Անսելմո Ռալֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անսելմո Ռալֆ
Ի ծնե անունպորտ.՝ Anselmo Cordeiro da Mata[1]
Ծնվել էմարտի 12, 1981(1981-03-12)[2] (43 տարեկան)
Լուանդա, Անգոլա[3]
Երկիր Անգոլա[1]
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունՆյու Յորքի քաղաքային համալսարան
Կայքanselmoralph.com

Անսելմո Կորդեիրո դե Մատա (մարտի 12, 1981(1981-03-12)[2], Լուանդա, Անգոլա[3]), անգոլացի երգիչ, առավել հայտնի է Անսելմո Ռալֆ կեղծանվամբ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսելմո Ռալֆը դպրոց է հաճախել Անգոլայում, այնուհետև արտագաղթել է Նյու Յորք, որտեղ Մանհեթենի համայնքային քոլեջում մասնագիտացել է հաշվապահության ոլորտում[5]։

2008 թվականին երգիչն ամուսնացել է Մադլիս Կաստրոյի հետ։ Ունի երկու երեխա՝ Ալիսիան և Ջեյսոնը[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1992 թվականներին Անսելմո Ռալֆը բնակվում էր Մադրիդում և մեծապես ներշնչված էր դոմինիկյան երգիչ Խուան Լուիս Գեռայի աշխատանքով։ 1995 թվականին նա վերադարձավ Անգոլա և հիմնեց NGB (Nova Geração Bantu) հիփ հոփ խումբը։ հաջորդ տարի խումբը թողարկեց Tá-se Bem ալբոմը EP ստուդիայում (EP՝ Eduardo Paím), սակայն տարբեր ֆինանսական դժվարությունների պատճառով ալբոմի տարածումը սկսվեց 1999 թվականին։

2000 թվականին նա վերադարձավ Նյու Յորք, որ փորձի կարիերա ստեղծել Միացյալ Նահանգներում։ Նա լատինական ռոք բենդի անդամ էր, որը երգում էր իսպաներեն՝ լատինաամերիկյան շուկայի համար։ Սակայն, կրկին, ձայնագրման լեյբլների և պրոդյուսերների բացակայության պատճառով նրանց հաջողությունը սահմանափակ էր։ 2001 թվականին նա նաև փորձեց երգել անգլերենով, սակայն կոմերցիոն հաջողություն չունեցավ։

Հիսաթափվելով այս ամենից՝ 2003 թվականին Անսելմոն վերադարձավ Անգոլա և սկսեց աշխատել իր պորտուգալերեն Histórias de Amor ալբոմի վրա։ Այն նախատեսված էր անգոլական և պորտուգալական շուկաների համար։ Ալբոմի պրոդյուսերն էր անգոլացի Այրես Ֆրանցիսկոն։ Ալբոմը թողարկվեց Bom Som լեյբլի տակ։ Ալբոմը 2006 թվականին մեծ հաջողություն ունեցավ թե՛ անգոլական, թե՛ պորտուգալական շուկաներում։ Նրա համաերգային շրջագայությունը գրավել էր ռեկորդային թվով հանդիսատեսի։ Այդ հաջողությունից հետո նա նոմինացվեց Channel O Music Video Awards մրցանակաբաշխության կողմից՝ «Լավագույն R & B» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում[7] և նույն տարում հաղթեց MTV Europe Music Awards 2006 մրցանակաբաշխության «Լավագույն աֆրիկյան արտիստ» անվանակարգում։ Նա ստացավ մրցանակը Կոպենհագենում ընթացող գալա համերգի ժամանակ։

Կոմերցիոն հաջողությունից հետո՝ 2007 թվականի փետրվարին՝ Սուրբ Վալենտինի օրը, Անսելմոն թողարկեց իր հաջորդ և նույնքան հաջողակ ալբոմը՝ As Ultimas Historias de Amor, որը ներառում էր Um Dois սինգլը։ 2007 թվականին ալբոմը հաղթեց Rádio Luanda-ի «Տղամարդու լավագույն ձայն» անվանակարգում։ Եվրոպայից և Աֆրիկայից մեծ թվով միջազգային արտիստների հետ համագործակցության արդյունքում, Անսելմոն պայմանագիր ստորագրեց Անգոլայի LS Produções առաջատար լեյբլի հետ՝ երեք ալբոմի համար։

