Անվտանգ տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ շրջանով շրջապատված շրջված վարդագույն եռանկյունին խորհրդանշում է համերաշխությունը ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության հարցում և անվտանգ տարածքը, որը զերծ է հոմոֆոբիայից

Անվտանգ տարածք (անգլ.՝ safe space), տերմին, որը վերաբերում է այն վայրերին, որոնք ստեղծվել է իրենց մեկուսացած զգացող մարդկանց համար, որտեղ նրանք կարող են հավաքվել և պատմել իրենց մեկուսացվածության փորձի մասին։ Հաճախ նման տեղերը տեղակայված են արևմտյան աշխարհի համալսարանական կամպուսներում, ինչպես նաև աշխատավայրում[1], օրինակ՝ Nokia-ի դեպքում[2]։

Safe space (կամ safe-space), safer space և positive space տերմինները կարող են նաև ցույց տալ, որ ուսուցիչը, ուսումնական հաստատությունը կամ ուսանողական անձնակազմը չեն հանդուրժում բռնություն, ճնշումներ, ոտնձգություններ կամ ատելության հրահրումներ՝ դրանով իսկ ստեղծելով անվտանգ վայր մեկուսացված մարդկանց համար[3]։

Մի վայր, որտեղ բոլորը կարող են հանգստանալ և լիովին անկախ լինել ինքնադրսևորման մեջ, չեն զգում անհանգստություն, անհանդուրժողականություն կամ վտանգ կենսաբանական սեռի, ռասայի / էթնիկ պատկանելության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ արտահայտման, մշակութային ծագման, տարիքի կամ ֆիզիկական կամ մտավոր ունակությունների պատճառով, որտեղ կանոնները պահպանում են յուրաքանչյուր անձի արժանապատվության զգացումը և այն տեղն է, որտեղ բոլորը հարգում են ուրիշներին։

— Advocates for Youth[4]

1989 թվականին «GLUE» կազմակերպությունը մշակելլ է անվտանգ տարածքի ծրագրեր։ Տարբեր միջոցառումների ժամանակ նրանք բաժանել են կանաչ շրջանագծով վարդագույն եռանկյունով մագնիսներ, որը խորհրդանշում էր գեյերի հետ համերաշխությունը, ինչպես նաև հոմոֆոբիայից զերծ վայրերը[5]։

Անվտանգ տարածքի ծրագիրն օգտագործվում է Կանադայի բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Տորոնտոյի համալսարանում, Բրիտանական Կոլումբիայի համալսարանում, ինչպես նաև Քուինսի համալսարանում[6][7][8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվտանգ տարածքների հայեցակարգի քննադատները կարծում են, որ այն խախտում է խոսքի ազատության սկզբունքները[9][10][11], նպաստում է Էխո-խցիկների ստեղծմանը[12][13] և հանդիսանում է «սեգրեգացիայի» դրսևորում[14]։ Անգլիացի դերասան Սթիվեն Ֆրայը կարծում է, որ անվտանգ տարածքների հայեցակարգը և տրիգերների մասին նախազգուշացումների հայեցակարգը «ինֆանտիլացնում է ուսանողներին և, հնարավոր է, խախտում է խոսքի ազատությունը»[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amenabar, Teddy (2016 թ․ մայիսի 19). «The New Vocabulary of Protest». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  2. The Safe Space Program Արխիվացված 2020-09-27 Wayback Machine Alcatel lucent, n.d., accessed 11 Nov 2017
  3. Waldman, Katy (2016 թ․ սեպտեմբերի 5). «What science can tell us about trigger warnings». Slate. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. "Glossary" Արխիվացված 2014-11-09 Wayback Machine, Advocates for Youth.
  5. Raeburn, Nicole C. (2004). Changing Corporate America from Inside Out: Lesbian and Gay Workplace Rights, p.209. ISBN 0-8166-3999-X.
  6. Office of Student Life. «Positive Space Campaign». University of Toronto. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  7. Queen's Positive Space Program. «The Queen's Positive Space Program». Queen's University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  8. Positive Space. «The Positive Space Campaign». University of British Columbia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  9. «Safe spaces are not the only threat to free speech». The Guardian. 2016 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 «Stephen Fry: Campus Safe Spaces Are Stupid and Infantile». 2016 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. «The tyranny of safe spaces». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  12. Furedi, Frank (2017 թ․ հունվարի 5). «Campuses are breaking apart into 'safe spaces'». Los Angeles Times. ISSN 0458-3035. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  13. Russell, Candice (2015 թ․ ապրիլի 13). «Safe Spaces and Echo Chambers, How Progressive Movements Stagnate Themselves». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  14. Emily DeRuy, The Fine Line Between Safe Space and Segregation Արխիվացված 2017-11-11 Wayback Machine. The Atlantic, Aug 17, 2016