Անտառային հրդեհներ Հունաստանում (2021)
Անտառային հրդեհներ Հունաստանում | |
---|---|
![]() | |
Տեսակ | wildfire season in Greece? |
Տեղադրանք | Agia Triada?[1][2], Կիֆիսիա, Afidnes?, Varympompi?, Parnitha?, Տատոյ, Malakasa?, Lampiri?, Օլիմպիա բնակավայր, Lalas, Elis?, Koliri?, Oichalia Municipality?, Diavolitsi?, Antheia, Messenia?, Oinoi?, Ellispontos Municipal Unit?, Siatista?, Deskati?, Gramos?, Nea Santa?, Konitsa?, Sithonia?, Evros Prefecture?, Հռոդոս, Agia Anna?, Limni?, Mantoudi?, Vasilika?, Rovies?, Martino, Phthiotis?, Palaiochori, Lamia?, Theologos, Fthiotis? և Kryoneri? |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | 2021 |
Զոհվածներ | 3 մարդ |
![]() |
Անտառային հրդեհներ Հունաստանում 2021 թվականին, բազմաթիվ անտառային հրդեհներ, որոնք տեղի են ունեցել Հունաստանում 2021 թվականի օգոստոսից ի վեր, որոնց հետևանքով զոհվել է 2 մարդ[3],, տուժել է առնվազն 20 մարդ, այրվել են տասնյակ տներ։ Հրդեհները սկսվել են անոմալ շոգից հետո, երբ ջերմաստիճանի առավելագույն արժեքը հասել է 41,1 աստիճանի։ Իշխանությունները տարհանել են մի քանի գյուղեր ու քաղաքներ։ BBC News-ի տվյալներով՝ Հունաստանն ամենաուժեղ շոգին է դիմանում 1987 թվականից ի վեր[4]։
Ամենամեծ անտառային հրդեհները տեղի են ունենում Ատտիկայում, Օլիմպիայում, Մեսինիայում, իսկ ամենաավերիչ հրդեհները՝ Եվբեայի հյուսիսում[5][6][7][8]։ Լաստանավերով կղզիներից տարհանել են մոտ 2000 մարդու[4]։ Ներկայումս այրվել է 115 000 հեկտար վարելահող (2007 թվականից ի վեր ամենավատ հրդեհային սեզոն), և միայն Եվբեայի հյուսիսում այրվել է ավելի քան 50 000 հեկտար տարածք[4][9][10]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսի 7-ի դրությամբ 3 մարդ է ձերբակալվել Աթենքում, Կալամատում և Կենտրոնական Հունաստանում հրկիզումների համար[11]։ Օգոստոսի 9-ին Հունաստանի Գերագույն դատարանի դատախազ Վասիլիոս Պլիոտասը կոչ է արել հետաքննել հանցավոր կազմակերպության կողմից կազմակերպված հրկիզման հնարավոր դավադրությունը։ Գերագույն դատարանի դատախազը վկայակոչել է «դիտավորյալ կազմակերպված հանցավոր գործունեությունը», որը կարող էր հրդեհների պատճառ լինել[12]։ Օգոստոսի 9-ի դրությամբ Հունաստանի տարբեր վայրերում ոստիկանությունը ձերբակալել է 19 մարդու՝ հրկիզման փորձի համար[13]։ Օգոստոսի 10-ի դրությամբ բանտարկվել են 3 հրկիզողներ հրդեհների համար[14]։ Ձերբակալվել են երկու տղամարդ Հունաստանից, մեկը՝ Պետրուպոլիսում հրկիզման համար, մյուսը՝ Կրիոներինում հրկիզման համար և մի կին Աֆղանստանից՝ Պեդիոն թու Արեոսում հրկիզման համար[15]։ Օգոստոսի 12-ի դրությամբ հունական ոստիկանության կողմից հրկիզումների և անփութության համար կատարված ձերբակալությունների թիվը կտրուկ աճել է մինչև 118[16]։
Բարդություններ COVID-19-ի հետ կապված[խմբագրել | խմբագրել կոդը]
COVID-19-ի նկատմամբ Հունաստանի խիստ քաղաքականության պատճառով հրդեհների զոհերը բախվել են տարբեր դժվարությունների։ Հունաստանի առավել տուժած շրջանում, Էվիայում, կրակից փրկված բնակիչներին թույլ չեն տվել տարհանման լաստանավերով նստել, եթե նրանք չներկայացնեն COVID-19-ի դեմ պատվաստանյութի գործող սերտիֆիկատը[17]։ Հունաստանի կենտրոնական շրջանի սոցիալական ապահովության կենտրոնն ապաստան է առաջարկել հրդեհների ժամանակ իրենց տները կորցրած մարդկանց՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի գործող սերտիֆիկատի առկայության դեպքում[18]։
Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը դժգոհել է ստեղծված իրավիճակից՝ ընդգծելով, որ Հունաստանի առաջնահերթությունը մարդկային կյանքերի փրկելն է և հրդեհների պատճառ է համարել կլիմայի փոփոխությունը[19]։ Միցոտակիսը նաև ներողություն է խնդրել օգոստոսի 9-ին «ցանկացած թերության համար» զանգվածային անտառային հրդեհների զսպման համար, որոնք ոչնչացրել են անտառային տարածքներ և ստիպել հարյուրավոր մարդկանց լքել բազմաթիվ բնակավայրեր վերջին շաբաթվա ընթացքում[20]։
Հունաստանի քաղաքացիական պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը օգոստոսի 10-ին հրաժարական է տվել[21]։ Նա ասել է․
«Բոլոր կառավարական պաշտոնյաների հրաժարականի դիմումները վարչապետի սեղանին են։ Իմը գտնվում է կույտի վերևում։ Պետական ապարատն անում էր այն, ինչ հնարավոր էր մարդու համար։ Բայց, իհարկե, մեզ նման աղետը ձեռնտու չէ։ Վարչապետը ցնցված է։ Մենք բոլորս պետք է ներողություն խնդրենք այն մարդկանցից, ովքեր կորցրել են իրենց կյանքը, և մենք գնահատական կտանք, թե արդյոք հնարավոր էր ուրիշ բան անել»[21]։
Հարդալիասը պնդում էր, որ Տատոյի հրդեհները անզուսպ էին ուժեղ քամիների պատճառով, որոնք Բոֆորտի սանդղակով 6 միավոր էին կազմում, սակայն հետագայում դա հերքվեց օդերևութաբանական ծառայության կողմից, որը հայտարարեց, որ այդ օրը քամին այս տարածաշրջանում եղել է ոչ ավելի, քան 2 միավոր Բոֆորտի սանդղակով[22]։
Միջազգային օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգնություն են առաջարկել հետևյալ երկրները․
Ավստրալիա՝ 4 ուղղաթիռ[23]
Ավստրիա՝ 35 հրշեջ և 11 մեքենա[24]
Հայաստան՝ Օգոստոսի 12-ի դրությամբ Հայաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Հունաստանի հետ և օգնություն առաջարկել հրդեհների մարման գործում։ Հույն գործընկերները հայտնել են, որ քանի որ իրադրությունը ճգնաժամային վիճակից փոխվել է մինչև համեմատաբար չափավոր, ներկայում լրացուցիչ օգնության կարիք չկա[25]։
Մեծ Բրիտանիա՝ 21 հրշեջ[24]
Գերմանիա՝ 216 հրշեջ և 44 մեքենա[26]
Եգիպտոս՝ 3 ուղղաթիռ[27]
Իսրայել՝ 16 հրշեջ և 3 ինքնաթիռ[28]
Իսպանիա՝ 2 ինքնաթիռ[27]
Կատար՝ 66 հրշերջ, 3 մեքենա և 1 որոնողափրկարարական ջոկատ[24][29]
Կիպրոս՝ 40 հրշերջ և 2 ինքնաթիռ[30]
Քուվեյթ՝ 45 հրշերջ, 6 բեռնատար և հակահրդեհային սարքավորումներ[31]
Մոլդովա՝ 25 հրշերջ և 4 մեքենա[24]
ԱՄԷ՝ 1 խումբ հրշեջ և հակահրդեհային սարքավորումներ[24]
Լեհաստան՝ 143 հրշերջ և 56 բեռնատար[27]
Ռուսաստան՝ 2 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ[32]
Ռումինիա՝ 112 հրշերջ և 23 բեռնատար[33]
Սերբիա՝ 37 հրշերջ, ուղղաթիռային ջոկատի 14 անդամ, 3 ուղղաթիռ և 13 մեքենա[34]
Սլովակիա՝ 75 հրշերջ և 30 մեքենա[35]
ԱՄՆ՝ 1 ինքնաթիռ[27]
Թուրքիա՝ 2 ինքնաթիռ[36]
Ուկրաինա՝ 100 հրշերջ[37]
Ֆրանսիա՝ 243 հրշերջ, 59 ավտոմեքենա և 3 ինքնաթիռ[38]
Խորվաթիա՝ 1 ինքնաթիռ[37]
Չեխիա՝ 34 հրշերջ և 13 մեքենա[24]
Շվեյցարիա՝ 3 ուղղաթիռ[30][37]
Շվեդիա՝ 2 ինքնաթիռ[30]
Օգնություն են առաջարկել հետևյալ միջազգային կազմակերպությունները․
- Եվրոպական հանձնաժողով՝ Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարության շտաբից 1 անձ[39]
ՆԱՏՕ՝ 20 ուղղաթիռ[40]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Πρώτο Θέμα (հուն.) — 2021. — ISSN 1790-2983
- ↑ To Vima (հուն.) — 2021.