2009 թվականի փետրվարի 14-ին նա թողարկեց իր երրորդ ալբոմը, որը կոչվում է O Cupido (որպես 2 CD և 1 DVD): Պրոդյուսերն էր Այրեսը (Aires no Beat): Ալբոմը ձայնագրվել էր Bom Som ստուդիայում, ինչպես նաև հարավաֆրիկյան Jazzworx-ում և խմբագրվել է Մայք Մանիշանայի կողմից։ Pavilhão Da Cidadela փակ մարզադահլիճում կայացած պրոմո-համերգը 2 օրում ներգրավել է ավելի քան 40000 մարդու։

2011 թվականին Անսելմոն վերաթողարկեց իր լավագույն սինգլներից մեկը՝ A Dor do Cupido-ն, որը 4 անգամ ստացել է պլատինե հավաստագիր Պորտուգալիայում։ 2011 թվականի մարտին Swiss Klasszik լեյբլի հետ համագործակցության արդյունքում թողարկվեց Անսելմոյի չորրորդ ալբոմը՝ A Dor do Cupido: Ալբոմի պրոդյուսերներն են Nellson Klasszik-ը և Dji Tafinha-ն։ Ալբոմի հիթային սինգլներն են Não Me Toca, Animal, Está Dificil, Recuar և O Que é Que Andianta: Անսելմոն ունեցավ ավելի քան 50 պրոմո-համերգ ալբոմի համար։ Պորտուգալական ալբոմների հիթ-շքերթում ալբոմը զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։ Իսկ ալբոմների սինգլներից Não Me Toca-ն պորտուգալական սինգլների հիթ-շքերթում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։

2012 թվականին Անսելմոն մասնակցեց Team De Sonho միացյալ երաժշտական պրոյեկտին (պորտուգալերենից բառացիորեն թարգմանած նշանակում է «Երազանքի թիմ»)։ Պրոյեկտի շրջանակներում թողարկված 17 երգերից 5-ը երգում էր Անսելմոն։ Խումբը երկու մեծ համերգ ունեցավ Յոհաննեսբուրգում և Մապուտույում ։

Անսելմոն նաև թողարկեց իր սեփական երգերի հավաքածուն, որը կոչվում էր «Լավագույնը Անսելմո Ռալֆից»։ Այն ներառում էր Sem Ti անունով չհրապարակված երգ, որը ներառվեց Անսելմոյի հետագայում Անգոլայում ընթացող շրջագայություններում[8]։ «Լավագույնը Անսելմո Ռալֆից» հասավ Պորտուգալական ալբոմների թոփ 30 հիթ-շքերթի 5-րդ հորիզոնական[9]։ 2015 թվականին Ռալֆը պայմանագիր ստորագրեց Sony Music Entertainment-ի հետ՝ երեք իսպաներեն ալբոմների համար, որոնցից առաջինը պետք է թողարկվեր 2016 թվականին[10]։

2014 թվականին Անսելմո Ռալֆը դարձավ «Պորտուգալիայի ձայն» նախագծի մարզիչ։ Նախագիծը հեռարձակվում է RTP1 պորտուգալական ազգային հեռուստաալիքով (Rádio e Televisão de Portugal)[11][12]: Անսելմոն մարզիչ է նաև «Պորտուգալիայի մանկական ձայն» նախագծում։

Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Կոկա-Կոլան հայտարարեց գովազդային արշավ Անսելմո Ռալֆի մասնակցությամբ, որը նրանց առաջին համագործակցությունն էր անգոլացի արտիստի հետ[13]։

