Անվար Հադիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվար Հադիդ
անգլ.՝ Anwar Hadid
Ծնվել էհունիսի 22, 1999 (24 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Կրոնիսլամ և քրիստոնեություն
ԿրթությունՄալիբուի ավագ դպրոց (2013)
ՄասնագիտությունՄոդել
Գործունեություն2015-այժմ
ԱշխատավայրIMG Models[1][2]
ԾնողներՄոհամեդ Հադիդ
Յոլանդա Հադիդ

Անվար Մոհամեդ Ջերարդ Հադիդ (անգլ.՝ Anwar Mohamed Gerard Hadid, հունիսի 22, 1999(1999-06-22), Լոս Անջելես, ԱՄՆ)[3][4][5], ամերիկացի նորաձևության մոդել և հեռուստատեսային գործիչ։ 2016 թվականին նա պայմանագիր է կնքել IMG Models մոդելային գործակալության հետ[6]։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվար Հադիդը անշարժ գույքով զբաղվող Մոհամեդ Հադիդի ու հոլանդացի հեռուստահաղորդավարուհի և մոդել Յոլանդա Հադիդի որդին է[7]։ Նա երկու քույր ունի՝ մոդելներ Ջիջի Հադիդը և Բելլա Հադիդը[8]։ Անվարը ծնվել է 1999 թվականի հունիսի 22-ին։ Նա նաև երկու քույր ունի իր հոր նախկին ամուսնությունից՝ Մարիել և Ալանա[9][10]։ Հադիդը ի սկզբնապե մեծացել է Սանտա Բարբարայի ագարակում, այնուհետև տեղափոխվել է Մալիբու, երբ նա դեռ տարրական դպրոցում էր սովորում։ Հադիդը հաճախել է Մալիբուի ավագ դպրոցը և Վեսթմարկի դպրոցը, հանդես գալով դրանց ֆուտբոլային թիմերում[11]։

Հադիդը կատարել է իր մոդելային դեբյուտը 2015 թվականի հոկտեմբերին Nylon ամսագրում։ Նա եղել է նաև Teen Vogue-ի 2016 թվականի հունիսի/հուլիսի շապիկի վրա։ 2017 թվականին նա անվանվել է Hugo Boss-ի՝ HUGO տղամարդկային հագուստի պաշտոնական դեմքը[12]։ 2017 թվականին Հադիդը հանդես է եկել Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Նա պայմանագիր է կնքել IMG Models մոդելային գործակալության հետ։ Քեմերոն Դալասի հետ միասին Հադիդը նկարահանվել է Teen Vogue-ի 2016 թվականի հունիս/հուլիս շապիկի համար[13][14]։

Անվար Հադիդը նաև հայտնվել է «Բևեռլի Հիլզի իրական տնային տնտեսուհիները» (անգլ.՝ The Real Housewives of Beverly Hills) ռեալիթի հեռուստաշոուում[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիդը, նրա քույրը՝ Բելլան[16] և մայրը՝ Յոլանդան, տառապում են լայմի հիվանդությամբ[17]։ Նրա մոտ այն ախտորոշել է 2013 թվականին[18]։

2017 թվականին նա հանդիպել է դերասանուհի Նիկոլա Պելտցի հետ[19], որը չորս տարով մեծ է նրանից։ Մեկ ու կես տարի անց զույգը բաժանվել է[20]։

2019 թվականի հուլիսին հայտնի է դարձել[21], որ Անվարը հարաբերությունների մեջ է գտնվում բրիտանացի երգչուհի Դուա Լիպայի հետ[22][23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Anwar Hadid - IMG Models». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  2. «Anwar Hadid - Model». Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  3. «Anwar Hadid». Vogue España. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Anwar Hadid». IMDb. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Hadid, Yolanda. «Believe Me: My Battle with the Invisible Disability of Lyme Disease». Google Books. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Meet Anwar Hadid: 10 things you didn't know about Gigi and Bella's little brother». Vogue.com.au. 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  7. Janofsky, Michael (1991 թ․ դեկտեմբերի 20). «OLYMPICS; Construction Was Slow, So . . ». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  8. Johnson, Carly (2020 թ․ հունիսի 23). «Bella Hadid pens touching tribute to Anwar on his 21st birthday». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  9. «The face that launched a thousand tweets».
  10. «10 world-famous celebs you didn't know were of Arab origin». english.alarabiya.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  11. Johnstone, Anna. «Anwar Hadid: How much do you really know about Gigi & Bella's brother?». www.glamourmagazine.co.uk. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  12. «Anwar Hadid Landed His First Major Fashion Campaign». ELLE (անգլերեն). 2017 թ․ հունվարի 24. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  13. Capitán, Andrew Bevan, Coco. «Anwar Hadid Gets Real About Growing Up with Supermodel Sisters — And His Fashion Future». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Magazine, Paper (2016 թ․ ապրիլի 22). «Anwar Hadid Launches a Modeling Career». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «Yolanda Foster Defends Bella Hadid and Anwar Hadid as Lisa Vanderpump Debates Their Lyme Disease Diagnoses» (անգլերեն). 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  16. Bonner, Mehera (2018 թ․ հունիսի 12). «What You Need to Know About Bella Hadid's Lyme Disease Diagnosis». Cosmopolitan (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  17. «Gigi Hadid Opens Up About Her Family's Struggles with Chronic Lyme Disease». W Magazine | Women's Fashion & Celebrity News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  18. Mason, Aiden (2019 թ․ հոկտեմբերի 19). «10 Things You Didn't Know about Anwar Hadid». TVOvermind (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  19. Wallace, Francesca (2017 թ․ հունվարի 20). «Are Anwar Hadid and Nicola Peltz dating?». Vogue Australia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  20. Gonzales, Erica (2020 թ․ հունիսի 14). «Dua Lipa Celebrates Her First Anniversary with Anwar Hadid». Harper's BAZAAR (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  21. Shenton, Zoe (2020 թ․ հունիսի 23). «Dua Lipa shares sweet birthday message to Anwar Hadid». Cosmopolitan (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  22. O'Malley, Katie (2020 թ․ հունիսի 16). «Anwar Hadid And Dua Lipa Share Never-Before-Seen Photos To Celebrate One-Year Anniversary». ELLE (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  23. Eckardt, Stephanie (2019 թ․ հուլիսի 8). «Dua Lipa and Anwar Hadid Have Seemingly Gone From Hanging Out to Making Out». W Magazine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]