Անսոն
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Առաջին հիշատակում | 1913 | |
Մակերես | 554,2 կմ² | |
Բնակչություն | ▲194 765 մարդ (2015)[1] | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Փոստային ինդեքսներ | 456010–456934 | |
Պաշտոնական կայք | anseong.go.kr/service/english/introduce/index_1.html | |
| ||
Անսոն (կոր.՝ 안성시, 安城市, Anseong-si), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Գտնվում է Սեուլից 80 կիլոմետր հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլլա պետության ժամանակներից Անսոնի տեղում Նեհեհոլ բնալկավայրն էր։ Անսոնը ստեղծվել է 1913 թվականի դեկտեմբերի 29-ին երեք փոքր բնակավայրերի միացման արդյունքում։ 1988 թվականին Անսոնին տրվել է քաղաքի կոչում («սի»)[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսոնը գտնվում է Գյոնգի նահանգի հարավում, արևմուտքում սահմանակից է Պիոնթեք քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Իչխոնին, հարավում՝ Չխոնանոմին, հյուսիսում՝ Յոնգինին։ Լանդշաֆտը բլրային է, ամենաբարձր կետը Սովունսան լեռն է (547 մ), մեկ այլ բարձր լեռ է Չխոչյոնսանը։ Փոքր լեռները զբաղեցնում են քաղաքի ամբողջ տարածքի 52%-ը։ Գետային համակարգը կազմում են տեղի լեռներից սկիզբ առնող փոքրիկ գետեր Անսոնգանը և Չխորյոնգանը։ Երկրաբանորեն գերակշռում են Յուրայի ժամանակաշրջանի ծագում ունեցող պինդ գրանիտները։ Քաղաքի հյուսիսում գերակշռում են Քեմբրիի ժամանակաշրջանի գնեյսները։
Կլիման քիչ է տարբերվում Կորեական թերակղզուն բնորոշ կլիմայից՝ տարվա բոլոր եղանակները վառ արտահայտվում են։ Ձմեռը սառն է և չոր, իսկ ամառը՝ խոնավ և տաք։ Օգոստոսի միջին ջերմաստիճանը 24-26°C է, իսկ հունվարինը՝ 3-5°C։ Տեղումների միջին քանակը (1990-1999 թվականներին) կազմել է 1315,7 մմ։
Տեղանքը հարմար է գյուղատնտեսությունով զբաղվելու համար, Անսոնի վարչական տարածքի 32,5 %-ը օգտագործվում է գյուղատնտեսության համար՝ հիմնականում բրնձի արդյունահանության[3]։
Տուրիզմ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուդդայական տաճարներ Չիլջանսան, Սոկնամասան և Չհոնյոնսա[4][5], 1989 թվականին Չիլջանսա տաճարից մի քանի նկար ընդգրկվել է Կորեայի ազգային գանձերի ցանկում՝ 269 համարի ներքո։ Բացի այդ, նշված բուդդայական տաճարներում պահվում են նաև այլ ազգային հուշարձաններ, օրինակ՝ Չիլջանսա տաճարի 18-րդ դարի հայտնի բրոնզե զանգը, Չհոյոնսա տաճարի երկու մետրանոց կոթողը, եռահարկ քարե մեհյանը, Սոկնամասա տաճարի Թեունջոն տաղավարը[6][7][8][9]։
- Քյոնյանսի կոնֆուցիական սրբավայր (կառուցվել է 1964 թվականին), ըստ լուսնային օրացույցի՝ երրորդ ամսի 10-ին այստեղ անցկացվում է գարնանային ծես։ Սրբավայրում պահվում են հայտնի կորեական կոնֆուցիստ քարոզիչների գրական ձեռագրեր։ 1988 թվականին սրբավայրը հայտնվել է Հարավային Կորեայի ժողովրդական ժառանգության ցուցակում[10]։
- Անկախության հուշարձան, որը կառուցվել է 1919 թվականին՝ ի պատիվ Ճապոնիայից ազատության համար պայքարողների[11]։
- Սոունսան և Չիլգյոնսան լեռներ, հայտնի վայրեր են լեռնային տուրիզմով զբաղվելու համար։ Այս լեռներից յուրաքանչյուրի վրա տեղադրվել են տուրիստական երթուղիներ[12]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսոնի բարձրագույն ուսումնական հաստատություններն են․
- Անսոնի կանանց պոլիտեխնիկական քոլեջ
- Գլխավոր բապտիստական աստվածաբանական ճեմարան
- Չհոնանի համալսարան
- Տոնֆի ռադիոէլեկտրոնային քոլեջ
- Տեխնիկական քլոեջ Տուվոն
- Ազգային համալսարան Հանգյոն
Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես Հարավային Կորեայի մյուս քաղաքներն ու գավառները, Անսոնը նույնպես ունի մի շարք խորհրդանիշներ[13]․
- Ծառ՝ գինկո, խորհրդանշում է շարունակական աճը։
- Ծաղիկ՝ ոսկեզանգ, խորհրդանշում է քաղաքացիների խաղաղ բնավորությունը։
- Թռչուն՝ կաչաղակ, խորհրդանշում է բարի մտադրությունները։
- Մասկոտ (մարդ-թալիսման)՝ Պոդոգայի ժողովրդական կերպարը[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://kosis.kr/eng/
- ↑ «История Ансона.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «География Ансона.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Чильджанса.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Сокнамса.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Колокол Чильджанса.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Стела Чхоннёнса.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Пагода в Чхоннёнса.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Павильон Тэунджон.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Святилище Кёнъянса.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Мемориал японской оккупации.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Горный туризм в Ансоне.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Символы Ансона.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Подоги» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-01-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայք Archived 2012-02-09 at the Wayback Machine.(անգլ.)
- Քաղաքի նկարագրություն(չաշխատող հղում)(անգլ.)
- Քաղաքի կայքը Galbijim վիքի հանրագիտարանում (անգլ.)