- ↑ «Φωτιά στη Φωκίδα: Μπουλντόζα έπεσε σε γκρεμό - Νεκρός ο χειριστής»։ CNN.gr (հունարեն)։ 9 August 2021։ Վերցված է 10 August 2021
- ↑ 4,0 4,1 4,2 «Greece wildfires: PM describes 'nightmarish summer'»։ BBC News (en-GB)։ 2021-08-07։ Վերցված է 2021-08-09
- ↑ Kitsantonis Niki, Specia Megan (5 August 2021)։ «In Photos: Fires Ravage Southern Europe»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2021-ին։ Վերցված է 6 August 2021
- ↑ «Forest fire in Greece threatens Olympics birthplace»։ Արխիվացված է օրիգինալից 5 August 2021-ին։ Վերցված է 6 August 2021
- ↑ «Thousands more flee fires in Greece amid heat wave»։ 6 August 2021։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2021-ին։ Վերցված է 6 August 2021
- ↑ «Greece fires: 150 houses destroyed by wildfires as monks refuse to leave stricken island»։ 5 August 2021։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2021-ին։ Վերցված է 6 August 2021
- ↑ «Τρίτη η Ελλάδα στη Μεσόγειο σε καμένη έκταση»։ Χανιώτικα Νέα (հունարեն)։ 2021-08-09։ Վերցված է 2021-08-09
- ↑ «Almost 100,000 hectares of forest burned in Greek fires»։ France 24 (անգլերեն)։ 2021-08-11։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Three Arsonists Responsible For Devastating Fires In Greece Arrested On Friday — Greek City Times» (en-US)։ Վերցված է 2021-08-09
- ↑ «Greek Prosecutor Calls for Investigation into Organized Arson Plot»։ GreekReporter.com (en-US)։ 2021-08-09։ Վերցված է 2021-08-09
- ↑ «Φωτιές: 19 προσαγωγές και έξι συλλήψεις για εμπρησμό σε όλη τη χώρα»։ alphafreepress.gr (հունարեն)։ 2021-08-09։ Վերցված է 2021-08-09
- ↑ sportime.gr (2021-08-10)։ «Fires: The first arsonists are going to jail (original: Φωτιές: Στη φυλακή οι πρώτοι εμπρηστές)»։ sportime.gr (հունարեն)։ Վերցված է 2021-08-10
- ↑ «Arsonists in Greece – arrests: The defendants go to jail (original: Εμπρηστές Ελλάδα – συλλήψεις: Στη φυλακή οι κατηγορούμενοι)»։ alphafreepress.gr (հունարեն)։ 2021-08-10։ Վերցված է 2021-08-10
- ↑ Φωτιές: Εθελοντής έβαζε φωτιές για να τις σβήνει ο ίδιος – Δεκαοχτώ συλλήψεις για εμπρησμούς | sportime.gr
- ↑ sportime.gr (2021-08-08)։ «Evia fire: They ask for vaccination certificates in ships! (Original: Φωτιά Εύβοια: Ζητούν πιστοποιητικά εμβολιασμού για τα πλοία!)»։ sportime.gr (հունարեն)։ Վերցված է 2021-08-12
- ↑ sportime.gr (2021-08-11)։ «Fires: They ask to accommodate ONLY vaccinated fire victims (Original: Φωτιές: Ζητούν να φιλοξενήσουν ΜΟΝΟ εμβολιασμένους πυρόπληκτους)»։ sportime.gr (հունարեն)։ Վերցված է 2021-08-12
- ↑ «Greece wildfires spread, causing mass evacuations»։ BBC News (en-GB)։ 2021-08-07։ Վերցված է 2021-08-09
- ↑ «Greek PM apologises over fire-fighting failures | eKathimerini.com»։ www.ekathimerini.com (English)։ Վերցված է 2021-08-09
- ↑ 21,0 21,1 «Hardalias: My resignation is in the Prime Minister's drawer - What happened with the aerial means (original: Χαρδαλιάς: Η παραίτηση μου είναι στο συρτάρι του Πρωθυπουργού- Τι έγινε με εναέρια μέσα | ΣΚΑΪ)»։ www.skai.gr։ Վերցված է 2021-08-10
