Անտառային սվաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անտառային սվաստիկա, սվաստիկայի ձևով անտառատնկումներ: Հիմանականում հանդիպում են Գերմանիայի տարածքում: Հանդիպում են ինչպես բաց տարածքներում, սխեմատիկորեն համապատասխանելով տնկիներին, այնպես էլ անտառային զանգվածներում: Վերջին դեպքում գործում է տեխնոլոգիական աշխատանքների մի սկզբունք, ըստ որի աճեցվում են տարբեր կենսական ցիկլ ունեցող ծառերի տարբեր տեսակներ, և նաև միևնույն դասին պատկանող սվաստիկայի տեսք ունեցող ծառեր, որոնք էլ շրջապատվում են այլ տեսակի ծառերով: Որպես կանոն, տարբերում են փշատերև (մշտադալար) և սաղարթավոր (տերևաթափ) ծառերի տեասակներ:

Ցերնիկով[խմբագրել | խմբագրել կոդը]

53°24′04″ հս․ լ. 13°43′04″ ավ. ե.HGЯO

Մինչև 2000 թվականը Ցերնիկով բնակավայրից հյուսիս-արևմուտք գտնվող անտառահատվածում` Ուկերմարկ շրջանում և Գերմանիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Բրանդենբուրգ երկրամասում գոյություն է ունեցել անտառային սվաստիկա:

Սվաստիկայի տեսք ունեցող տարածքի մակերեսը տարբեր է եղել` 20 քառ. մ-ից (BBC и Daily Telegraph[1]) մինչև 50 քառ. մ (ABC[2]): Սվաստիկայի տեսքը ստացվել է 150[2] սաղարթախիտ ծառերից (2000 թվականի օդալուսանկարահանումից երևում է, որ ծառերի թիվը 70-ից ավել չէ), որոնք շրջապատված են փշատերև ծառերով: Ծառերի միջին բարձրությունը կազմում է 18 մ:

Տարին երկու անգամ` գարնանն ու աշնանը, սվաստիկան կազմող սաղարթախիտ ծառերը մի քանի շաբաթով փոխում են իրենց գույնը, դառնալով վառ դեղին, որն էլ սվաստիկայի տեսքը կտրուկ առանձնացնում է նրան շրջապատող մուգ կանաչ փշատերև անտառներից: Արդյունքը կարելի է տեսնել միայն երկնքից:

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի մի քանի վարկած, թե ինչպես և ինչ պատճառներով է տնկվել սվաստիկան.

  • համաձայն վարկածներից մեկի, տեղի անտառապահները հիտլերհյուգենդ բաժանմաունքին համոզել էին անել դա, որպեսզի նշեն Հիտլերի տարեդարձը[3],
  • ըստ մեկ այլ վարկածի, այն 1938 թվականին տնկել է տեղի անտառապահը, որպեսզի կամ ցույց տա իր աջակցությունը կանոնակարգին, կամ դա արել է իշխանությունների հրամանով[2],
  • համաձայն երրորդ վարկածի, տեղի բնակիչները այն տնկել են, որ ցույց տան իրենց նվիրվածությունը դեպի կանոնակարգը այն բանից հետո, երբ BBC-ին տեղացի գործարարներին քննադատել էր իրենց վարվելաձևի համար[4]։

Վերջին տարբերակը իր գաղափարական ուղվածության պատճառով կասկածելի է թվում, այն ընդգծում է BBC-ի դերակատարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ոչնչացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ օբյեկտի գոյության մասին հավանաբար հայտնի է եղել ԳԴՀ[1] կոմունիստական իշխանություններին և տեղի բնակչությանը[2], սակայն այն ոչնչացնելու փորձեր չեն կատարվել:

Օբյեկտը պաշտոնապես հայտնաբերվել է Գերմանիայի միավորումից հետո, հողերի օդալուսանկարային տեսչության ստուգման ընթացքում, որը իրականավցել էր պետական սեփականության կառավարության պատվերով[3], իսկ 1992 թվականին այն ֆոտոնկարվել է ոչ պրոֆեսիոնալ օդաչուի կողմից[5]:

1995 թվականին, զգուշանալով նեոնացիստների ուխտագնացությունից, ինչպես նաև հասարակական ճնշումներից, որոշում կայացվեց հատել ծառերը: Ոչնչացվում է 43 ծառ, բայց շուտով ծառերի մի մասը նորից աճում է և սվաստիկան երկնքից նորից տեսանելի է դառնում:

2000 թվականին գերմանական պարբերականները տպագրեցին օբյեկտի նոր նկարը, և որոշվեց նորից հատել ծառերը: Այդ ժամանակահատվածում այն հողի մի մասը որտեղ աճում էր սվաստիկան, պատկանում էր մասնավոր սեփականատիրոջ: 2000 թվականի դեկտեմբերի 1-ին հատվել են միայն պետական տարածքում գտնվող ծառերը, որոնց թիվը հասնում էր 25-ի[1]:

Էկի Նարին[խմբագրել | խմբագրել կոդը]

41°26′50″ հս․. լ. 76°23′26″ ավ. ե.HGЯO

2006 թվականի սեպտեմբերին The New York Times-ում տեղեկություն հայտնվեց «Էկի Նարին» անտառային սվաստիկայի մասին, որը Թաշ Բաշաթ գյուղից ոչ հեռու գտնվող բլրի լանջին էր` Ղրղզստանի Նարինի մարզում: Անտառատունկն իրենից ներկայացնում է շրջված սվաստիկա, բաղկացած փշատերև ծառերից, որն ունի 180 մ լայնություն

Գոյություն ունեն շատ լեգենդներ, թե ինչպես է հայտնվել սվաստիկան Խորհրդային Միության տարածքում[6].

  • ամենահավանական տարբերակը պատմում է այն մասին, որ այն տնկել են 1940-1950 ական թվականներին` լանջն ամրապնդելու նպատակով: Աշխատանքները գլխավորող գյուղատնտեսը կին է եղել: Մյուս վարկածները դրա ազգային պատկանելիության, քաղաքական հայացքների և նպատակների վերաբերյալ են,
  • մեկ այլ տարբերակով, սվաստիկան տնկվել է 1939 թվականին կնքված Խորհրդա-գերմանական պայմանագրի ազդեցությամբ,
  • համաձայն մեկ ուրիշ վարկածի, սվաստիկան տնկել են գերմանական ռազմագերիները, որոնք ստիպված էին աշխատել անտառային գերատեսչությունում: Նրանք խաբել էին իրենց պահակներին, և դա նրանց վրեժի ու անհնազանդության դրսևորման ձևն էր: Միայն թե, վերջին տարբերակը հաստատված չէ, քանի որ տվյալ տարածքում ռազմագերիների համար ճամբար չի եղել:

1991 թվականին կատարված ուսումնասիրության շնորհիվ պարզ դարձավ, որ ծառերը տնկվել են 50 տարի առաջ: Հետևաբար, ծառերը տնկվել են 1941 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://news.bbc.co.uk/2/hi/europe/1053635.stm
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Germany Destroys Forest Swastika» (English)։ Новости ABC։ 4 Декабря 2000։ Արխիվացված օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-06 
  3. 3,0 3,1 «Berlin forest swastika to go but its image may remain» (English)։ Новости Daily Telegraph։ 30 Ноября 2000։ Արխիվացված օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-06 
  4. «German forest loses swastika» (English)։ BBC News։ 4 Декабря 2000։ Արխիվացված օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-06 
  5. «Germany - The anti-constitutional trees in the County of Zernikow» (English)։ Swastika - The Symbol of the Buddha։ 03 Августа 2003։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-06 
  6. «Secrets and lies shroud origins of giant swastika» (English)։ The New York Times։ 16 Сентября 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-06