Անվանական տոկոսադրույք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անվանական տոկոսադրույքը, տնտեսագիտության և ֆինանսների տեսանկյունից բնութագրվում է որպես տոկոսադրույք, որը հաշվի չի առնում գնաճի մակարդակը (ի տարբերություն իրական տոկոսադրույքի)։

Անվանականն ընդդեմ իրական տոկոսադրույքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական տոկոսի արդյունավետությունը կայանում է նրանում, որ վերջինս արտացոլում է նաև գնաճի ազդեցությունները և հնարավոր հետևանքները։ Վարկի դեպքում հենց իրական տոկոսադրույքն է, որ փոխատուն ստանում է դրամային տեսքով։ Օրինակ, եթե տրամադրված վարկային միջոցների դիմաց փոխառուն ստանում է 8 տոկոս եկամուտ, և միաժամանակ գնաճի մակարդակը ևս կազմում է 8 տոկոս, ապա արդյունավետ իրական տոկոսադրույքը հավասարվում է 0-ի, չնայած այն հանգամանքին, որ վերադարձված արժութային միջոցները քանակական տեսանկյունից ավելին են, քան տրամադրված միջոցներ։

Կապը իրական տոկոսադրույքի, անվանական տոկոսադրույքի և գնաճի մակարդակի միջև տրվում է հետևյալ բանաձևի միջոցով[1]՝

  • Երբ գնաճի մակարդակը ցածր է, իրական տոկոսադրույքը մոտավորապես հաշվարկվում է, որպես անվանական տոկոսադրույքի և գնաճի մակարդակի տարբերություն՝

Տնտեսագիտական վերլուծություններում անվանական տոկոսադրույքը համարվում է ամրագրված, իսկ իրական տոկոսադրույքը ինֆլյացիայի հետևանքով հնարավոր կորուստները արտացոլող տոկոսադրույքն է։ Եվ քանի որ գնաճի մակարդակը կարող է հաստատվել միայն գնաճի փաստացի դրսևորման արդյունքում, ուստի իրական տոկոսադրույքները կարող են լինել տարբեր (բարձր կամ ցածր)։

Անվանականն ընդդեմ արդյունավետ տոկոսադրույքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանական տոկոսադրույքը, որը հայտնի է նաև տարեկան տոկոսադրույք կամ APR անվամբ, ներկայացնում է պարբերական տոկոսադրույք՝ բազմապատկած տարեկան ժամանակաշրջանների քանակով։ Օրինակ, եթե անվանական տոկոսադրույքը կազմում է 12 տոկոս, ապա ամսական կտրվածքով բարդ տոկոսադրույքը կազմում է 1 տոկոս[2]։ Ըստ պարբերաշրջանների հաստատված ամսական բարդ տոկոսադրույքը համեմատաբար ավելի ցածր է ստացվում, քան տարեկան կտրվածքով տվյալների միջինացված ցուցանիշը, վերջինս փաստարկվում է բարդ տոկոսադրույքի բանաձևի միջոցով։ Նկատենք, որ անվանական տոկոսադրույքը հստակորեն չի կարող սահմանվել, եթե հայտնի չէ բարդ տոկոսադրույքի չափն ու հաշվարկման պարբերականությունը։

Տարբեր անվանական տոկոսադրույքներ կարող են համեմատելի լինել, եթե բարդ տոկոսադրույքի հաշվարկման պարբերաշրջանները նույնն են։ Շատ դեպքերում կախված տեղական կանոնակարգերի առանձնահատկություններից, տոկոսադրույքները փոխատուների կողմից գովազդներում ներկայացվում են անվանական տոկոսադրույքների, ոչ թե արդյունավետ տոկոսադրույքի տեսքով, և այդպիսով անվանական տոկոսադրույքը դառնում է համեմատելի հավասարազոր արդյունավետ տարեկան տոկոսադրույքի հետ։

Միաժամանակ նկատենք, որ անվանական տոկոսադրույք հասկացությունը գնաճի պայմաններում ունի այլ բովանդակություն։ Անվանական տոկոսադրույքը այս պայմաններում բնութագրվում է մինչ ինֆլյացիան հաշվարկված տոկոսադրույք և հաստատուն գների պայմաններում իրական տոկոսադրույք։ Անվանական և իրական տոկոսադրույքներին է միտված նաև Ֆիշերի տեսությունն ու էֆեկտը։ Որպեսզի խուսափեն հնարավոր խառնաշփոթներից, որն առաջանում է անվանական տոկոսադրույք հասկացության տարբեր իմաստներից, որոշ տնտեսագետներ ավելի հաճախ օգտագործում են տարեկան անվանական տոկոսադրույք կամ APR անվանումները, քան հենց անվանական տոկոսադրույքը, երբ քննարկվում է տարբերությունը արդյունավետ տոկոսադրույքների և APR-ների միջև։

Անվանական տոկոսադրույքը չպետք է շփոթել նաև պարզ տոկոսադրույքի հետ, քանզի վերջինս համարվում է բարդ տոկոսադրույքի հակառակ երևույթը։

Արդյունավետ տոկոսադրույքը մշտապես հաշվարկվում է այնպես, ինչպես բարդ տոկոսադրույքը՝ տարեկան կտրվածքով։ Արդյունավետ տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով՝

որտեղ, r-ը արդյունավետ տոկոսադրույքն է, i -ը անվանական տոկոսադրույքը, իսկ n-ը բարդ տոկոսադրույքի հաշվարկման պարբերաշրջանների թիվն է՝ տարեկան կտրվածքով /օրինակ բարդ տոկոսադրույքը տարեկան կտրվածքով կազմում է 12/։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկոսագումարի ամսական հաշվեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ 1։ Ամսական ուսումնասիրության տվյալներով անվանական տոկոսադրույքը 6 տոկոս է, ինչը հավասար է 6,17 փաստացի տոկոսադրույք չափին։

Օրինակ 2։ տարեկան 6 տոկոսի դեպքում՝ 6%/12 = 0.5% յուրաքանչյուր ամիս. Մեկ տարի հետո, սկզբնական կապիտալի արժեքում կգրանցվի աճ՝ (1+0.005)12 ≈ 1.0617 չափով։

Տոկոսադրույքի օրական հաշվեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկի դեպքում օրական հաշվեգրումը տարեկան կտրվածքով արդյունավետ տոկոսադրույքի դեպքում ավելի բարձր է անվանական տոկոսադրուքից։ Երբ անվանական տոկոսադրույքը օրական հաշվարկով մեկ տարվա համար կկազմի 10 տոկոս, ապա արդյունավետ տոկոսադրուքի դեպքում այն կկազմի 10,516 տոկոս։ 10,000 ԱՄՆ դոլար վարկի դեպքում փաստացի տոկոսադրույքով հաշվարկով փոխառուն վարկն ամբողջությամբ մարելուց կվճարի 51,56 դոլար ավելի, քան անվանական տոկոսադրույքով հաշվարկի դեպքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richard A. Brealey and Steward C. Meyer. Principles of Corporate Finance, Sixth Edition. Irwin McGraw-Hill, London, 2000. p. 49.
  2. Charles Moyer, James R. McGuigan, William J. Kretlow. Contemporary Financial Management, Tenth Edition. Thomson-South-Western, Mason, Ohio, 2006 pg. 163.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]