Unitel բջջային օպերատորի նախաձեռնությամբ Անսելմո Ռալֆը և Աննա Ջոյսը ներկայացրեցին Անգոլայի առաջին սուրբծննդյան երգը[14]։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆը նոմինացվել է աֆրիկյան MTV 2014 երաժշտական մրցանակաբաշխության «Տղամարդու լավագույն ձայն» և «Լավագույն պորտուգալալեզու» անվանակարգերում[15] և հաղթել է «Լավագույն պորտուգալալեզու» անվանակարգում։

Անսելմո Ռալֆը Անգոլայի նախագահ Խոսե էդուարդո դոս Սանտոսին է հանձնել իր առաջին պլատինե հավաստագիրը. դա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ անգոլացին ստանում էր պլատինե հավաստագիր Պորտուգալիայում[16]

Երգչի վերջին O Melhor de Anselmo Ralph (2014) երաժշտական ալբոմը ընդամենը երկու շաբաթում հասավ ոսկե սկավառակի Պորտուգալիայում[17]։

2014 թվականին Անգոլայի երաժշտական մրցանակաբաշխությունում Անսելմոն հաղթեց «Տարվա լավագույն ալբոմ» («A Dor do Cupido» ալբոմի համար), «Լավագույն տղամարդ արտիստ», «Լավագույն R&B/Soul» (Única Mulher երգի համար) անվանակարգերում[18]։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004: Anselmo (Դեմո)
  • 2006: Historias de Amor
  • 2007: As Ultimas Historias de Amor (Հատուկ հրատարակություն)
  • 2009: O Cupido
  • 2011: A Dor do Cupido EP
  • 2012: Best of Anselmo Ralph
  • 2013: A Dor do Cupido
  • 2016: Amor é Cego

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007: "Um Dois"
  • 2011: "A Dor do Cupido"
  • 2011: "Atira Água" (Նելսոն Ֆրեիտասի և Էդդի Փարքերի մասնակցությամբ)
  • 2012: "Não Me Toca" (#2 Պորտուգալիայում)
  • 2013: "Única Mulher"
  • 2015: " O Teu Crime é só Um"

Տարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012՝ Team De Sonho
    • "Tarde Demais" (Լուկենի Ֆորտունատոյի և Քենեդի Ռիբեիրոյի հետ)
    • "Curtição" (Անսելմո Ռալֆ)
    • "Quero de Volta" (Անսելմո Ռալֆ)
    • "Amor Errado" (Անսելմո Ռալֆ, Պերոլա)
    • "Sou Sortudo" (Զոնա, Անսելմո Ռալֆ)
  • Լիզա Ջեյմս, Անսելմո Ռալֆ – Vais Rochar
  • Դեյվիդ Կարեիրա, Անսելմո Ռալֆ – Baby Fica
  • Կլաուդիա Լեիտե, Անսելմո Ռալֆ – Largadinho
  • Գենեսիս, Անսելմո Ռալֆ – Amor Novo
  • Կալիբրադոս, Անսելմո Ռալֆ, Բիգ Նելո – Te Amo
  • Տրիոֆամ, Անսելմո Ռալֆ – Fazer Amor
  • Լեո, Անսելմո Ռալֆ – Coisa Rara (2009)
  • Ռուբեն Շայն, Անսելմո Ռալֆ – Quero Te De Volta (Ռեմիքս)
  • Դրիմ բոյզ, Անսելմո Ռալֆ – Pop Champagne
  • Ենցիկլոպեդիա Նեգրա, Անսելմո Ռալֆ – Cansei De Ti
  • Բիգ Նելո, Անսելմո Ռալֆ – Me Conduz
  • Քեյջ Ուան, Անսելմո Ռալֆ – Oh Oh Oh
  • Դանի & Աբդիել, Անսելմո Ռալֆ – Dialogo
  • Ալեքսանդրե Պիրես, Անսելմո Ռալֆ – Yola Araujo – A Deus Eu Peço (2008)
  • Անսելմո Ռալֆ & Սանդոկան – Whisky Cola (2009)
  • Կալո Պասկովալ, Անսելմո Ռալֆ – Será Sempre Minha (2010)
  • Բանդա Կալիպսո, Անսելմո Ռալֆ – Som Da África (2011)
  • JD & Անսելմո Ռալֆ – Ela Dança (2011)
  • Os Vagabanda, Անսելմո Ռալֆ – Não Fatiga Não (2013)
  • Զոնա 5, Անսելմո Ռալֆ – Sou Sortudo
  • Dji Tafinha, Անսելմո Ռալֆ – O Próprio Uí
  • Նելսոն Ֆրեիտաս, Անսելմո Ռալֆ – Drinks on Me (2013)
  • Պաուլո Գոնզո, Անսելմո Ռալֆ – Ela É (2013)
  • Mastiksoul, Անսելմո Ռալֆ – In Love
  • Լեո Սանտանա, Անսելմո Ռալֆ – Fenômeno
  • Զոնա 5, Անսելմո Ռալֆ – Encardir a Área (2013)
  • Կատալեյա, Անսելմո Ռալֆ – Atrevimento (2014)
  • Անսելմո Ռալֆ, Ռիք Ռոս – Take it Slow
  • Դեյվիդ Կարեիրա, Անսելմո Ռալֆ – Baby Fica
  • Նելսոն Ֆրեիտաս, Անսելմո Ռալֆ & Էդդի Փարքեր – Atira Água
  • Dji Tafinha, Անսելմո Ռալֆ – Na Lua
  • Սուպրեմուս, Անսելմո Ռալֆ – Fala Miúda
  • Լեվիլսոն, Անսելմո Ռալֆ - Amizade (Ռեմիքս)
  • Jello Swee, Անսելմո Ռալֆ - Vitoria

