Անջատիչ (ծրագրային ինտերֆեյսի տարր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ընտրված է ռադիո-
կոճակ «Cat»

Ռադիոկոճակ ( անգլ.՝ radio button), կամ անջատիչ, — ինտերֆեյսի տարր, որը թույլ է տալիս օգտվողին նախապես սահմանված ցուցակից (խմբից) ընտրել մեկ տարբերակ (առարկա):

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրը կոչվել է այն կոճակների անունով, որոնք օգտագործվում են ավտոմոբիլային կամ այլ ռադիոներում` նախասիրած ռադիոկայանն ընտրելու համար [1]: ԽՍՀՄ-ում նման կոճակները լայնորեն օգտագործվում էին հեռուստատեսային սարքերում: Երբեմն դրանց անվանում էին ռադիացիոն կոճակներ՝ իրենց կլոր ձևի համար, որը սխալ էր (դրանք կարող էին կլոր չլինել, օրինակ, ինչպես motif գրադարաններում): Անվանումը ծագել է 1980-ականների սկզբին, երբ լայն տարածում էին գտել նման կոճակները: Շատ լեզուներում այդ կոճակներն իրենց անվանումն ստանում էին ըստ իրենց ամրակցված ֆունկցիայի, սակայն համակարգչային ինտերֆեյսի պարագայում այն իր իմաստը փոխեց:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, ռադիոկոճակները իրենցից ներկայացնում են կլոր (երբեմն քառակուսի կալուռուցիկ) տարրեր, որոնց կենտրոնում հաճախ առանձնանում է մի փոքր կետ: Կոճակի կողքին ընտրված տարրի նկարագրությունն է: Ռադիոկոճակները խմբավորվում են, և ցանկացած պահի կարող է ընտրվել նրանցից միայն մեկը:

Ռադիո կոճակը կարող է տեղակայվել ոչ միայն խմբի, այլ նաև մենյու (ինֆորմատիկա) ցանկի մեջ, այս դեպքում նշված ցուցակի մեջ կարելի է ընտրել անհրաժեշտը, որի դիմաց կատարվում է նշում: Կիրառվում են նաև տեքստային ինտերֆեյսի ռադիո կոճակներ, որոնք նշվում են զույգ փակագծերով (), աստղանիշով (*) կամ շրջանակով (•): Եթե նախապես նշված է լինում կոճակներից որևէ մեկը, սակայն մենք նրա ֆունկցիայից հրաժարվում ենք, ապա կարող ենք անջատել այն և միացնել մեր նախընտրածը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анатолий Хомоненко и др. Delphi 7. — СПб: БХВ-Петербург, 2005. — С. 175-177. — 1216 с. — (В подлиннике). — доп,тираж 3 000 экз. — ISBN 5-94157-267-0
  • Алан Купер об интерфейсе. Основы проектирования = About Face. The Essentials of Interaction Design. — 3. — СПб: Символ-Плюс, 2009. — С. 502. — 688 с. — 1500 экз. — ISBN 978 5 93286 132 5


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]