Անտառային կադաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառային կադաստր, անտառների և անտառային հողերի քանակական և որակական փոփոխությունների տվյալների պարբերական գրանցման, տնտեսական գնահատման, անտառների դասակարգման պարբերաբար նորացվող համակարգ։ Անտառային կադաստրն իրականացվում է ՀՀ Կառավարությանը՝ տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով։ Անտառային կադաստրի վարման տվյալներն օգտագործվում են անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և կատարման, անտառների նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով։

Անտառային կադաստրի վարման կարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png