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.google.com/search?q=Anselmo+Ralph&client=ms-android-samsung-gj-rev1&bih=733&biw=412&hl=en&sxsrf=ALiCzsZJJnuYOkQc60wX-9-xqSBtSeqkZQ%3A1654545071498&ei=r1qeYqn5HYeEauWlv_AI&oq=Anselmo+Ralph&gs_lcp=ChNtb2JpbGUtZ3dzLXdpei1zZXJwEAMyBAgAEEcyBAgAEEcyBAgAEEcyBAgAEEcyBAgAEEcyBAgAEEcyBAgAEEc6BwgjELADECc6BwgAEEcQsAM6BwgjEOoCECdKBAhBGABQrCNYrCNgkyxoA3ACeACAAQCIAQCSAQCYAQCgAQGgAQKwAQ_IAQfAAQE&sclient=mobile-gws-wiz-serp
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Anselmo Ralph Profile (in Portuguese) Rede Angola (Amarílis Borges), May 21, 2014
  5. «Revista Africa Today – Anselmo Ralph – "My dream is the Cinema"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  6. Costa, Raquel (2014 թ․ դեկտեմբերի 8). «Quem é Anselmo Ralph? (in Portuguese)». Notícias Magazine.
  7. «Channel O Awards nominees announced». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  8. «allAfrica.com: Angola: Anselmo Ralph, Eddy Tussa On CD Release Tour». Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  9. «Portugal Albums Top 30 (November 26, 2012) – Music Charts». Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  10. «Angola: Anselmo Ralph and Sony Music partnership to generate first album in 2016». Agência Angola Press. 2015 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. «Anselmo Ralph brilha no 'The Voice Portugal'» (Portuguese). Correio da Manhã. 2014 թ․ ապրիլի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Pedro Gonçaves quebra as regras no The Voice» (Portuguese). VIP. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Necesio, Sarchel. «Anselmo Ralph e Coca-Cola Juntos em Nova campanha». Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Unitel apresenta a primeira música de Natal angolana com Anselmo Ralph e Anna Joyce». Platina Line. 2014 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  15. «Mafikizolo, Uhuru, Davido lead nominations for MTV Africa Music Awards». Sowetan LIVE. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  16. «Anselmo Ralph entrega Disco de Platina ao Presidente da República de Angola». Platina Line. 2014 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Quem é, afinal, Anselmo Ralph?». Visão. 2014 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  18. «Vencedores do Angola Music Awards 2014». Platina Line. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.