- ↑ Νίκος Χαρδαλιάς / Τον άδειασε το meteo για τις «ριπές 6 μποφόρ» στο Τατόι | Αυγή
- ↑ «MYTILINEOS brings from Australia 4 Ericson Firefighting Helicopters along with their staff (Original: Η MYTILINEOS φέρνει από την Αυστραλία 4 πυροσβεστικά ελικόπτερα Ericson με το προσωπικό τους)»։ Hellas Journal։ 9 August 2021։ Վերցված է 11 August 2021
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 «Foreign aid against wildfires: From Cyprus to Qatar (Detailed list). [Original: Η βοήθεια από το εξωτερικό στις πυρκαγιές: Από Κύπρο μέχρι Κατάρ στάλθηκαν δυνάμεις (Αναλυτική λίστα)]»։ Skai։ 8 August 2021։ Վերցված է 8 August 2021
- ↑ «Armenia on stand-by to provide immediate assistance to Greece whenever necessary – MFA spox»։ https://armenpress.am
- ↑ Welle (www.dw.com) Deutsche։ «Greece wildfires:Thousands flee island of Evia as blazes continue to ravage lands | DW | 07.08.2021»։ DW.COM
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 «Wildfires-Greece: Big help from outside - The help that came (Original: Πυρκαγιές-Ελλάδα: Μεγάλη η βοήθεια από το εξωτερικό - Οι δυνάμεις που έσπευσαν)»։ Skai։ 7 August 2021։ Վերցված է 8 August 2021
- ↑ «Israel to send firefighting planes to Greece to combat wildfires»։ The Jerusalem Post | JPost.com (en-US)։ Վերցված է 2021-08-10
- ↑ «Qatari search and rescue team heading to Greece»։ www.thepeninsulaqatar.com։ Վերցված է 2021-08-08
- ↑ 30,0 30,1 30,2 «Help pours in as Greece battles with devastating wildfires | eKathimerini.com»։ www.ekathimerini.com
- ↑ «Kuwait dispatches firefighters to Turkey, Greece»։ KUNA։ 7 Aug 2021։ Վերցված է 8 August 2021
- ↑ «Δεύτερο Beriev στέλνουν οι Ρώσοι στην Ελλάδα - Δεκτό το ελληνικό αίτημα | ΣΚΑΪ»։ www.skai.gr (հունարեն)։ Վերցված է 2021-08-09
- ↑ «România ajută Grecia în lupta cu flăcările. Peste 100 de pompieri au ajuns în Atena»։ Stirileprotv.ro
- ↑ «Srbija šalje pomoć Grčkoj, u akciju kreću vatrogasci, helikopteri i vatrogasna vozila»
- ↑ «Slovak firefighters will help fight fires in Greece»։ The Slovak Spectator։ 9 August 2021։ Վերցված է 10 August 2021
- ↑ «Τουρκία – Δύο πυροσβεστικά αεροσκάφη στέλνει η Άγκυρα»։ in.gr։ 9 August 2021։ Վերցված է 9 August 2021
- ↑ 37,0 37,1 37,2 «Help to put out fires in Greece – Firefighters arrive from Romania»։ remonews.com (անգլերեն)
- ↑ «Wildfires: Convoys of French and Austrian fire trucks travel to Greece via Ancona - Watch video (original: Πυρκαγιές: Κομβόι γαλλικών και αυστριακών πυροσβεστικών οχημάτων ταξιδεύουν για Ελλάδα μέσω Ανκόνας - Δειτε βίντεο)»։ ProtoThema։ 10 August 2021։ Վերցված է 10 August 2021
- ↑ «ΓΓΠΠ: Σημαντική ενίσχυση σε μέσα, εξοπλισμό και δυναμικό από ΕΕ και διεθνή κοινότητα | LiberalGr»։ www.liberal.gr (հունարեն)։ Վերցված է 2021-08-09
- ↑ «NSPA supports Greece in fighting wildfires»։ NSPA NATO։ 10 August 2021։ Վերցված է 11 August 2021