ իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը կազմավորվել է 1953 թվականին, 1957 թվականին միավորվել է անտառային արդյունաբերության նախարարության հետ։ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1966 թվականի մարտի 24-ի որոշմամբ Անտառային տնտեսության գլխավոր վարչության բազայի վրա ստեղծվել է Անտառային տնտեսության պետական կոմիտե, որը ենթարկվել է Մոսկվայում գտնվող ԽՍՀՄ Պետական անտառային կոմիտեին, ինչպես նաև ՀԽՍՀ նախարարների Խորհրդին։ ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի հունիսի 24-ի թիվ 362 որոշմամբ Անտառային տնտեսության պետական կոմիտեն դարձել է «Հայանտառ» Անտառտնտեսական արտադրական միավորում։ ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի թիվ բ 421 որոշմամբ կոլխոզային և սովխոզային շուրջ 54664 հա անտառները հանձնվել են «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորման տնօրինությանը։ 1991 թվականից մինչև 1992 թվականի փետրվար-մարտ ամիսները շարունակել է գործել նույն կարգավիճակով և կառուցվածքով։ 1992 թվականի հունվարից «ՀԱՅԱՆՏԱՌ» անտառտնտեսական արտադրական միավորումը ՀՀ վարչապետի հրամանով ընդգրկվել է ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության կազմում որպես «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում, 1995 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը և վերակազմավորվել է որպես Հայաստանի անտառային ազգային ծառայութուն` «Հայանտառ» պետական ձեռնարկություն։ ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 538 որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 123 հրամանով «Հայանտառ» պետական ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես «Հայանտառ» ՊՓԲԸ։ 1997-1998 թթ. «Հայանտառ» ՊՓԲԸ ենթակայությունից դուրս են բերվել պետարգելոցները, Եղվարդի պետտնկարանը և դենդրոպարկերը հանձնվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը։ ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի թիվ 7-Ն որոշման համաձայն «Հայանտառ»-ը կրկին հանձնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ունի 19 մասնաճյուղեր, այդ թվում` Լոռու մարզում` 7, Տավուշի մարզում` 4, Սյունիքի մարզում` 3 և մեկական մասնաճյուղեր Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային տնտեսության պետական կոմիտեն աշխատանքներ է կատարում՝

  • հանրապետության պետանտառֆոնդի տերիտորիայում տարվող բոլոր գործողությունները հսկելու
  • անտառները բնական արհավիրքներից և բուսական վնասատուներից պաշտպանելու
  • բարձր արդյունավետություն ունեցող ծառատեսակներ աճեցնելու
  • քաղաքների շուրջն անտառային գոտիներ ստեղծելու
  • պետական արգելանոցներում կենդանական և բուսական աշխարհը պահպանելու ուղղությամբ։

Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է եղել Գ. Ստեփանյանը (1966-1969 թթ.), 1969 թ.-ից՝ է Լ. Վարդանյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 444